16 Հունվար 2010

Հունվար 16, 2010թ. 14:30

Ադրբեջանը ՌԴ պետակական դումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունների վերաբերյալ, Ռուսաստանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է ուղարկել: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ Վլադիմիր Ժիրինովսկին լատվիական «Neatkarigas Rita Avize» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ «եթե Լեռնային Ղարաբաղը հռչակի իր անկախությունը, ապա Ռուսաստանը դա պետք է ճանաչի»: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Է. Պոլուխովի խոսքերով, բողոքի նոտայում […]


Հունվար 16, 2010թ. 14:15

Արգենտինացի հանրահայտ ֆուտբոլիստ, Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան մոտ օրերս կունենա իր հեռուստաալիքը։ Այն կկոչվի «10eTV» և հնարավոր կլինի դիտել Հարավային Ամերիկայի մի քանի երկրներում։ Դոն Դիեգոյի հեռուստաալիքը կաբելային ու ինտերնետային տարբերակներով կհեռարձակի ինչպես ֆուտբոլ, այնպես էլ մարզական աստղերի կյանքը լուսաբանող հաղորդումներ։ Ըստ կանխատեսումների՝ նոր հեռուստաալիքը, հեռարձակման առաջին օրն արդեն 1,206 միլիարդանոց հեռուստալսարան […]


Հունվար 16, 2010թ. 13:31

Գերմանիայի ոստիկանությունը Ֆրանկֆուրտի օդանավակայանում ձերբակալել է Անգոլայի մի քաղաքացում, որի մոտ խուզարկության ժամանակ հայտնաբերել է 86,7 կառատանոց ալմաստ։ Հազվագյուտ քարի մոտավոր արժեքը գնահատված է 2,5 մլն եվրո։ Թանկարժեք քարի տերը՝ 38-ամյա  անգոլացին, Ֆրանկֆուրտ էր ժամանել  Նամիբիայից։ Սահմանային անցակետում փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ նրա՝ այդ երկիր մուտք գործելու արտոնագիրը, կեղծ է։ Ավելի ուշ նրա […]


Հունվար 16, 2010թ. 13:18

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը Թուրքիան կապում է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման առաջընթացի հետ: Այս մասին հայտարարություն է արել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիս) Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրաթ Մերջանը: Թուրքական «Zaman» թերթի տեղեկացմամբ` Մերջանն ասել է, որ արձանագրություններն այս պահին հանձնաժողովի օրակարգ բերելն օգտակար չէ: Նրա համոզմամբ արձանագրությունների օրակարգ բերելն ու դրանք հավանության չարժանացնելը կստեղծի միայն […]


Հունվար 16, 2010թ. 13:00

Իսկապես, վերապահումներն առավել լայնորեն կիրառվում են բազմակողմ պայմանագրերի պարագայում, սակայն դրանք տեղ են գտել և գտնում են նաև երկկողմ փաստաթղթերում: Նման ընթացքը պայմանավորված է գործնական հարմարությամբ, սակայն  ոչ երբեք միջազգային օրենքի սահմանափակումներով: Ուրիշ բան, որ տրամաբանորեն ենթադրվում է.  եթե կողմերն ընդամենը երկուսն են, ապա գործնականում արագ հնարավորություն կա մինչև տեքստի նախաստորագրումը, այսինքն տեքստի վերջնական ընդունումը, […]


Հունվար 16, 2010թ. 12:33

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումների նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Այս մասին հայտնում է թուրքական «Cumhuriyet» թերթը: «Հնարավոր է սահմանդրական մասնակի փոփոխություններ լինեն: Թուրքիան թող  վարժվի հանրաքվե անցկացնելուն: Մեզանում այն դժվար կընթանա, քանի որ անցյալում հաճախակի չենք դիմել հանրաքվեի գործելաոճին»: Թուրքական կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ իրենք որպես իշխող կուսակցություն, Սահմանադրության […]


Հունվար 16, 2010թ. 12:23

Նախորդ դարում Բաքվում, հայության  հանդեպ իրականացված ջարդերի մասին պատմական ակնարկ է ներկացում պատմական գիտություների թեկնածու, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Նախ փաստեմ, որ 20-րդ դարասկզբին Բաքուն ռուսական և հայկական մշակութային կենտրոն էր: Վավերագրերում և փաստաթղթերում արձանագրված են  1905- 1906թթ, 1918թ. Բաքվում տեղի ունեցած կոտորածների մասին: Ըստ այդմ, կարող ենք նշել, որ Բաքուն երեք կոտորածների մայրաքաղաք […]


Հունվար 16, 2010թ. 11:32

Ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շարլ Ազնավուրը բարեգործական գործընթաց է սկսել՝ Հայիթի երկրաշարժից տուժած բնակչությանն օգնելու նպատակով։ Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ազնավուրի այդ նախաձեռնությանը միացել են մոտ 40 ֆրանսիացի երաժիշտներ։ Նրանք արդեն կլիպ են նկարահանում, որում կոչ են անում նվիրատվություններ կատարել՝ երկրաշարժից տուժածներին օգնելու համար։ Կլիպը կցուցադրվի Ֆրանսիայի ֆրանսալեզու բոլոր հեռուստաալիքներով։ Հավաքված գումարն առաջին հերթին կուղղորդվի Կարմիր խաչի […]


Հունվար 16, 2010թ. 11:27

ԱՄՆ ներկայիս և նախկին նախագահները` Բարաք Օբաման, Ջորջ Բուշն ու Բիլլ Քլինթոնն այսօր հանդես  կգան հատուկ հայտարարությամբ: Այն առնչվում է   Հայիթիում ստեղծված արտակարգ իրավիճակին: Ակնկալվում է, որ ԱՄՆ ներկա ու նախկին նախագահները հայտարարելու են` օգնություն ցուցաբերելու վերաբերյալ նախագահական նոր նախաձեռնության մասին:  Նրանք կոնկրետ քայլեր կռաջարկեն, որպեսզի հնարավորինս արագ կազմակերպվի օգնությունը: Այս մասին տեղեկացնում է […]


Հունվար 16, 2010թ. 11:18

Այսօր Նյու-Յորքում «վեցնյակի» երկրները` Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Գերմանիան կքննարկեն Իրանի միջուկային խնդրի կարգավորման հարցը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը: ArmAr.am