19 Փետրվար 2010

Փետրվար 19, 2010թ. 18:58

Արևմտյան լրատվամիջոցներն սկսել են ակտիվ քննարկել հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացը: Հետաքրքիրն այն է, որ նրանք ևս արդեն իսկ արձանագրում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հայտնվել է փակուղում: Բրիտանական The Economist պարբերականը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին հանդես է եկել  «Զրո առաջընթաց» խորագրով հրապարակմամբ: Արձանագրելով փակուղային իրավիճակը` պարբերականն արնդրադարձել է նաև, այսպես կոչված, […]


Փետրվար 19, 2010թ. 18:50

19 փետրվար 2010թ., ք. Երեւան:  Այսօր տեղի ունեցավ ՀՀ Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվեց ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի ներկայացրած ՙՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին՚ ՀՀ օրենքի նախագիծը: Այն կոչված է կարգավորելու  Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների վարձատրության հարցը: Նախագծի վերաբերյալ Կառավարության կարծիքի համաձայն, գործող […]


Փետրվար 19, 2010թ. 18:30

ԵԱՀԿ նախագահ Կանատ Սաուդաբաեւի Վիեննայում հայտարարել էր,  թե ԵԱՀԿ- ն մտադիր է ճանապարհային քարտեզ մշակել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ: Արձագանքելով արված հայտարարությանը  Արցախի Հանրապետության  նախագահի օգնական Դավիթ Բաբայանը նկատեց, որ նման քայլը չի կարող հաջողությամբ պսակվել, քանի որ Ղազախստանը չունի անհրաժեշտ ներուժ համոզելու կողմերին` համաձայնության գալ իր մշակած գործողությունների ծրագրի շուրջ: Քաղաքագետի համոզմամբ Ղազախստանի ներգրավումը […]


Փետրվար 19, 2010թ. 18:15

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Միասին» երիտասարդական շարժման ներկայացուցիչներին։ Վարչապետը նշել է, որ այս կազմակերպությունը չափազանց կարեւոր առաքելություն ունի, այն է` աջակցել հանրապետության նախագահին եւ կառավարությանը` իրականացնելու բարեփոխումներ մեր երկրում։ «Ձեր աջակցությունը խիստ կարեւոր է, որովհետեւ մեր բարեփոխումները հաջողություն կունենան, եթե դուք անմիջականորեն ներգրավված լինեք այդ գործընթացների մեջ։ Ձեր աշխատանքը գտնվում է հասարակության […]


Փետրվար 19, 2010թ. 18:10

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկել է «ՙՊետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի տեղեկացմամբ` գործող օրենքով  սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության ավիափոխադրողները եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված օտարերկրյա ավիափոխադրողների ներկայացուցչությունները ուղեւորների փոխադրման տոմսի մեջ ներառված պետական տուրքի գումարները պետական բյուջե են փոխանցում ոչ […]


Փետրվար 19, 2010թ. 17:54

6 տարի առաջ Բուդապեշտում  ոճրագործ ազերու ձեռքով կացնահարվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը: Քստմնելի հանցագործը հարևան երկրում ոչ թե դատապարտվեց, այլ դարձավ գրեթե ազգային հերոս: Ծանոթանալով այս հանցագործության մասին ազերի պաշտոնյաների կարծիքներին` մեկ անգամ ևս համոզվում ես, որ սրանք պակաս հանցագործներ չեն, որ Սումգայիթում ու Բաքվում, ուր տեղի ունեցավ հայ բնակչության կազմակերպված սպանդը, կանգնած էին նույն […]


Փետրվար 19, 2010թ. 17:34

Հեռուստատեսային ուղիղ հեռարձակումը Ուկրաինայի բարձրագույն վարչական դատարանի դահլիճից, ուր քննվում է Յուլյա Տիմոշենկոյի հայցն ընդդեմ Վիկտոր Յանուկովիչի, դադարեցվել է վերջինիս ներկայացուցիչների խնդրանքով: Դատարանն անտեսել է վարչապետի միջնորդությունները և թույլատրել է ցուցադրել միայն վճիռն ընթերցելու պահը: Ի դեպ, Տիմոշենկոն դատարանում անձամբ է պայքարում նախագահ դառնալու իր վերջին հնարավորության համար: ArmAr,am


Փետրվար 19, 2010թ. 17:03

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության ոլորտում հայ-գերմանական հարաբերություններին առնչվող խնդիրներ. Գերմանիայի կառավարությունը մեծ մասնակցություն ունի Հայաստանի կրթության և գիտության ոլորտում իրականացվող գործընթացներում, որը ծրագրային ներդրումների առումով շատ հաճախ գերազանցում է եվրոպական շատ երկրների աջակցությանը: Նախարարը, շնորհակալություն […]


Փետրվար 19, 2010թ. 16:47

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում լսվեց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի հայցն ընդդեմ «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի (տնօրեն՝ Ալեքսանդր Իսկանդարյան)։  Հիշեցնենք, որ 2009թ. սեպտեմբերին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը դատական հայց էր ներկայացրել Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։  «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը մեղադրում էր «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամին և նրա տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանին Հայոց Ցեղասպանությունը ժխտող գրականություն թարգմանելու, հրատարակելու, տարածելու, […]


Փետրվար 19, 2010թ. 16:35

Ինչպես հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, փետրվարի 22-ին բարձր մակարդակի ռազմական երկխոսություն է տեղի ունենալու Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ: Եռօրյա նիստի ժամանակ քննարկվելու են երկու երկրների ռազմական ուժերի միջեւ համագործակցության հեռանկարները: Երկխոսությունն ընթանալու է երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում: Հիշեցնենք, որ ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակի նախկին երկխոսությունը տեղի է ունեցել 2008թ. դեկտեմբերին Բաքվում: ArmAr.am