26 Փետրվար 2010

Փետրվար 26, 2010թ. 11:23

Միացյալ Նահանգների  հունական լոբբիստական ուժերը բողոքի ձայն են բարձրացրել Թուրքիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջեյմս Ջեֆրիի` վերջերս թուրքական «Sabah» թերթին տված հարցազրույցում հնչեցրած մտքերի համար: «Sabah»-ի տեղեկացմամբ` Ամերկայի «Helen» ինստիտուտը նամակ է գրել նախագահ Օբամային` դեսպան Ջեֆրիին Անկարայից հետ կանչելու պահանջով: Կիպրական հարցի վերաբերյալ «Sabah» թերթում հրապարակված ԱՄՆ դեսպանի խոսքերը քննարկվել են նույնիսկ ԱՄՆ […]


Փետրվար 26, 2010թ. 10:50

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 25-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ լիազորությունները` իր դիմումի համաձայն, դադարեցնելու մասին: ArmAr.am


Փետրվար 26, 2010թ. 10:35

Փետրվարի 25-ին Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը եւ կուսակցության այլ անդամներ ցույցեր են կազմակերպել  Իգդիր ու Բայազետ քաղաքներում: Նրանք իրենց ելույթներում խստորեն քննադատել են թուրքական իշխանությունների կողմից իրականացվող հակաքրդական քաղաքականությունը: Իգդիր այցելելու նրանց հիմնական նպատակը եղել է թուրք ոստիկանների կողմից ձերբակալված Իգդիրի քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշին աջակցություն հայտնելը: «Քվեարկությամբ ընտրվածների հանդեպ […]


Փետրվար 26, 2010թ. 09:50

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 22-ին հրամանագիր է ստորագրել մայրենի լեզվի օրվա առթիվ, հայ ինքնության պահպանման և գաղթօջախներում հայոց լեզվի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Բեյրութի «Հայկազյան» համալսարանի դասախոս Կարո ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ (Լիբանան), հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռոզա ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ (Վրաստան), գրող, լեզվաբան Պետրոս ՀԱՃՅԱՆԻՆ (Արգենտինա), հայոց լեզվի ևգրականության ուսուցիչ Կարապետ ՃՈՒՀԱՐՅԱՆԻՆ (Սիրիա), Թեհրանի ազատ համալսարանի […]


Փետրվար 26, 2010թ. 09:30

1988-ի փետրվարը  արցախյան ազատագրական պայքարի տարեգրության  մեջ նշանավորվեց սումգայիթյան եղեռնագործությամբ: Քսանմեկ տարի առաջ` այս օրը, նոր ուրվագծվող ղարաբաղյան շարժումը ճնշելու նպատակով Բաքվից 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում, պետական հովանավորությամբ ու խորհրդային կենտրոնի թողտվությամբ կազմակերպվեցին և իրագործվեցին հայ բնակչության ջարդեր: Ընդգծում ենք` անմեղ մարդիկ սպանվել են միայն այն բանի համար, որ ազգությամբ հայեր են: […]


Փետրվար 26, 2010թ. 09:00

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Ուկրաինայի նորընտիր Նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Կիևում գտնված Հայաստանի Հանրապետության նախագահը չի ընդունել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին: Մինչդեռ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավութօղլուն, որ ևս մասնակիցում է  Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի պատվին տրվող ընդունելությանը, մոտեցել և կարծիքներ են փոխանակել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: […]