ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիլ Բյորնսը այսօր ժամանում է Ադրբեջան: Որպես այցի պաշտոնական նպատակ`նշվում է երկու երկրների միջև կապերի ընդլայնումն ու խորացումը: Նախատեսված են հանդիպումներ Իլհամ Ալիևի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մինչև Բաքու այցելելը Բյորնսը գտնվում էր Թուրքիայում: ArmAr.am
19 Փետրվար 2010
«Եթե ես լինեի Թուրքիայի ղեկավարը, ես իմ ժողովրդին կասեի, որ սահմանի բացումն ու հայերի հետ բարեկամություն անելը՝ մեր բարոյական պարտքն է»,- ասել է Թուրքիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ջեմ Տոկերը: Վերջինս այժմ գտնվում է Հայաստանում` Վանաձորում և մասնակցում հայ-թուրքական հարաբերությունների ու սահմանի բացման շուրջ ընթացող քննարկումներին: Ըստ Ջեմ Տոկերի, պետք է աշխատել եւ հասնել նրան, որ […]
Վերջերս Ախալքալաքում ավտոմեքենայով կանգնած էինք մի խանութի առջև և սպասում էինք ծխախոտ գնող մեր մյուս ուղևորին: Մեր կողքով անցնող պարեկի մեքենայի միջից մեզ ձայն տվեցին. “ծադի ջիփի”: Կողքս նստած վարորդը շվարեց. “տեսնես ինչ ասեց. գնա, մոտեցիր, հեռացիր, իջիր թե այլ մի բան”: Ծխախոտի խանութի առջև հավաքվածներից ամեն մեկը (քանի որ Վրաստանում ծխախոտը տալիս են անձնագրի […]
Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը իր նիստում իրականացնելու է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման վերաբերյալ ստորագրված արձանագրությունների նախնական քննարկում: Երեկայս մասին լրագրողներին տեղեկացրել էր հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նա նաև ասել է, որ հանձնաժողովն առաջարկում է մշակել հատուկ ընթացակարգ` նախնական քննարկման համար, բացի այդ` դիմելու է ԱԺ նախագահին, որպեսզի այս հարցի քննարկումն ԱԺ-ում ընթանա միայն […]




