19 Փետրվար 2010

Փետրվար 19, 2010թ. 16:21

ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին Դանիայի պատվիրակությունը պատրաստվում է օրակարգում ներառել ռուս-վրացական հարաբերությունների հարցը: Այդ մասին Վրաստանի խորհրդարանում  տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Դանիայի պատվիրակության ղեկավար Մայք Աստրուպ Ջենսենը: Վերջինս ասել է.«Ռուսաստանի վրա ճնշումը պետք է շարունակվի: Միջազգային հանրությունը հետաքրքրված է այդ հարցի լուծմամբ: Եվ մեր այցը Վրաստան նպաստելու է, որպեսզի մենք […]


Փետրվար 19, 2010թ. 16:20

«Քանի դեռ Թուրքիայի մեջլիսի կողմից չեն վավերացվել  հայ-թուրքական արձանագրությունները` մեր կողմից դրանց վավերցումը կլինի պատասխանատու քայլ: Մինչև այդ քայլին դիմելը, պետք է մի շարք քայլեր կատարենք»: Այս մասին այսօր լրագրողներին  ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Պատգամավորը միաժամանակ փորձել է պարզաբանել` ինչ է հասկանում մի շարք քայլեր ասելով. ըստ նրա, նախ պետք է օրենք ընդունել, […]


Փետրվար 19, 2010թ. 16:04

Թուրքական «Sabah» թերթի բական ուշագրավ մի նյութ է հրապարակել: Թերթն իր ընթերցողների շրջանում  այսպիսի հարցում է անցկացրել. «Ըստ ձեզ` որո°նք են ամենավտանգավոր գաղափարները»: Նշենք, որ հարցը վերաբերում է Թուրքիայի քաղաքական, տնտեսական, հասարակական ու բարոյական միջավայրին: Նախաձեռնության հեղինակ Էմրե Աքյոզը պարզաբանում է, որ դրա նպատակը թուրք համաքաղաքացիներից այնպիսի առաջարկներ ստանալն է, որոնք թեև վտանգ են պարունակում, […]


Փետրվար 19, 2010թ. 15:49

2004-ի փետրվարի 19-ին՝ առավոտյան ժամը 5:30-ին, ադրբեջանցի մարդասպանի կողմից քնած ժամանակ կացնահարվեց 26-ամյա լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը: Ոճրագործը նույն օրը մահափորձ էր կատարել նաև մի այլ հայ սպայի` Հայկ Մակուչյանի  նկատմամբ, ինչը, սակայն, կանխվել էր: Հիշեցնենք, որ հայ և ադրբեջանցի սպաները Բուդապեշտում համատեղ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն Խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի ուսուցման դասընթացներին: 2006 […]


Փետրվար 19, 2010թ. 15:35

Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովը լսեց հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու հարցը քննարկելու ընթացակարգը: Հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն առաջարկեց դիմել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի առանց հանձնաժողովում հարցը քննարկելու այն չմտնի օրակարագ: Կանոնակարգ-օրենքով ԱԺ նախագահը ցանկացած պահի կարող է քննարկման ներկայացնել այն հարցը, որի համար պարտադիր չէ հանձնաժողովի եզրակացությունը: Հանձնաժողովը կողմ քվեարկեց Ռուստամյանի առաջարկին: Ստեղծել 5 […]


Փետրվար 19, 2010թ. 15:15

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ինտերնետային բազմալեզու օնլայն  թարգմանիչ ծրագրի աշխատանքային խմբին, որը համագործակցում է ՀՀ սփյուռքի նախարարության հետ: Ծրագիրն ապահովում է արեւելահայերենից արեւմտահայերեն, արեւմտահայերենից արեւելահայերեն, երկու հայերեններից անգլերեն եւ հակառակ ուղղությամբ թարգմանություններ: Նախագահ Սարգսյանը  գոհունակություն է հայտնել նման ծրագիր նախաձեռնելու կապակցությամբ եւ նշել, որ այդպիսով նաեւ լրացուցիչ հնարավորություններ են ստեղծվում սփյուռքում հայերենի պահպանության […]


Փետրվար 19, 2010թ. 15:08

ArmAr.am-ը ներկայացնում է մեծ հումանիստ, Սողոմոն Թեհլիրյանի դատապաշտպան Յոհաննես Լեփսիուսի վկայարանը, որտեղ հեղինակը ականատեսի աչքերով տալիս է անցյալ դարասկզբում Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած զարհուրելի իրադարձությունների իրական պատկերը, իրադարձություններ, որոնք ունեն միայն մեկ բնորոշում` մարդկության հանդեպ գործած մեծագույն ոճիր`ցեղասպանություն: Ներքոբերյալը մեկն է այն բազմաթիվ փաստագրություններից, որ Լեփսիուսը ներկայացրել է Եվրոպայի դատին: Վկայարան Հայերի տեղահանությունը կատարվել է […]


Փետրվար 19, 2010թ. 14:23

«Ղարաբաղի հակամարտությունը երկար պատմություն ունի։ Եվ Իրանը հակամարտության սկզբից լուրջ ջանքեր է գործադրել, որպեսզի հրադադար լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղայանը։ «Թեհրանը մշտապես կողմ է եղել և ջանացել, որպեսզի խնդիրը կարգավորվի կողմերի միջև երկխոսության միջոցով, միաժամանակ՝ ողջունելով միջազգային կառույցների, տվյալ դեպքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի […]


Փետրվար 19, 2010թ. 14:09

Այսօր ժամը 16:00-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի մոտից ՀԱԿ երիտասարդները կազմակերպում են երթ և բոլոր երիտասարդներին կոչ են անում միանալ բողոքի ակցիային: Իրենց հայտարարությունում ՀԱԿ երիտասարդ ներկայացուցիչները նշում են, որ «2008թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների կեղծված արդյունքների շնորհիվ իշխանության գահին հայտնվեց Սերժ Սարգսյանը, որը լիարժեք շարունակողն է Ռոբերտ Քոչարյանի հանցավոր գործունեության: Արդյունքում մարտի […]


Փետրվար 19, 2010թ. 13:58

Լուրեր են շրջանառվում, թե  ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը շուտով պետք է պաշտոնանկ արվի, և նրա փոխարեն ոստիկանապետ պետք է նշանակվի ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը: Լրագրողների հարցմանն ի պատասխան, Ն. Նազարյանն ասել է.« Ես չեմ ուզում ցույց տալ, թե տհաճ է, երբ խոսում են իմ նախարար դառնալու մասին, բոլորովին էլ տհաճ չէ, […]