11 Փետրվար 2010

Փետրվար 11, 2010թ. 15:25

Փետրվարի 11-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոայի հետ: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի շուրջ կատարված աշխատանքը  եւ ԱԺ-ում ԵՄ խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոայի հետ  քննարկեց Արեւելյան գործընկերության` «Եվրանեսթի» աշխատանքի վերջնական փուլը: Նշվեց, որ […]


Փետրվար 11, 2010թ. 15:09

Հայտնի վրացի լրագրող Վախթանգ Կոմախիդձեն քաղաքական ապաստան է խնդրել Շվեցարիայից: Այս մասին տեղեկացնում է News Georgia-ն: Կոմախիդձեն հիմնականում զբաղվում է լրագրողական հետաքննությամբ: Նա մի շարք սկանդալային ֆիլմերի հեղինակ է, որոնք ուղղված են պետական պաշտոնյաների անօրինական գործողությունների բացահայտմանը: 2009թ դեկտեմբերից  լրագրողի նկատմամբ սկսել են կիրառվել  սպառնալիքները, երբ Կոմախիդձեն հայտարարեց, որ պատրասատվում է ֆիլմ  նկարահանել Ցխինվալիում ձեռքբերած […]


Փետրվար 11, 2010թ. 15:00

Երկու-երեք ամսվա ընթացքում ստորագրվելու է` Վրաստան-Ադրբեջան-Ռումինիա, եռակողմ համաձայնագիր Վրաստանում հեղուկ գազի վերամշակման ձեռնարկության կառուցման վերաբերյալ:  Այդ մասին Բաքվում անցյալ շաբաթ հայտարարել է Ռումինիայի էկոնոմիկայի փոխնախարար, էներգետիկ հարցերով պետքարտուղար եւ էներգետիկ ոլորտում արդբեջանա-ռումինական աշխատանքային խմբի ղեկավար Տուդոր Շերբանը: Նրա խոսքերով` Վրաստանի պաշտոնատար անձանց հետ այդ հարցի շուրջ բանակցություններն արդեն ավարտվել են, ներկա դրությամբ բանակցություններ են տարվում […]


Փետրվար 11, 2010թ. 14:30

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն անդրադարձավ երեկ Մեծ Բրիտանիայում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին: Հոգեբանի կարծիրքով, արևմտյան քաղաքական վերնախավը լավ տեղեկացված չէ հայ-ադրբեջանական հակամարտության արմատներին. «Լավագույն դեպքում նրանք կարող են տեղյակ լինել Արցախյան խնդրին: Երեկ առաջին անգամ բարձր ամբիոնից խոսվեց Ադրբեջանի կազմում ժամանակին հայաթափման քաղաքականության զոհ դարձած մեկ այլ երկրամասի` Նախիջևանի մասին: […]


Փետրվար 11, 2010թ. 14:18

Թուրքական «Zaman»-ի տեղեկացմամբ` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Թուրքական վերոնշյալ լրատվամիջոցը այդ քայլը որակել է որպես «անակնկալ զարգացում Հայաստանի և Թուրքիայի միջև»: Ըստ «Zaman»-ի` նամակում Գյուլը հայտնել է իր բարեմաղթանքներն ու ընդգծել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Թուրքիայի ունեցած դիրքրորոշումը: Տեղեկացվում է, որ շուտով կհրապարակվի Գյուլի հղած պատասխան նամակի բովանդակությունը: […]


Փետրվար 11, 2010թ. 14:10

Փետրվարի 8-ից 12-ը Մոսկվայում  անց է կացվում «Պրոդէքսպո» միջազգային ցուցահանդեսը, որում ի թիվս այլ երկրների մասնակցում է նաև ԼՂՀ-ն։ «Արցախյան ինվեստիցիոն» ֆոնդն ու «Ստեփանակերտի կոնյակի գործարանը» միջազգային հեղինակավոր այդ ցուցահանդեսում ներկայացնում են Արցախի արդյունաբերական, ինչպես նաև «Արցախֆրուտ» ընկերության ապրանքների տեսականին։ Այս փաստը հերթական անգամ ջղաձգումների մեջ է գցել  ադրբեջանցիներին։ Նրանք որպես բողոքի նշան ցուցահանդեսի բացման […]


Փետրվար 11, 2010թ. 13:59

Եվրամիության հետ բանակցություններում թուրքական պատվիրակության ղեկավար, Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բագիշը հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելու հարցը Թուրքիայի համար մեծ կարևորություն ունի, «բայց ոչ այնքան, որ Թուրքիան դրա դիմաց զոհի Կիպրոսը»: Սա, փաստորեն, պատասխանն է թուրքական զորքերը Կիպրոսից դուրս բերելու` Եվրամիության պահանջի: Ըստ նրա, թուրք զինծառայողները կղզում պաշտպանում են խաղաղությունն ու հանգիստը, իսկ Թուրքիան միշտ կողմ […]


Փետրվար 11, 2010թ. 13:41

Երեկ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ բավական հետաքրքիր և խորքային ելույթով: ArmAr.am-ի խնդրանքով փիլիսոփայական գիտությունների  դոկտոր-պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանն այս կերպ գնահատեց ՀՀ նախագահի ելույթը. «ՀՀ նախագահի ելույթի ընդհանուր տոնը շատ ծանրակշիռ էր, հանդարտ էր և հավատ ներշնչող` առ այն, որ Հայաստանը հուսալի գործընկեր է։ Ելույթի ընդհանուր տոնայնությունը հանգիստ […]


Փետրվար 11, 2010թ. 13:10

Ստամբուլի դատարանը 11 տարվա ազատազրկման է դատապարտել Թուրքիայի ամենահարուստ մարդկանցից մեկին` երկրի ամենամեծ բջջային կապի օպերատոր «Թյուրքսելի» սեփականատիրոջը` Մեհմեդ Կարամեհմեդին,- հղում անելով տեղական լրատվամիջոցներին` հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը: Նա մեղադրվում է ժամանակին իրեն պատկանող «Փամուկբանկի» կապիտալի յուրացման մեջ: Կարամեհմեդը պետք է նաև տուգանք վճարի 312 մլն դոլարի չափով: ArmAr.am


Փետրվար 11, 2010թ. 12:55

Սերբական «Ռադիկալ» կուսակցությունը, որը համարվում է  երկրի հզոր ընդդիմադիր ուժը, հանդես է գալիս Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման օգտին: Այդ մասին հայտարարել  է կուսակցության նախագահի տեղակալ եւ Սերբիայի խորհրդարանում (սկուպշինայում) կուսակցության խմբակցության առաջնորդ Դրագան Տոդորովիչը: Վերջինս հայտարարել է, թե. «Այդ հարցում մենք երկընտրանք չունենք: Մենք կողմ ենք Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը: Եվ […]