Օգոստոս 2009

Օգոստոս 28, 2009թ. 17:24

Հայ-վրացական սահմանին տիրող լարված իրավիճակի հետ կապված` ներկայացնելով ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի մեկնաբանությունները` տեղեկացրել էինք, որ ակնկալում ենք ստանալ նաև նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանի պարզաբանումները: Քիչ առաջ պարոն Ֆարմանյանը մեզ հեռախոսով փոխանցեց, թե բարձրացված հարցերն առաջին հերթին արտաքին գործերի նախարարության պատասխանատվության և հետաքրքրությունների ոլորտին են առնչվում, և հայ-վրացական սահմանին տիրող իրավիճակին […]


Օգոստոս 28, 2009թ. 17:00

Օգոստոսի 26-28-ը Արցախում էին ՀՀ ԱԺ  Եվրոպական ինտեգրման հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա  Զոհրաբյանը և  նույն հանձնաժողովի անդամ Վաչագան Խուրշուդյանը: Օգոստոսի 26-ին ՀՀ խորհրդարանականներին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: «Մենք պետք է կարողանանք եվրոպական կառույցներում անհրաժեշտ մակարդակով ներկայացնել ղարաբաղյան խնդիրը»,- ԼՂՀ նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում կարևորեց Նաիրա Զոհրաբյանը` այդ հարցում […]


Օգոստոս 28, 2009թ. 14:21

«ԱրմԱր»- ն արդեն տեղեկացրել է Շիրակի մարզի` Վրաստանին սահմանամերձ մի քանի գյուղերում ամիսներ շարունակ տիրող իրավիճակի մասին, որտեղ վրացի սահմանապահներն անցնելով սահմանը` հայկական գյուղերի բնակիչներին արգելում են մշակել իրենց հողերը: Իրավիճակը հատկապես սրված է Բավրա գյուղում, որի հողերի 300 հեկտարը արդեն վրացիների ձեռքում է հայտնվել, այն դեպքում, երբ Բավրայի բնակիչները Հայաստանի անշարժ գույքի կադաստրից սեփականության […]


Օգոստոս 28, 2009թ. 11:30

«Ցեղասպանություն» եզրույթը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ, քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոստի զոհերից էր, և այս տերմինով Լեմկինը ցանկանում էր նկարագրել համակարգված սպանությունների և բռնությունների նացիստական քաղաքականությունը, ինչպես նաև` 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները: «Ցեղասպանություն» – «գենոցիդ» եզրույթը գոյացել է հունարեն genos-ռասա կամ ցեղախումբ և […]


Օգոստոս 28, 2009թ. 11:24

Անկարա ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հանդիպել է երկրի նախագահի, վարչապետի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Բանակցությունների առանցքային թեմաներից մեկն եղել է Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները: Նա նախօրեին այս հարցը բարձրացրել էր նաև Աթենքում և կողմերից պահանջել լուծել իրենց խնդիրները, որպիսի դրանք այլևս բացասաբար չանդրադառնան Հյուսիս-ատլանտյան դաշինքի […]


Օգոստոս 27, 2009թ. 20:10

Հայկական և տարածաշրջանային մամուլն արդեն մեկ տարի է, ինչ ակտիվորեն քննարկում է հայ-թուրքական հարաբերությունների նոր փուլը: Երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը Երևանում միասին դիտելու հրավեր ուղարկեց Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին, բոլորը սկսեցին խոսել երկու պետությունների միջև հարաբերությունների երկար սպասված կարգավորման մասին: Այս կապակցությամբ ոգևորությունը քաղաքական դաշտում այնքան էր մեծացել, որ շատերի հիշողությունից […]


Օգոստոս 27, 2009թ. 19:44

Որպես տնտեսական նոր քաղաքականության հետևանք` բանկերը վերջին շրջանում սկսել են առավել ակտիվ ու նպատակային ներգրավվել ԼՂՀ տնտեսական կյանքում: Այս պարագան հաշվի առնելով` նոր մտավախություններ են ծագում. մի կողմից` բանկերը ունեն լուրջ խնդիրներ, մյուս կողմից ԼՂՀ տնտեսական կյանքում ճգնաժամը նոր դժվարություններ է «խոստանում»: Համաձայնենք, որ նման կրկնակի ճնշումն իսկապես, մտահոգության հիմք է տալիս. արդյո՞ք վերջին մեկ-երկու […]


Օգոստոս 27, 2009թ. 19:13

Ինչպես արդեն հաղորդել է «ԱրմԱր»-ը, վրաց սահմանապահները խախտելով սահմանը` ներխուժել են Շիրակի մարզի Բավրա գյուղի տարածք և գյուղի բնակիչներին արգելել գյուղատնտեսական աշխատանքներ  իրականացնել: Այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադառնալով վրաց սահմանապահների կամայականություններին` ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նշեց. «Սահմանների հարցում միշտ էլ պետք է զգոն լինել: Եթե մի պետություն փորձում […]


Օգոստոս 27, 2009թ. 19:11

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքերով, ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման պետք է գիտակցի, որ իր կողմից Հայոց Ցեղասպանության չճանաչումը դեռ չի նշանակում, թե ԱՄՆ որևէ նահանգ ևս չպետք է ճանաչի Ցեղասպանությունը: Այսօր մամուլի ասուլիսում Կիրո Մանոյանն անդրադարձավ Կալիֆորնիայի վերաքննիչ դատարանի կողմից Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության զոհերի հարազատներին ապահովագրական փոխհատուցում տալու […]


Օգոստոս 27, 2009թ. 18:45

Ի պատասխան Ադրբեջանից հաճախ հնչող ռազմատենչ հայտարարությունների` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հայտարարել էր. «Այսօր մեր բանակը պատրաստ է դիմագրավել ցանկացած ագրեսիայի: Կարող ենք ոչ միայն կազմակերպել պաշտպանությունը, այլև կատարել տարբեր կանխարգելիչ միջոցառումներ` հարձակում, հակահարձակում, որպեսզի դաժան պատերազմից մեր խաղաղ բնակչությանը հեռու պահենք»: Պաշտպանության նախարարը նաև  ասել էր` պատերազմական գործողություն իրականացնել ցանկացողը անում է` […]