11 Հունվար 2010

Հունվար 11, 2010թ. 10:50

Հունվարի 9-ի լուսի 10-ի գիշերը մահացել է վարչապետ Տիգրան Սարգսյանի խորհրդական, նախկին վարչապետ, ակադեմիկոս Ֆադեյ Տաճատի Սարգսյանը: ArmAr.am


Հունվար 11, 2010թ. 10:46

Հունվարի 10-ը Չինսուրայի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու ուխտի օրն էր: Կալկաթայի հայ համայնքը` մասնակցությամբ ճեմարանի սաների և ուսուցիչների, ուխտի  գնաց Կալկաթայից 65 կմ հեռավորության վրա գտնվող վերոհիշյալ  եկեղեցին: Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում գտնվող Չինսուրա (Չիչրա) բնակավայրը ժամանակին եղել է նշանավոր առևտրային կենտրոն: 1695թ. կառուցած Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին համարվում է Բենգալիայում կառուցված երկրորդ հնագույն քրիստոնեական […]


Հունվար 11, 2010թ. 10:29

Այսօր` համաշխարհային տնտեսական ճգնաժամի, հակամարտությունների և պատերազմների ժամանակաշրջանում, մեծ թվով մարդիկ արդարացիորեն հուսալքված ու ընկճված են վատ լուրերի տարափից: Հայաստանն ու հայերը բացառություն չեն: 2010 թվականի շեմին, երբ հայերը  գնահատում են իրենց սեփական իրավիճակը, շատ ուսանելի կլինի նրանց համար մի հետադարձ հայացք գցել 1918-20 թթ. նորանկախ Հայաստանում տիրող անտանելի պայմաններին: Երբ ընթերցում ես Հայաստանի Հանրապետության […]


Հունվար 11, 2010թ. 10:28

Հակիրճ, թերևս, այսպես կարելի է բնորոշել Հայաստանի և Թուրքիայի դրացիական ներկայիս կարգավիճակը: Ընդորում երկու պետությունների միջև այդօրինակ հարևանությունը շարունակվում է արդեն ավելի քան մեկուկես տասնամյակ: Օրեցօր, ամիս առ ամիս և տարեցտարի մոլորակի աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական քարտեզները մանրումեծ փոփոխությունների են ենթարկվում: Ժամանակի պահանջով վերանայվում են պաշտոնական դիրքորոշումները, սրբագրվում միջպետական մարտավարություններն ու լրամշակվում ապագայի տեսլականները: Այս փոփոխությունների […]


Հունվար 11, 2010թ. 10:00

Համաձայն միջնակարգ հանրակրթական դպրոցի 2009-2010 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանի` սույն թվականի հունվարի 11-ից Հայաստանի Հանրապետությունում գործող հանրակրթական ուսումնական հաստատություններում /անկախ կազմակերպաիրավական ձևից/ ուսումնական գործընթացը վերսկսվել է: Հանրակրթական ուսումնական հաստատություններում առաջին կիսամյակի գնահատականները կամփոփվեն մինչև հունվար ամսվա ավարտը: Այս մասին տեղեկացնում է Կրթության և գիտության նախարարությունը: Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում 2009 թվականի դեկտեմբերի 8-28-ը […]


Հունվար 11, 2010թ. 09:30

ԵԽԽՎ պատվիրակությունը հունվարի 14-ից 18-ը կժամանի Ուկրաինա: Պատվիրակության 39 անդամները հետևելու են   հունվարի 17-ին երկրում  կայանալիք  նախագահական ընտրություններին: ԵԽԽՎ պատվիրակությունը կգլխավորի Հունգարիայի ներկայացուցիչ Մատյաշ Էորշին: Անցկացվող նախագահական ընտրություններին հետևելու համար Ուկրաինա կժամանեն նաև ԵԱՀԿ, ՆԱՏՕ և ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի դիտորդները: ԵԽԽՎ պատվիրակությունը կհանդիպի նախագահի պաշտոնին հավակնող հիմնական թեկնածուների, ընտրական հանձնաժողովների անդամների, […]


Հունվար 11, 2010թ. 09:00

Հունվարի 12-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հրավերով երկօրյա այցով կժամանի Ռուսաստան։ Պատահականություն է, թե զուգադիպություն, դժվար է ասել,  սակայն իրողությունն այն է, որ  Էրդողանի այցը Ռուսաստան տեղի է ունենում այն նույն օրը, երբ Հայաստանի Սահմանադրական դատարանը կսկսի  հայ-թուրքական արձանագրությունների ուսումնասիրման գործընթացը։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, քննարկվելու են տնտեսական, էներգետիկ հարցեր։ Սակայն, […]