23 Փետրվար 2010

Փետրվար 23, 2010թ. 12:19

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: «Հարգելի հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ ԼՂՀ պաշտպանության բանակի անձնակազմին, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններին, մեր ողջ ժողովրդին` Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Այս օրը տոն է բոլոր արցախցիների համար, քանի որ մեր սերնդին վիճակվել է զենքը ձեռքին պաշտպանել հայրենի հողը […]


Փետրվար 23, 2010թ. 11:56

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակով դիմել է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանին: Ըստ ՄԻՊ գրասենյակի, նամակում ասված է. «Հարգելի պարոն Սարգսյան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է մի շարք ահազանգեր առ այն, որ ոստիկանության աշխատակիցների կողմից սահմանափակվում է անձանց իրավաբանական օգնություն ստանալու և պաշտպան ունենալու իրավունքները վերջիններիս արգելանքի վերցնելիս կամ բերման […]


Փետրվար 23, 2010թ. 11:29

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հրացազրույցը, ՀՀԿ  մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, Էդուարդ Շարմազանով -Ղազախստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սուդաբաևն իր այցի ընթացքում հայտարարեց, թե արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում  իր երկիրը`Ղազախստանը կարող է ստանձնել անկողմնակալ միջնորդի դեր: Ձեր կարծքով, Ղազախստանը, իրո՞ք, կարող է նման դերակատարում ունենալ: -Արցախյան հիմնախնդրով զբաղվող միջնորդներ արդեն  կան, և […]


Փետրվար 23, 2010թ. 11:10

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին այսօր երկօրյա այցով կժամանի Ադրբեջան: Այցի ընթացքում ԵՄ հատուկ ներկայացուցիչը կհանդիպի պաշտոնատար անձանց ու հասարակության ներկայացուցիչների հետ: Սեմնեբիի խորհրդական Քլեր Դելեսարդի հաղորդմամբ՝ այցի շրջանակներում քննարկվելու են ԵՄ-ի հետ Ադրբեջանի համագործակցության, ինչպես նաև ԼՂ խնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: ArmAr.am


Փետրվար 23, 2010թ. 10:28

Արցախա-ադրբեջանական  հիմնահարցը պատկանում է այն հակամարտությունների թվին, որոնց  լուծումն անհնար է ակնակալել մոտ ապագայում: Դրանում համոզվել են նաև տարածաշրջանի գլխավոր խաղացողները` ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, ինչն արտահայտվում է նաև նրանց դիրքորոշումներում: Այսպես. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ու արցախյան հիմնահարցը մեկմեկուց տարանջատելն այսօր առավել քան  բխում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի շահերից: Ահա, թե ինչու. ԱՄՆ-ի թիվ […]


Փետրվար 23, 2010թ. 10:10

Ներկայումս Էստոնիայում ՌԴ դեսպան է Նիկոլայ Ուսպենսկին: Սակայն վերջինիս չորսամյա ծառայությունը շուտով մոտենում է իր  ավարտին: Եվ լուրեր են շրջանառվում, թե Էստոնիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում կարող է նշանակվել  ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Մինչդեռ Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել տարածված տեղեկատվությունը: ArmAr.am


Փետրվար 23, 2010թ. 09:45

Վրաստանի մայրաքաղաքում ուժեղ փոթորիկը հարյուրավոր ծառեր է արմատախիլ արել, վնասել 150 շենքերի տների տանիքներ: Երկու քաղաքացիներ զոհվել են վայր ընկնող ծառերի տակ մնալու հետևանքով: Այս մասին, հղում անելով վրացական լրատվամիջոցներին, հաղորդում է «Ինտերֆաքսը»: ArmAr.am


Փետրվար 23, 2010թ. 09:00

ArmAr.am-ը տեղեկացրել էր, որ Նիգերում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում: Իշխանությունը զավթած զինվորական խունտան իր առաջնորդ, մայոր Սալու Ջիբոյին հռչակել է երկրի նախագահի պաշտոնակատար: Նա պաշտոնավարելու է անցումային համարվող շրջանում, միչև նախագահական նոր, ժողովրդավարական ընտրությունների կազմակերպումը: ArmAr.am


Փետրվար 23, 2010թ. 08:45

Երեկ ուշ գիշերին նշանակալից իրադարձություն է տեղի ունեցել իսպանական Սեվիլիա քաղաքում։ Իսպանական El Mundo թերթի հաղորդմամբ, Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը զոհ է դարձել չարամիտ մի հարձակման. նրան փորձել են հարվածել են կոշիկով։ Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ Էրդողանը դուրս է եկել Սեվիլիայի քաղաքապետարանի շենքից և ուզեցել է մեքենա նստել։ Այդ պահին նրան է […]


Փետրվար 23, 2010թ. 08:30

Ամերիկյան Boeing 787 նորագույն ինքնաթիռը, որը հայտնի է «Երազանքի ինքնաթիռ» անվանումով, շարժիչի խափանման պատճառով հարկադրված վայրէջք է կատարել Վաշինգթոն նահանգի օդանավակայաններից մեկում: Ըստ նախագծողների, ինքնաթիռը կարող էր օդում մնալ նաև մեկ շարժիչով, բայց անվտանգության նկատառումներով որոշվել է վայրէջք կատարել: Այս մասին Հայտնում է Associated Press-ը: ArmAr.am