Երեկ կեսգիշերին Ուկրաինայում ավարտվեց նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը. այսօր այդ երկրում լռության օր է, իսկ վաղը տեղի կունենան ընտրություններ: «Ինտերֆաքս»-ի տեղեկացմամբ, երկրում գործող օրենսդրության համաձայն, նախընտրական քարոզարշավի ավարտվելուն պես Ուկրաինայում պետք է դադարեցվեն արտաքին գովազդը, քարոզչական նյութերի հեռարձակումը հեռուստատեսությամբ ու ռադիոյով, դրանց տպագրումը թերթերում: Տեղեկացնենք, որ հունվարի 17-ին կայանալիք ընտրություններին մասնակցում են նախագահի 18 թեկնածուներ: […]
16 Հունվար 2010
Այն, որ ադրբեջանաթուրքական ճակատի դեմ տեղեկատվական պատերազմներում մերոնք հաճախ են նահանջում, գաղտնիք չէ շատերի համար: Մեր հակառակորդների վիրտուալ ախորժակը, սակայն, այնքան է մեծացել, որ հիմա չեն բավարարվում մեզ ագրեսորի ու քոչվորի պիտակներ կպցնելով: Հիմա արդեն ադրբեջանցիներն անցել են ներհայաստանյան գաղափարական դաշտ, ցավալին ու մտահոգիչն այն է, որ այստեղ հանդիպել են մերոնց սիրալիր վերաբերմունքին: Նոր երևույթ […]
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է, որ Ամանորի նախաշեմին` 2009թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցից ուղարկվել է 1,865,976 կարճ հաղորդագրություն, իսկ 2010 թ. հունվարի 1-ին` 2,019,725-ը: Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների կողմից կատարվել է 7,657,761, իսկ 2010-ի հունվարի 1-ին ևս 8,535,018 ելքային զանգ: Հայաստանի բջջային առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է նաև, […]




