Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուն փետրվարի 13-ին մեկնելու է Միացյալ Նահանգներ`Վաշինգտոնին ներկայացնելու Անկարայի մտահոգությունները: Թուրքական «CnnTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ` Սինիրօղլուն հայ-թուրքական կարգավորման գործընթացի շահագրգիռ կողմ հանդիսացող Վաշինգտոնին նախ ներկայացնելու է Անկարայի դիրքորոշումը Հայաստանի սահմանադրական դատարանի` արձանագրությունների սահմանադրականությանը վերաբերող որոշման առնչությամբ: Սակայն, աղբյուրի հաղորդմամբ, սա թուրք դիվանագետի այցի միակ նպատակը չէ: Սինիրօղլուն ամերիկյան կողմին […]
10 Փետրվար 2010
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հյուրն է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը -Թուրքական դիվանագիտական խաղերը շարունակվեցին նաև ՀՀ ՍԴ որոշումից հետո։ Թուրքիան, որն անընդմեջ, ամեն առիթով նախապայմաններ է առաջ քաշում, հիմա ինքն է «որոշել» ինչ-ինչ նախապայմաններ «տեսնել»։ Ձեր կարծիքով Հայաստանի ՍԴ որոշման մեջ, եթե այն դիտարկենք թուրքական կողմի տեսանկյունից, ի՞նչը կարելի է որպես նախապայման համարել։ -Իհարկե ակնհայտ […]
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիա-Սերբիա-Բոսնիա եռակողմ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցին՝ կապված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 9-ին Աբդուլա Գյուլին հղած ուղերձին հետ։ Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է. «Այլ երկրի օդային տարածքով թռչելիս ընդունված է այդպիսի նամակներ ուղարկել։ Բոլոր երկրների ղեկավարներն էլ նման կերպ վարվում են։ Այս պարագայում պարոն […]




