12 Հունվար 2010

Հունվար 12, 2010թ. 13:42

Երեկ թուրքական լրատվամիջոցները հաղորդել են, որ այս տարի Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին Թուրքիայի վարչապետի փոխարեն մասնակցելու է երկրի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը: «Ես այդ մասին մի անգամ արդեն ասել եմ և չեմ պատրաստվում նորից գնալ այնտեղ», – ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, վկայում է «Milliyet» օրաթերթը: «Hurriyet» թերթը ևս հաստատել է, որ Դավոսի համաժողովին […]


Հունվար 12, 2010թ. 13:37

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Գրիգորյանին Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին: ArmAr.am


Հունվար 12, 2010թ. 13:03

Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի` Իսրայելի հասցեին հնչեցրած քննադատությունները` կապված Գազայի վրա իսրայելական զինուժի հարձակման հետ, դարձյալ անարձագանք չեն մնացել: Ինչպես հաղորդում է թուրքական «CnnTurk» լրատվական ծառայությունը, Թել Ավիվից կոշտ պատասխան է ստացվել: Իսրայելի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում Էրդողանի քննադատությունները որակվել են իբրև «լկտի կշտամբանք»: Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը խստորեն դատապարտել […]


Հունվար 12, 2010թ. 12:34

Ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների և մադրիդյան սկզբուքների` «Ժառանգություն» կուսակցությունն ու Թեղուտի պաշտպանության խմբի անդամները տարածել են հայտարարություն, որում մասնավորապես, ասված է. «Հայ ժողովրդի համար ամենամռայլը եղավ 1915-ը,  օսմանը ոչ միայն ցեղասպանեց 1,5 մլն հայերի ու սեփականեց մեր հազարամյա  հայենիքի մեծ մասը, այլև հարյուր հազարավորների էլ պանդուխտ դարձրեց, որոնց  ժառանգներն ենք մենք: Հայկական դատն արդար է, համազգային […]


Հունվար 12, 2010թ. 11:26

Ինչպես քիչ առաջ հայտնեց ArmAr.am-ի թղթակիցը, Սահմանդրական Դատարանը` օգտվելով իր իրավասություններից հայ-թուրքական արձանագրությունների քննարկման համար հրավիրված դատական նիստը  հայտարարել է դռնփակ: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ներկաներին տեղեկացրեց, որ երեկ հայ-թուրքական արձանագրությունների դեմ ուղղված  հանրահավաքի մասնակիցների ներկայացրած հայտարությունը  ՍԴ -ն ընդունել է. «Արձանագրությունների ու դրանցում ամրագրված պարտավարությունների վերաբերյալ ներկայացված  նկատառումները  բազմացվել  ու տրամադրվել են  ՍԴ բոլոր […]


Հունվար 12, 2010թ. 11:25

Մոսկվայի Նոր Արբատ փողոցում այս գիշերը հայ է սպանվել: Ռուսաստանի իրավապահների կողմից հաղորդվում է, որ դեռ հայտնի չէ սպանվածի անունը, իսկ կասկածյալը միջինասիացի միգրանտ է, ով վիճելով հայի հետ, դանակահարել է նրան: Այս պահին արդեն ձերբակալվել է 5 կասկածյալ: ArmAr.am


Հունվար 12, 2010թ. 10:30

Այս պահին, Սահմանադրական դատարանի շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիան շարունակվում է: Ցուցարարների թիվն անցնում է 1000-ը, նրանք պարզել են պաստառներ` «Ոչ թուրքական պայմաններին», «Ոչ մի զիջում թուրքերին», «Հայոց ոգին չի նահանջի», «Սահմանադրական դատարան, մերժի’ր հակահայկական արձանագրությունները» բովանդակությամբ: ArmAr.am-ի թղթակցի հետ կարճատև զրույցում` ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել է.«Մենք մարտականորեն ենք տրամադրված, մեր առաջ քաշած […]


Հունվար 12, 2010թ. 10:30

Ասում են, թե պատերազմը` նախ հաղթում են ճակատամարտից առաջ` մտքով ու հոգեբանորեն: Ինչպես նկատում է Արցախյան պատերազմի ազատամարտիկ, նկարիչ Մկրտիչ Տոնոյանը. «Պատերազմի ելքը երկու կարևոր հանգամանքներով է պայմանավորվում թե` ո՞ր կողմում է մտավորականների քանակն ավելի մեծ և որքանո՞վ է տվյալ պատերազմը տեխնոկրատ»: Փորձենք պարզել, թե ինչո՞վ է պայմանավորվում մտավորականության նման ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը: Ինչպես Մկրտիչն […]


Հունվար 12, 2010թ. 09:40

Այսօր ժամը 11:00-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը կգումարի իր նիստ, որի ժամանակ կքննարկվեն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու մասին հայ-թուրքական արձանագրությունները: Ելույթ կունենա ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարը հանդես կգա որպես ՀՀ նախագահի ներկայացուցիչ` հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական երկու արձանագրություններով: Նիստի զեկուցող է նշանակված ՍԴ անդամ Վլադիմիր Հովհաննիսյանը։ Ասենք, որ նախատեսված […]


Հունվար 12, 2010թ. 09:30

Ցուցարարները կայրեն արձանագրությունները Այսօր hայստանյան ողջ հասարակության  ու քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում ՀՀ Սահմանադրական դատարանում սպասվող քննարկումներն են: ՀՀ ՍԴ-ն կքննի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու մասին հայ-թուրքական արձանագրություններն ու կտա եզրակացություն՝ հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ։ Իսկ մինչ այդ Սահմանադրական դատարանի շենքի դիմաց սկսվել են` ընդդեմ հայ–թուրքական արձանագրությունների բողոքի գործողությունները: Ակցիային, որի կազմակերպիչն է […]