Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2011/2012 ուսումնական տարում Չեխիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ինֆորմատիկայի, տեխնիկական և բժշկական ուղղվածության մասնագիտություններով բարձրագույն մասնագիտական կրթություն` 1 կրթաթոշակ` բակալավրի կամ մագիստրոսի կրթական ծրագրով, ստանալու համար /1 տարվա ընթացքում չեխերեն լեզվի յուրացման նախապատրաստական կուրսով/: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների և բուհերի /բակալավրի կրթական ծրագրի/ այն […]
Նոյեմբեր 2010
Արցախի իշխանությունները, հերթական անգամ հանդես բերելով բարի կամքի դրսևորում և առաջնորդվելով միջազգային մարդասիրական նորմերով, Աղդամի ուղղությամբ Բաշ Քարվենդ գյուղի մերձակայքում, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի վրա կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ Ստեփանակերտի գրասենյակի միջնորդությամբ վերադարձրել են ադրբեջանցի երկու զինծառայողների դիակները: Միաժամանակ տեղի է ունեցել նաև ԼՂՀ քաղաքացի Գավրուշ Խաչատուրի Առստամյանի դիակի հանձնումը ղարաբաղյան կողմին:
Ս.թ. նոյեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել աշնանային զորակոչի կազմակերպչական հարցերին վերաբերող խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ամփոփել է 2010թ. աշնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքները: Անթույլատրելի համարելով նախկինում արձանագրված թերացումների կրկնությունը` ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է աշնանային զորակոչի ողջ գործընթացի թափանցիկության ապահովումը: Զորակոչը բանակ-հասարակություն վստահության մթնոլորտում կազմակերպելու գործում Սերյան Օհանյանը առանձնահատուկ […]
Նոյեմբերի 4-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ նրա գլխավորած պատվիրակության Սիրիա, մասնավորապես` Հալեպ կատարելիք այցի մանրամասները: Կողմերը կարեւորել են վերջին տարիներին հայ-սիրիական վերընթաց զարգացում ապրող համագործակցության հիմնական ուղղությունները եւ այդ գործում երկու երկրների բարձրաստիճան […]
Նոյեմբերի 3-ին Բուլղարիայի մշակույթի նախարարության «Սրեդեց» ցուցասրահում տեղի է ունեցել տաղանդաշատ արվեստագետ եւ հայերի մեծ բարեկամ Յուլիան Անգելովի «Հայերի առօրյան եւ տոները» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:
Դպրանոցը մեր ազգային կյանքում գրանցված 20-րդ դարի մեծագույն հաղթանակներից է։ Դպրանոցը մեզ համար և՜ անցյալ է, և՜ ներկա, և՜ ապագա
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը, քննարկվել են մեր հանրապետության պետական գույքի կառավարման ոլորտում միասնական քաղաքականության իրականացման, ինչպես նաեւ պետգույքի մասնավորեցման, հաշվառման եւ գրանցման գործընթացի կանոնակարգման հետ կապված հարցեր: Բակո Սահակյանն […]
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել դեսպանին` նշելով, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը մեծ պատասխանատվություն և այդ հարաբերություններն առավել ամրապնդելու պարտավորություններ է դնում երկու երկրների դեսպանների առջև: Նորանշանակ դեսպանը նշել է, որ երկկողմ կապերի սերտացման […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ` Ձորաղբյուր համայնքի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը մասնակցելու նպատակով։ Ձորաղբյուր գյուղն ընդհանրապես մանկապարտեզ չի ունեցել։ 2008 թվականից սկսվել է մանկապարտեզի շենքի կառուցումը, որը նախատեսված է 60 երեխայի համար։ Հետագայում այն կկարողանա սպասարկել 70-80 երեխայի։ Նախադպրոցական կրթօջախն ապահովված է ժամանակակից բոլոր հնարավորություններով։ Համայնքի միջոցներից մանկապարտեզի կառուցման համար ծախսվել է […]
Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Արևմտյան Ատրպատականի նահանգապետ Վահիդ Ջալալզադեի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Հայաստանում ԻԻՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանի և Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել Արմավիրի մարզի հետ տնտեսական համագործակցության շուրջ խնդիրները քննարկելու նպատակով: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անրադարձավ […]




