ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել՝ կապված Սումգայիթյան Ցեղասպանության 22-րդ տարելիցի հետ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ուղիղ 22 տարի առաջ այս օրը Ադրբեջանի հայաշատ Սումգայիթ քաղաքում սկսվեց այն, ինչ սերունդներն հիշելու են իբրև հայերի զանգվածային կոտորած և տեղահանություն: Այդ երկրի քաղաքական իշխանության բացարձակ աջակցությամբ և պատվերով ազերի վայրագ ամբոխը հարձակվեց խաղաղ ապրող […]
26 Փետրվար 2010
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց գազի նոր սակագինը։ Մինչև 1000 խմ սպառողների համար այն 1 խմ դիմաց կկազմի 132 դրամ. ներկայումս այն 96 դրամ է: 10 հազար խմ-ից ավելի գազ օգտագործողների համար գազի սակագինը 1000 խմ-ի համար կկազմի 243,13 դրամ: Նոր սակագները կգործեն 2010թ. ապրիլի 1-ից։ Նշենք, որ «Հայռուսգազարդն» առաջարկել էր 1 խմ գազի գինը […]
22 տարի է անցել այն օրից, երբ ադրբեջանական խաժամուժը հերթական ոճրագործությունն իրականացրեց. հիմա արդեն Սումգայիթում ապրող հայ ազգաբնակչության նկատմամբ։ Անդրադառնալով այս իրադարձություններին` ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը նշեց, որ Խոջալուի մասին հեքիաթներով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել ադրբեջանաբնակ հայության ցեղասպանությունից: «Այս օրերին մենք ոգեկոչում ենք սումգայիթյան ոճրագործության և ադրբեջանահայության ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը` […]
Հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու ծրագիրը, որը նախատեսված է իրականացնել 2010-2013 թվականներին, պահանջելու է 100 միլիոն դրամի ներդրում: Այս մասին լրագրողներին հայտնել են փետրվարի 26-ին կրթության եւ գիտության նախարարությունում` նախարարության եւ «Հայ դատ» հիմնադրամի միջեւ հուշագրի ստորագրության արարողության ժամանակ: Մասնավորապես ԿԳ նախկին փոխնախարար ՀՅԴ-ական Բագրատ Եսայանն ասել է, որ նախատեսվում է 21 դպրոցներում ստեղծել տեխնիկապես հագեցած […]
Թուրքական «Milliyet» թերթի վերլուծաբան Հասան Ջեմալը «Ես ձեր խելքի վրա եմ զարմանում, խելքի» հոդվածում ուշագրավ զուգահեռներ է անցկացնում այն երկու իրողությունների միջև, թե երբ են Թուրքիայում ասում «Այս երկրում իրավունքներ չկան, զուլում է» և երբ են լռում այդ մասին: Հոդվածագիրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, այդ երկրում առկա համատարած անիրավության, իրավունքների ոտնահարման հանգամանքը` «զուլումը», […]
Ուկրաինայի Լուգանսկի շրջանի ոստիկանությունը ձերբակալել է ադրբեջանցիներից բաղկացած կազմակերպված հանցագործ խումբ, որը, Луганск.proUA.com-ի փոխանցմամբ, «մասնագիտացել է» բնակարանային գողությունների ասպարեզում: Հանցագործների մոտից առգրավվել են հափշտակված ոսկյա զարդեր և թանկարժեք այլ իրեր, որոնք դարձել են իրեղեն ապացույցներ: ArmAr.am
Եթե Խորհրդային Հայաստանի կառավարությունը հարկադրված Էր հրաժարվել Հայկական հարցից, ապա հայոց հայրենիքի պահանջատիրությունը իրենց վրա վերցրին ցեղասպանությունից փրկված եւ աշխարհի բազմաթիվ երկրներում ապաստան գտած արեւմտահայության բեկորները, որոնք նոր պայմաններում ձեւավորվում Էին որպես սփյուռքահայություն: Խորհրդային Հայաստանի հարկադրական լռության, Հայկական հարցից հրաժարվելու պայմաններում ազգային-ազատագրական պայքարի դրոշը, Հայկական հարցի լուծման համար պայքարի ղեկավարությունը մնում Է Հայկական Սփյուռքին: Սփյուռքում […]
Ինչպես արդեն բազմիցս տեղեկացրել ենք, մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվելու է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։ Այս իրողությունը հերթական անգամ իրարանցում է ստեղծել թուրքական քաղաքական շրջանակներում։ Թուրքիան ԱՄՆ դեմ լայնածավալ հարձակում է սկսել մի քանի ուղղություններով։ Այս քննարկումը խոչընդոտելու համար ԱՄՆ է գործուղղվել Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի գլխավորած պատվիրակությունը, […]
Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել է շրջանառվող այն տեղեկությունը, որ մարտի 1-ից կբացվի Վերին Լարսի անցակետը։ Շվեյցարիայի միջնորդությամբ` վերջապես Վրաստանն ու Ռուսաստանը այս շատ կարևոր խնդրի շուրջ եկել են համաձայնության։ «Մարտի 1-ին նախատեսվում է պաշտոնապես բացել անցակետը։ Այն այսօր արդեն պատրաստ է աշխատանքին»,- տեղեկացրել են Վրաստանի ԱԳ նախարարությունից։ Վրաստանի ու Ռուսաստանի միջև գոյություն ունեցող ռուս-վրացական սահմանային այս […]
Այս օրերին ադրբեջանցիներն իրենց տարերքի մեջ են. կեղծ ու սուտ տեղեկատվություն տարածելու հսկայական դաշտ է բացվել. այս անգամ արդեն Խոջալուի ու Սումգայիթի իրադարձությունների շուրջ։ Անդրադառնալով Խոջալուում, Սումգայիթում ու Բաքվում, նաև՝ Մարաղայում ու Արցախի մի շարք բնակավայրերում տեղի ունեցած իրադարձությունների մասին ադրբեջանական լրատվամիջոցների ապատեղեկատվությանը` ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը ArmAr.am էլկտրոնային օրաթերի լրագրողի հետ […]




