10 Փետրվար 2010

Փետրվար 10, 2010թ. 15:00

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` երկարամյա անխոնջ պետական և հասարակական-քաղաքական գործունեության համար և ծննդյան 75-ամյակի առթիվ Զորի Բալայանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով: ArmAr.am


Փետրվար 10, 2010թ. 14:38

«Ոչ մի հայ նախագահ իրավունք չունի Ղարաբաղյան հարցում միակողմանի զիջումների գնալ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Հողերի զիջման թեման պետք է փակված  համարել և բանակցությունները շարունակել այլ ենթատեքստով, որոնց նպատակահարմար կլինի, որ մասնակցի նաև Լեռնային Ղարաբաղը: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական պատերազմի վտանգին, ապա այն միշտ էլ կա, եթե երկու […]


Փետրվար 10, 2010թ. 14:34

Փետրվարի 9-ին, Ցյուրիխի վերաքննիչ դատարանը հաստատեց երեք թուրք գործիչների նկատմամբ դատարանի որոշումը: 2007-ին, Ալի Մերկանը հայտարարել էր, որ հայոց ցեղասպանությունը «միջազգային պատմական սուտ է»: Նա տուգանվել է 4500 ֆրանկով: 2008-ին  մեկ այլ թուրք գործիչ` Դոգու Պերնցեկը տուգանվել էր նման հայատարարություների համար: Շվեյցարիա-Հայաստան Ասոցացիայի նախագահ Սարգիս Շահինյանն ասել է, որ բավարարված է դատարանի որոշմամբ: Այս մասին տեղեկացնում […]


Փետրվար 10, 2010թ. 13:38

Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հունվարի 25-ի եռակողմ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել էր, թե Երևանը և Բաքուն երկշաբաթյա ժամկետում համանախագահներին պետք է ներկայացնեն իրենց դիտարկումները Մադրիդյան առաջարկությունների այն կետերի առնչությամբ, որոնց շուրջ կողմերի միջև առայժմ չկա փոխըմբռնում: Այսօր արդեն լրացել է Յու. Մերզլյակովի նախանշած երկշաբաթյա ժամկետը, արդյո՞ք այսօր […]


Փետրվար 10, 2010թ. 13:14

Մեծարգո պարոն նախարար Հունվար ամսին Լոնդոնում Ձեր ունեցած ելույթների վերջում պատասխանելով  մեր’ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ ներկայացուցչի հարցերին, Դուք երկու անգամ հայտարարել եք, որ Թուրքիան չի պատրաստվում  վավերացնել հայ-թուքակական արձանանագրությունները’ քանի հայերը չեն հրաժարվում 1915թ.-ի Հայոց ցեղասպանության հաստատման պահանջից և չեն պատրաստվում վերադարձնել Ադրբեջանին ղարաբաղյան պատերազմի ժամանակ արյունով ազատագրված տարածքները: Այսինքն, այն փաստը, որի […]


Փետրվար 10, 2010թ. 12:00

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամ-ինստիտուտի տնօրեն Կամիլ Գրանին: Հայաստանի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ առանձնազրույցից հետո Ս.Օհանյանը Ֆրանսիայի ԱԳՆ, ՊՆ, գիտնականների, լրագրողների եւ զինվորականների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հանգամանորեն ներկայացրել է Հարավային Կովկասում ՀՀ պաշտպանական քաղաքականության սկզբունքները, առաջնահերթությունները, միջազգային ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները […]


Փետրվար 10, 2010թ. 11:25

Ամերիկյան բանակի սպա Ռալֆ Պիտերսի քարտեզի «հետքերով» Հայտնի է, որ Միացյալ Նահանգներն իր քաղաքականությունը աշխարհին մատուցում է փորձագիտական  ուսումնասիրությունների կենտրոնների միջոցով: Սա շատ հարմար տարբերակ է` արտաքուստ տպավորություն ստեղծելու, թե աշխարհի այս կամ այն անկյունը վերաձևելուն միտված փորձագիտական ծրագրերը ընդամենը այդ կենտրոնների  ուսումնասիրությունների արդյունք են: Մինչդեռ իրականում դրանք, լինելով պետականորեն հովանավորվող փորձագիտական կենտրոններ, շրջանառում են […]


Փետրվար 10, 2010թ. 10:55

ԱՄՆ կենտրոնական և արևելյան հատվածներում առատ ձյան պատճառով հետաձգվել են հարյուրավոր թռիչքները: Միայն Օ’Հարայի և Չիկագոյի օդանավակայաններում մոտ 500 թռիչք է հետաձգվել: Ուշացումներ են եղել նաև Ֆիլադելֆիայում և Վաշինգտոնում: Ըստ օդերևութաբանների հաղորդման, առաջիկայում մոտ 20 նահանգներում ևս սպասվում են ուժեղ ձյան տեղումներ: Միայն Նյու-Յորքում, ըստ կանխատեսումերի կտեղա 30 սմ-ից ավել ձյուն: Եղանակային նման պայմանները խնդիրներ […]


Փետրվար 10, 2010թ. 10:36

Վրաստանի նախկին վարչապետ, ներկայում ընդդիմադիր Հանուն արդար Վրաստանի կուսակցության առաջնորդ Զուրաբ Նողաիդելին համագործակցության համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի իշխող Եդինայա Ռոսիա կուսակցության հետ: Նախկինում էլ Նողաիդելին բազմիցս եղել է Մոսկվայում, ուր նրան ընդունել է նաեւ ԵԴ նախագահ, Ռուսաստանի վարչապետ Պուտինը: Նողաիդելիի քայլը Վրաստանի թե իշխանության, թե ընդդիմության կողմից բացասական է ընդունվել: Նրան համարել են «դավաճան, ով […]


Փետրվար 10, 2010թ. 10:16

«Թուրքիան չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը»,- հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Մևլուդ Չավուշօղլին Վրաստանի խորհրդարանի նաժագահ Դավիթ Բակրաձեի հետ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ: Մի բան պարզ չէ. ինչո՞ւ գոնե արտաքինից չեզոք կառույցի ղեկավարն է արտահայտում թուրքական դիվանագիտության տեսակետը: Իսկ Չավուշօղլուի դեպքում սա առաջին անգամը չէ: Մոտ երկու շաբաթ առաջ ԵԽԽՎ թուրք նախագահը իր պաշտոնում […]