23 Նոյեմբեր 2010

Նոյեմբեր 23, 2010թ. 15:02

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանում մարտկոցների արտադրություն հիմնած հայ-գերմանական «Էլբատ» ընկերություն: Եվրոպական նորագույն սարքավորումներով և տեխնոլոգիաներով հագեցած «Էլբատ» ՓԲԸ-ի գործունեության հիմնական ոլորտը կապարաթթվային մեկնարկային կուտակչային մարտկոցների արտադրությունն է և դրանց շահագործման ժամանակահատվածի երաշխիքային ու ետերաշխիքային սպասարկումը: Գործարանի բացման արարողությունից հետո, Հանրապետության ղեկավարը շրջայց է կատարել արտադրամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, «Էլբատ»-ի ծրագրերին: Ձեռնարկության ղեկավարների […]


Նոյեմբեր 23, 2010թ. 14:30

Նոյեմբերի 18-21-ը Ֆրանսիայում անցկացվեց ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի ավանդական համաեվրոպական հեռախոսամարաթոնը: Դրամահավաք միջոցառումը, որին այս տարի մասնակցում էին Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի եւ Հունաստանի տեղական մարմինները, հանգանակեց շուրջ 1 միլիոն 300 000 եվրո: Նվիրատվությունները կուղղվեն Արցախի Տող,Հարթաշեն, Ուխտաձոր, Ակնաղբյուր եւ Սարգսաշեն գյուղերում ջրային համակարգի կառուցմանն ու վերականգնմանը: Կշարունակվեն նաեւ ներդրումները Տավուշի մարզում: Տասնմեկ տարի շարունակ հեռախոսամարաթոնի […]


Նոյեմբեր 23, 2010թ. 14:00

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և BirthLink ՀԿ տնօրեն Քեթի Մելորը հայ նեոնատոլոգների ուղեկցությամբ այցելել են Գյումրիի ծննդատուն և Ավստրիական մանկական հիվանդանոց: Արդեն երեք տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է BirthLink ՀԿ-ին` նորածինների մահացության ցուցանիշը մեր երկրում կրճատելու ուղղությամբ: 2008-2009թթ. ընթացքում ընդհանուր առմամբ 144 մլն. դրամ արժողությամբ սարքավորումներ են հատկացվել մայրաքաղաքի 11 հիվանդանոցների: Այսօր արդեն մասնագետներն […]


Նոյեմբեր 23, 2010թ. 12:41

Նոյեմբերի 22-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն առանձնազրույց է ունեցել ամերիկահայ բարերար Վահե Կարապետյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքի եւ հեռանկարների հետ կապված հարցեր: ArmAr.am


Նոյեմբեր 23, 2010թ. 12:35

Նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Սլովակիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Գալկոյի հրավերով պաշտոնական այցով գտնվում էր Սլովակիայում: Պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների պաշտպանության նախարարների միջև քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Սլովակիայի Հանրապետության պաշտպանության նախարար Լյուբոմիր Գալկոյի կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և […]


Նոյեմբեր 23, 2010թ. 12:13

Մասիմովը չի մոռացել հատուկ ընդգծել արցախյան հիմնախնդրի մասին


Նոյեմբեր 23, 2010թ. 11:59

Նոյեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Հադրութի ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը/Հունգարիա/, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը/Բուլղարիա/ և Ժասլան Նուրտազինը/Ղազախստան/: Հակառակ […]


Նոյեմբեր 23, 2010թ. 11:39

Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցությունից ՀՀ նախագահի հրաժարվելը ցույց տվեց պաշտոնական Երևանի սկզբունքայնությունը


Նոյեմբեր 23, 2010թ. 11:21

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին այսօր կժամանի Թեհրան` Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Ռահիմիի հրավերով: Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվելու են Լիբանան-Իրան` երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:


Նոյեմբեր 23, 2010թ. 09:48

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան: Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Մեջլիսի նախագահ Ակջա Նուրբերդիևայի հետ: Հայաստանի և Թուրքմենստանի նախագահների բանակցություններից հետո, նախատեսված է նաև փաստաթղթերի ստորագրման արարողություն: