Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այն հայտարարությունը, թե արդեն անցել է պատեհ ժամանակահատվածը թուրքական սահմանադրությունը բարեփոխելու համար, կոշտ արձագանք է գտել քաղաքական շրջանակներում: Հիշեցնենք, որ Գյուլը Հնդկաստանի մեկնելիս օդանավում զրուցել է թուրք լրագրողների հետ և ասել, որ սահմանադրությունը բարեփոխելու շուրջ համաձայնություն կար, սակայն նոր սահմանադրություն կազմելու պատեհ պահը չքացել է: Մեջլիսը գոհունակություն չի ցուցաբերել բարեփոխումների առնչությամբ, […]
8 Փետրվար 2010
2010 թվականի փետրվարի 5-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը այցելել է ՀՀ ԱՆ Էրեբունի քրեակատարողական հիմնարկ: Կատարված ուսումնասիրություններից արդյունքում պարզվել է հետևյալը. ՔԿՀ-ում պատիժ են կրում 420 դատապարտյալներ, այն դեպքում, երբ Արդարադատության նախարարի 27.05.2008թ. թիվ 206 հրամանի համաձայն Էրեբունի ՔԿՀ-ի համար սահմանվել է լրակազմ 391 դատապարտյալի համար: Բացի դրանից, հիմնարկում բացակայում է […]
Քաղաքագետ, Ժողովրդավարության և խաղաղության երևանյան կենտրոնի ղեկավար Արմեն Մինասյանը զրուցել է լրագրողների հետ և անդրադարձել մի շարք հարցերի: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցը «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը Նախ` նշեմ, որ հարցազրույցն անհրաժեշտ է բաժանել երկու մասի: Առաջին հատվածում Ադրբեջանի նախագահը խոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, իսկ երկրորդում` Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների մասին: Ընդ […]
«Գործընթացը դանդաղել է, բայց փակուղի չի մտել: Կոնկրետ քայլ անելու հերթը Թուրքիայինն է»-, ասում է Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Թուրքագետի կարծիքով հայ-թուրքական հարաբերություններում ֆուտբոլային դիավանագիտության փուլը երկու փաստաթղթերի ստորագրմամաբ ավարտված է, իսկ ստորագրումից հետո սկսված փուլը դեռեւս անորոշ, բայց` ուշագրավ երանգներ ունի: Սաֆրաստյանի գնահատմամբ` Թուրքիան փորձում է ժամանակ շահել ու առեւտուրը Միացյալ Նախանգների հետ […]
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխարենկոյին: Հանդիպման ընթացքում նախանշվեցին կրթության և գիտության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը միտված հետագա անելիքները: Կողմերը քննարկեցին նախորդ հանդիպման ընթացքում նախարար Ա. Աշոտյանի առաջարկը` հայ-բելառուսական գիտակրթական ֆորում անցկացնելու վերաբերյալ, որը փոխշահավետ և հեռանկարային կլինի երկու կողմերի համար […]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը և Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը լույս են ընծայել ՙԱվետարանի գործող անձինք՚ աստվածաշնչագիտական բառարան` աշխատասիրությամբ Մայր Աթոռի միաբաններ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանի և Տ. Շահե աբեղա Անանյանի: Բառարանում ընդգրկված են Ավետարաններում հանդիպող անձնանունները, նշված են համապատասխան ավետարանական տեղիները, բերված են գրաբար […]
Իրանը սեփական ուժերով մշակել է զենիթահրթիռային համալիր, որը, մասնագետների գնահատմամբ, չի զիջում ռուսական հակաօդային պաշտպանության C-300 համակարգին: Այս մասին իրանական ԻՌՆԱ գործակալությանը հայտնել է Իրանի զինվորական հրամանատարության ներկայացուցիչ Խեշմաթոլլա Քասիրին: Ըստ նրա, իրանցի մասնագետների կողմից ստեղծված նոր համալիրը մոտ ապագայում կներդրվի Իրանի բանակում: «,Այդ նախագիծը մոտ է ավարտին, որն իրականացվում է զինված ուժերի տարբեր ոլորտներում, […]
Փետրվարի 8-ին հնգօրյա պաշտոնական այցով Ֆրանսիա մեկնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Այցի շրջանակներում նախատեսված են Ս. Օհանյանի հանդիպումները Ֆրանսիայի պաշտպանության նախարարի, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Ժան-Լուի Ժորժելենի, Ֆրանսիայի նախագահի հատուկ Գլխավոր շտաբի պետ, ադմիրալ Էդուար Գիյարի, Ֆրանսիայի […]
Մյունխեն քաղաքում կայացած Անվտանգության համաժողովից վերադառնալիս Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն օդանավում պատասխանել է թուրք լրագրողների հարցերին: Հարցուպատասխանի թեման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն են եղել: Թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ` Դավութօղլուն խոսել է Անկարային մտահոգող երեք հիմնական զարգացումների մասին, որոնք, նրա համոզմամբ, Երևանը նախապես ծրագրել և հերթականորեն իրականացնում է: Դավութօղլուն նշել է, որ Մյունխենում ԱՄՆ […]
Էլեկտրաէներգիայի արտադրություն եւ բաշխում, գազիֆիկացում, տրանսպորտ եւ կապ: Ահա նման ընդգրկուն եւ պատասխանատու ոլորտներ են վերահսկվում ԼՂՀ կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության կողմից: Իսկ թե ինչ է արվել նշված ուղղություններում անցած մեկ տարվա ընթացքում` ոլորտի պատասխանատուներն օրերս ներկայացրեցին հանրապետության նախագահին: Հաշվետու հանդիպմանը ներկա էին նաեւ վարչապետ Արա Հարությունյանը եւ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը: Էներգետիկայի […]




