11 Հունվար 2010

Հունվար 11, 2010թ. 17:40

Վերջերս լույս տեսավ Հրանտ Դինքի «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան» գրքի հայերեն տարբերակը: ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում  խմբագիր Մխիթար Նազարյանն ասաց, որ  գիրքը հայ ընթերցողին հասցնելու ճիշտ ժամանակն էր, քանզի գրքում ներկայացված խնդիրներն ու առաջադրվելիք լուծումներն արդիական են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին. «Հրանտ Դինքը ցանկանում էր կամուրջ ստեղծել երկու ժողովուրդների միջև և […]


Հունվար 11, 2010թ. 17:25

Հունվարի 12-ին տեղի կունենա Թուրքիայի վարչապետ Ռ.Էրդողանի պաշտոնական այցը Մոսկվա։ Ռուս վերլուծաբան Վլադիմիր Զախարովի կարծիքով Թուրքիայի վարչապետի այցը ոչ այնքան  երկու երկրների միջև տնտեսական ու էներգետիկ համագործակցության ամրապնդման նպատակ է հետապնդում, ինչքան Ղարաբաղի խնդրի շուրջ իր նպատակները Ռուսաստանի հետ քննարկելը։ Նրա կարծիքով Թուրքիան այդ ամենն անում է՝ առանց թաքցնելու տարածաշրջանում խաղաղարարի դերակատարում ունենալու իր հեռահար […]


Հունվար 11, 2010թ. 17:15

Հունվարի 10-ին` ժամը 19:00-ի սահմաններում, խախտվել է հայ-ադրբեջանական սահմանի Երասխ-Նախիջեւան հատվածը. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հայաստանի քաղաքացի, 1958 թ. ծնված Եղիշե Գեւորգյանը կնոջ եւ երեք անչափահաս երեխաների հետ, չենթարկվելով հայ սահմանապահների նախազգուշական հրահանգներին, «Երազ» ավտոմեքենայով հատել է սահմանը եւ ադրբեջանական կողմից ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակահերթի ներքո անցել Նախիջեւանի […]


Հունվար 11, 2010թ. 16:57

ՀՀ Սահմանադրական Դատարանի Նախագահ Գագիկ Հարությունյանին` Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող Արձանագրությունների կապակցությամբ Հարգելի պարոն Հարությունյան, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նրան, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորել հավակնող Արձանագրություններն իրենց բնույթով և բովանդակությամբ ոչ թե Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների և հարաբերությունների զարգացման մասին պայմանագրեր են, այլ միջազգային Ծրագիր[1] է , և նախատեսված է ՀՀ սահմանադրական կարգը մի […]


Հունվար 11, 2010թ. 16:35

Ֆրանսիայում ստեղծվելու է ցեղասպանությունների հարցով հատուկ դատական մարմին. «Լը Մոնդ» թերթում տպագրված իրենց համատեղ հոդվածում տեղեկացրել են Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները եւ արդարադատության նախարար Միշել Ալիոթ-Մարին, հաղորդում է «Նոյյան տապանը»: Դատական մարմնի ստեղծման հարցը Ֆրանսիայի խորհրդարանի օրակարգ է մտնելու 2010 թվականի առաջին եռամսյակում: Նախարարները շեշտել են, որ ցեղասպանություն իրականացնողները, մարդկության դեմ այլ հանցագործություններ կատարողները անպայման […]


Հունվար 11, 2010թ. 15:25

75 տարեկան հասակում մահացել է հայտնի ջազ երաժիշտ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գեորգի Գարանյանը: Այս մասին տեղեկացնում է Իտառ-Տասս-ը` վկայակոչելով սաքսաֆոնահարի այրուն` Նելլի Զաքիրովային: Ըստ նրա, Գարանյանը իր մահկանացուն կնքել է Կրասնոդարում, որտեղ ժամանել էր հյուրախաղերի: Մահը վրա է հասել այսօր առավոտյան` սրտի կանգի հետևանքով: Հայտնի է, որ Գ. Գարանյանը սկսել է իր երաժշտական կարիերան 1950-ականներին […]


Հունվար 11, 2010թ. 15:20

Ցյուրիխում ստորագրված հայ –թուրքական արձանագրությունները տարաբնույթ կարծիքների, մեկնաբանությունների, հույզերի ու կրքերի բորբոքման  տեղիք տվեցին թե Հայաստանում, և թե Թուրքիայում։  Վերլուծաբաններից շատերի կարծիքով նման դրսևորումների ու ընկալումների պատճառը հիմնականում այն էր, որ երկու երկրներում էլ ժողովուրդը պատրաստ չէր նման համագործակցության, և մինչ նման քայլ նախաձեռնելը՝ պետք էր նախևառաջ նախապատրաստել հասարակությանը։ Հայաստանում կարծիքների բևեռացում տեղի ունեցավ.  հասարակության […]


Հունվար 11, 2010թ. 15:15

Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլին «Ազգային հերոսի» կոչում է շնորհել ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնին, ով հունվարի 10-ին այցելել է Վրաստան եւ հանդիպումներ է ունենում Վրաստանի իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների հետ: Սահակաշվիլին ասել է, որ Մաքքեյնը Վրաստանի իսկական բարեկամն է: Նա մասնավորապես խոսել է հարավօսական պատերազմի օրերին Մաքքեյնի ցուցաբերած աջակցության մասին: “Մաքքեյնը իր […]


Հունվար 11, 2010թ. 14:40

Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2009թ. դեկտեմբերի 28-ին հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրվել է սահմանը խախտելու հերթական փորձը: Ժամը 9:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում սահմանը խախտելու փորձ կատարելիս ձերբակալվել է Ադրբեջանի Հանրապետության Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի բնակիչ, 1963թ. ծնված Էլդար Հեյդար օղլի Թաղիևը: Դեպքի մասին տեղեկացվել է միջազգային կազմակերպություններին: […]


Հունվար 11, 2010թ. 13:50

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, մասնակցելով Մարդինում կազմակերպված թուրք դեսպանների հետ երկրորդ կոնֆերանսին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman-ը, ըստ որի Դավութօղլուն դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ոչ ոք թող չմտածի որ գծած սահմանները մշտական են։ Իհարկե, պետք է հարգենք սահմանները, բայց բարեկամության շրջանակներում, նույն եվրոպական կառույցի պես պետք է ընդունենք սահմանները։ Այս սահմանները պատից […]