12 Հունվար 2010

Հունվար 12, 2010թ. 16:33

Ընդամենը մի քանի րոպե առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը կայացրեց սպասված որոշումը. ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունները, չնայած առկա վերապահումներին, այնուհանդերձ, համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Անկախության Հռչակագրին: ArmAr.am


Հունվար 12, 2010թ. 16:02

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում բացվել է հայկական ազգային մշակութային կենտրոն, որն այսուհետ կհեռարձակի հայկական հեռուստատեսությունների հաղորդումները: Կենտրոնի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը` մայրենի լեզվի ուսուցումն է սամարղանդցի հայերի շրջանում: Լսարանի հայերենի բառապշարի զարգացմանը կնպաստի հայկական հեռուստաընկերությունների բարձր ցուցանիշ ունեցող հաղորդումների տարածումը: Ներկայում Սամարղանդի հայ համայնքը կազմում է շուրջ 12հզ մարդ:


Հունվար 12, 2010թ. 15:33

Այս պահին ՀՀ Սահմանադրական դատարանի անդամներն անցել են խորհրդակցական սենյակ՝ որոշելու  հայ-թուրքական արձանագրությունների  սահմանադրականությունը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նիստի սկզբում ասել էր,  որ չի կարող որոշման կայացման կոնկրետ ժամկետ նշել, այն կարող է լինել այսօր կամ վաղը, կամ երեք ամսվա ընթացքում: Տեղեկացնենք, որ ՍԴ շենքի մոտ շարունակվում է բողոքի ցույցը, որը կազմակերպել են ՀՅԴ և […]


Հունվար 12, 2010թ. 15:19

Հայտարարություն է տարածել «Սիլ Կոնցեռն»-ը, որում, մասնավորապես, ասվում է. «Ինչպես հայտնի է, վերջերս լուծարման գործընթացում գտնվող «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության գույքը ուղղակի գործարքով օտարվեց Ռուբեն Հայրապետյանին պատկանող կազմակերպությանը: «ՍԻԼ-կոնցեռնը» բազմիցս հայտարարել էր, որ «Բջնին» սնանկ ճանաչելն ի սկզբանե նպատակ ուներ խլել Սուքիասյան ընտանիքին պատկանող գույքը: «ՍԻԼ Կոնցեռնը» լիազորված է հայտարարել, որ Սուքիասյանները «Բջնի» […]


Հունվար 12, 2010թ. 15:01

Թուրքիան չի կարող Եվրամիության մասնակի անդամ դառնալ: Սա Ռեջեփ Էրդողանի խոսքերից է: Արտասանվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեի հետ հանդիպման ժամանակ: Թուրքիայի վարչապետն այս օրերին ավելի հաճախ է դժգոհություն հայտնում եվրոպական երկրների քաղաքականությունից: Իսկ ահա Ռուսաստանի մայրաքաղաքում Էրդողանը չի պատրաստվում բողոքել: Ռուս գործընկերոջ հրավերով հունվարի 12-13-ը Մոսկվա մեկնող Էրդողանը քննարկելու է ռուս-թուրքական հարաբերությունների […]


Հունվար 12, 2010թ. 14:57

Շուտով կլրանա ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ տեղի ունեցած ջարդերի 22 տարին: Ողջ մնացածները ամեն տարի հիշելու ու հարգելու են անմեղ զոհրի հիշատկը` հուսով, որ մի օր թշնամին կստանա իր արժանի պատիժը: ՀՀ փաստաբանների միության նախագահ, Սումգայիթյան դատավարությունների մասնակից Ռուբեն Սահակյանի համոզմամբ, հեշտ չէ ցեղասպանություն ճանաչել տալը. «Այդքան հեշտ չի ցեղասպանության հարց բարձրացնել և լուծում […]


Հունվար 12, 2010թ. 14:46

Ահա այսպիսի վերտառությամբ հրապարակված հոդվածում թուրքական «Cumhuriyet» թերթը հայտնում է, որ թուրք-իսրայելական հարաբերությունները ծայրահեղ հետընթաց են ապրել: Այսպես` թուրքական հեռուստաեթերով թողարկվող «Քրդերի հովիտը» սերիալի կապակցությամբ իրենց դժգոհությունը հայտնելու համար Իսրայելի արտգործնախարարի օգնական Դեննի Այալոնը նախօրեին հանդիպել է Իսրայելում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Օղուզ Չելիքքոլի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Իսրայելի խորհրդարանանի` Քնեսեթի շենքում: Թուրք […]


Հունվար 12, 2010թ. 14:40

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով ՍԴ-ում քննարկվող հայ-թուրքական արձանագրությունների մասին, մեկ անգամ ևս շեշտեց, որ ՀՀԿ-ն` Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից է և արձանագրություններում նախապայմաններ չի տեսնում։ «Եթե նախապայմանների մասին կարող է խոսք գնալ, ապա նախապայմաններ առաջադրելու շատ ավելի մեծ և արդարացի իրավունքներ ունի հայկական կողմը, որովհետև Թուրքիան է […]


Հունվար 12, 2010թ. 14:22

Այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում  ազգային հիմնահարցեր  լուծելու կարևորագույն  լծակներից մեկը հզոր լրատվական համակարգի առկայությունն է, միջազգային  հասարակական  կարծիքը անաչառ տեղեկատվոությամբ  ձեռնտու հունի մեջ դնելը: Արցախյան հակամարտության ողջ ընթացքում հայկական լրատվական համակարգը  ավելի շատ  պարտություններ է կրել, քան հաջողություններ ունեցել: Ազատամարտի էությանը միջազգային հանրությանը հասու դարձնելու բեռը նախապես իրենց ուսերին վերցրին […]


Հունվար 12, 2010թ. 14:01

Ըստ ИА REGNUM  գործակալության՝ հունվարի 14-ին, Վրաստանի Բաթում քաղաքում կայանալու է էներգետիկ գագաթաժողով, որտեղ քննարկվելու է Կասպյան տարածաշրջանից եվրոպական երկրների տարածքով, համաշխարհային շուկա էներգակիրների մատակարարման խնդիրը: Վրաստանի էնեգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրիի  խոսքերով, բացի այդ, քննարկվելու է նաև «Սարմատիա» կոնսորցիումի աշխատանքը, ինչպես նաև միջոցառման շրջանակներում հռչակագիր կընդունվի «Հարավային հոսանք» նախագծի վերաբերյալ: Միջոցառմանն արդեն իրենց մասնակցությունը հաստատել […]