Ս.թ. հունվարի 26-ին Հայաստան կժամանի Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի գլխավորած պատվիրակությունը` Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով: Այցի ընթացքում նախատեսված են Մանուչեհր Մոթթաքիի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարների հանդիպումը տեղի […]
26 Հունվար 2010
Բնության քմահաճությամբ դեռևս գարնան շնչով ապրող Երևանը երեկ ականատեսը դարձավ բնության իսկական «անակնկալի»: Ընդամենը մի քանի ակնթարթում ձմեռը ներխուժեց ու հաստատվեց մայրաքաղաքում: Հայաստանի ձյունառատ շրջաններում` մասնավորապսես Գեղարքունիքում, Աշոցքում առատ տեղացող ձյունն ու բուքը երեկ արդեն ճանպարհներին խնդիրներ են առաջացրել, սակայն ինչպես տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանը, ճանապարհների մաքրման աշխատանքները չեն ուշացել. «Մենք […]
ԵԽԽՎ նախագահ Լուիս Մարիա դե Պուչը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության ուժային լուծումը բացառվում է։ Նա նշել է, որ պետք է ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի ենթահանձնաժողովի գործունեությունը, որը կարող է լուրջ դեր խաղալ հակամարտության լուծման գործում: «Ես ամբողջությամբ բացառում եմ ընդհարումն ու հակամարտության ուժային լուծումը: Դա նաև ԵԽ դիրքորոշումն է»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ հակամարտությունը […]
Հունվարի 22-ին ԱՄՆ արևելյան ափի` Նյու Յորք եւ Նյու Ջերսի նահանգների հայ համայնքների կառույցների ղեկավարների, ներկայացուցիչների և ազգային բարերարների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 18-ամյակին նվիրված տոնակատարություն: Տոնական երեկոն, որը կազմակերպել էր Թեքեյան մշակութային միությունը, հագեցած էր մշակութային ծրագրով, հայկական բանակի մասին տեսաֆիլմի ցուցադրումով ու ելույթներով: Ողջունելով Հայաստանի Զինուժի օրը նշելու կարևոր […]




