11 Նոյեմբեր 2010

Նոյեմբեր 11, 2010թ. 11:52

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հաջորդ շաբաթ կմեկնի Ադրբեջան: Այցի նպատակը` նոյեմբերի 18-ին Բաքվում կայանալիք  Կասպյան երկրների գագաթնաժողովին մասնակցությունն է:: Ահմադինեջադը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ինչպես նաև մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Սպասվում են հանդիպումներ նաև գագաթնաժողովին մասնակից այլ երկրների ղեկավարների հետ: ArmAr.am


Նոյեմբեր 11, 2010թ. 10:18

Հայ ժողովրդի դարավոր անցյալը սերունդներին հպարտանալու առիթ շատ է ընձեռել, անմասն չէ և ներկան. հնարավո՞ր է մոռանալ Ավարայրը, Առաքելոց վանքի կռիվը, Սուլուխի ճակատամարտը, Վանի հերոսամարտը, Կերչի ազատագրումը, Բեռլինի «Քոչարին», Շուշի վերադարձը…:


Նոյեմբեր 11, 2010թ. 10:15

«Եթե Ռուսաստանը բարի կամք դրսևորի և բանակցություններ սկսի Վրաստանի հետ, Վրաստանը միշտ պատրաստ կլինի այդ բանակցություններին»:


Նոյեմբեր 11, 2010թ. 10:00

Ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, Թեհրանում ընթացող  «Համագործակցության ասիական երկխոսության» նիստի շրջանակներում տեղի է ունեցել Իրանի և Ուզբեկստանի ԱԳ նախարարներ Մանուչեհեր Մոթաքիի և Վլադիմիր Նորովի հանդիպումը: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր: Նախարարները կարծիք են հայտնել, որ կան բոլոր հնարավորությունները առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման համար, մասնավորապես  տրանսպորտային հաղորդակցության և տարանցիկ բեռնափոխադրումների զարգացման հարցերում:


Նոյեմբեր 11, 2010թ. 09:45

Նոյեմբերի 10-ին մեկնարկեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Հնդկաստան: Նյու Դելիում ՀՀ արտգործնախարարին ընդունեց Հնդկաստանի փոխնախագահ, խորհրդարանի վերին պալատի նախագահ Մոհամադ Համիդ Անսարին: Ողջունելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին՝ Հնդկաստանի փոխնախագահն ասաց, որ իր երկիրը պատրաստակամ է գործուն քայլեր ձեռնարկել բարեկամ Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացման համար եւ արտգործնախարարի այցելությունը լավ առիթ է ի […]