Նոյեմբեր 2010

Նոյեմբեր 3, 2010թ. 09:40

Այս մասին հայտարարվել է Արթուր Բաղդասարյանի ու Ստանիսլավ Կոզիեյի համատեղ մամուլի ասուլիսում Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հրավերով ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-ին պաշտոնական այցով ժամանել է  Լեհաստան: Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյում Ստանիսլավ Կոզիեյի եւ Արթուր Բաղդասարյանի առանձնազրույցից հետո կայացել են ընդլայնված բանակցություններ, քննարկվել են անվտանգության […]


Նոյեմբեր 3, 2010թ. 09:32

Իրականացվում են համապատասխան միջոցառումներ նշյալ դեպքերի հետ կապված բոլոր հանգամանքները պարզելու և մեղավորներին օրենքի ամբողջ խստությամբ պատժելու համար:


Նոյեմբեր 3, 2010թ. 08:36

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ-Քասիմիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել` մասնակցելու հայ-էմիրաթական առաջին գործարար համաժողովին: Ողջունելով հյուրերին` վարչապետը հույս է հայտնել, որ արտաքին առևտրի նախարարի գլխավորած ներկայացուցչական այցը մեր երկիր նոր խթան կհանդիսանա հայ-էմիրաթական առևտրատնտեսական կապերի զարգացման համար։ Երկուստեք կարևորվել է այդ ուղղությամբ […]


Նոյեմբեր 2, 2010թ. 18:25

Նոյեմբերի 2-ին արտաքին գործերի նախարարությունում  տեղի ունեցավ արտաքին  մրցույթում հաղթած դիվանագետների երդման հանդիսավոր արարողությունը: ՀՀ «Դիվանագիտական ծառայության մասին»    օրենքի համաձայն 2010թ. ամռանն անցկացված մրցույթի արդյունքում 9 հոգի ընդունվեցին աշխատանքի ԱԳՆ համակարգի դիվանագիտական պաշտոններում` 3-6 ամիս փորձաշրջանով: Այսoր ԱԳՆ փորձաշրջանը հաջողությամբ ավարտած  հինգ դիվանագետներին ԱԳ նախարարի հրամանով շնորհվեց կցորդի`առաջին դիվանագիտական աստիճանը եւ նրանց հանձնվեցին դիվանագետի […]


Նոյեմբեր 2, 2010թ. 16:02

ՀՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին ՀՀ Տավուշի մարզում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից կանցկացվի հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը: Մինչև դիտարկման անցկացումը ՀՀ Տավուշի մարզպետարանում տեղի կունենա բրիֆինգ: ArmAr.am


Նոյեմբեր 2, 2010թ. 15:00

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կանադայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քլեբըրն Սլոանը (նստավայրը` Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին` մեր երկրում դիվանագիտական աշխատանքն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը և դեսպան Սլոանը երկուստեք ընդգծել են Հայաստանի և Կանադայի միջև առևտրատնտեսական, մշակութային, տեղական ինքնակառավարման և այլ ոլորտներում համագործակցության ներուժն ամբողջությամբ […]


Նոյեմբեր 2, 2010թ. 14:56

Ինչպես հայտնի է «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների հեղինակած Արցախի Հանրապետության անկախության ճանաչման նախագծի քննարկումը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 9-ը` մինչև Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի աշխատանքների ավարտը: Այսօր «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը՝ խոսելով ԱԺ-ում  սույն օրինագծի մասին, ասել է, թե նորմալ է վերաբերում «Ժառանգության» առաջարկին, բայց, պետական շահերից ելնելով, նախագծի քվեարկության հետաձգումը համարեում է ճիշտ […]


Նոյեմբեր 2, 2010թ. 14:40

19-րդ դարում կառուցված Սարդարապատի Սբ. Աստվածածին եկեղեցին բազիլիկ հրաշագեղ եկեղեցին, որ չէր գործում խորհրդային տարիներից ի վեր, վերաօծվեց մեծ հանդիսավորությամբ։


Նոյեմբեր 2, 2010թ. 14:00

Ըստ նախարարի, «Հյուսիս-հարավ» երկաթուղին ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմավարական նշանակություն ունեցող ծրագիր է:


Նոյեմբեր 2, 2010թ. 13:25

«Մենք մեր դիրքերը չենք զիջելու եւ առանց Ղարաբաղի կարգավիճակի ոչ մի Ճանապարհային քարտեզ չենք ստորագրի»