26 Հունվար 2010

Հունվար 26, 2010թ. 13:53

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը վերջերս նամակ էր հղել ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Դաֆինա Գերչեվային Նամակում, մասնավորապես, ասված էր, որ 1988-92 թ.թ.Ադրբեջանի կողմից հայության հանդեպ իրականացված ջարդերն իրենց բնույթով  լիովին համապատասխանում են 1948 թվականին ՄԱԿ-ի կողմից  ընդունված Ցեղասպանության կոնվենցիայի դրույթներին: Իսկ դա նշանակում է, որ տեղի ունեցածը Ցեղասպանություն է: Հետևապես, միջազգային հանրության […]


Հունվար 26, 2010թ. 13:44

«Մեծ ջանքերից և բազմաթիվ սկանդալային իրադարձություններից հետո Միխայիլ Սահակաշվիլու «ժողովրդավարական» վարչակարգին վերջապես հաջողվեց իր հսկողության տակ վերցնել առավել ժողովրդականություն վայելող վրացական «Ռուսթավի-2» և «Իմեդի» հեռուստաընկերությունները»,- հաղորդում է ИА REGNUM ռուսական գործակալությունը: «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում նշվում է, որ ներկայումս հեռարձակումը Վրաստանում սահմանափակվում է պետության վերահսկողության տակ գտնվող Հանրային հաղորդումների և կառավարամետ «Ռուսթավի-2» […]


Հունվար 26, 2010թ. 13:29

Իսրայելի ԱԳ նախարարությունը հրապարակել է հատուկ հաշվետվություն, որում նշված է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը վարում է անթաքույց  հակահրեական քաղաքականություն: Իսրայելում Թուրքիայի դեսպանի հետ կապված սկանդալի կապակցությամբ այդ հաշվետվության մեջ ասվում է, որ թեև տեղի ունեցածը վիրավորել է թուրքերի ազգային արժանապատվությունը, բայց այդ երկիրն Իսրայելի հետ հարաբերություններում արդեն անցնում է թույլատրելի բոլոր սահմանները: «Էրդողանը անընդհատ կեղծ […]


Հունվար 26, 2010թ. 13:05

Հունվարի 25-ին Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովան հայտարարել է, որ հայկական կողմի այն պնդումները, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը անդամագրվել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին (EOI), չի համապատասխանում իրականությանը։ Ըստ Ադրբեջանի օմբուդսմենի` իրենք շարունակում են խնդրի ուսումնասիրությունը և փետրվարի 4-ին նախատեսվող ԵՕԻ-ի կառավարման խորհրդի նիստին պատրաստվում են այդ մարմնին ներկայացնել փաստաթղթերի փաթեթ, […]


Հունվար 26, 2010թ. 12:28

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգային հանձնաժողովը այսօր  (մեկնարկը` տեղի ժամանակով 8:30-ին, երևանյան ժամանակով` 11:30-ին) անդրադառնում  է հայկական պատվիրակության կազմը վերահաստատելու մասին հարցին: Ի դեպ, նախօրեին «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը հայկական պատվիրակության կազմը չհաստատելու մասին հարց էր բարձրացրել իր` Եվրոպական ժողովրդական կուսակցություն (EPP) խմբում, որի անդամներն էլ այդ հարցը բարձրացրել էին լիագումար նիստի ընթացքում: Արդյունքում […]


Հունվար 26, 2010թ. 12:12

Թուրքիայի անվտանգության ծառայության ահաբեկչության դեմ պայքարի հատուկ նշանակության ուժերն «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամներին հայտնաբերելու ուղղությամբ որոնողական գործողություններ են իրականացրել Ստամբուլի և Քոջաելիի շրջաններում: Արդյունքում բերման է ենթարկել 30 հոգի, որոնցից տասը ձերբակալվել է: Թուրքական «Son Dakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` այդ ժամանակ ընթացել է ավելի վաղ ժանդարմերիայի կողմից Ստամբուլում ձերբակալված 23 հոգու հարցաքննությունը: Նկատենք, որ […]


Հունվար 26, 2010թ. 11:39

Ամերիկյան «Արևելք-Արևմուտք» անվտանգության հիմնախնդիրների ինստիտուտի փոխնախագահ Սթիվեն Լարեբին ադրբեջանական «Turan» գործակալության վաշինգտոնյան թղթակցին տված հարցազրույցում իր դիտողություններն է ներկայացրել  Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ: «Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք վկայում են, որ Ադրբեջանը պատրաստ չէ ՆԱՏՕ-ին միանալու»,- կարծում է նա: «ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար պարտադիր չէ ընդդիմադիր լինել Ռուսաստանին: Գոյություն ունեն  ավելի էական […]


Հունվար 26, 2010թ. 11:30

Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում բազմաթիվ անգամ  ստիպված է եղել արյան գնով պահպանելու ազգայինը: Դարերով չունենալով անկախ պետականություն` այնուամենայնիվ հայը կարողացել է զերծ մնալ օտար արժեքների դավանումից, եւ ավելին` 3-րդ հազարամյակ է հասցրել այնպիսի ազգային ավանդական ժառանգություն, որի մասին կարելի է ոչ միայն հիացմունքով խոսել, այլեւ պարծանքով ներկայացնել քաղաքակիրթ աշխարհին, հատկապես այսօր, երբ անկախ […]


Հունվար 26, 2010թ. 11:16

Ադրբեջանական կայքէջերին պարբերաբար հետևողները նկատած կլինեն, որ հատկապես վերջին շրջանում` քաղաքական և միջպետական հայտնի իրադարձությունների, հանդիպումների, քննարկումների փուլում, այդ կայքերում և ընդհանրապես ԶԼՄ-ներում ի հայտ է եկել մի երևույթ, որ պայմանականորեն կարելի է անվանել «քարտեզային հիստերիա»: Այն տպավորությունն է, որ ադրբեջանական քարոզիչները, մանավանդ ԱԳ նախարարությունում և դեսպանատներում աշխատող քարոզիչները, Հայաստան-Արցախի քարտեզը տեսնելիս անմիջապես ջղաձգվում են, […]


Հունվար 26, 2010թ. 11:04

«Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն վստահություն հայտնեց, որ Ռուսաստանի նոր դեսպան Միխայիլ Զուրաբովը, հինգամսյա հետաձգումից հետո ժամանելով Կիև, հավատարմագրերը կհանձնի հենց իրեն, այլ ոչ թե ուկրաինական պետության նոր ղեկավարին: «Ռուսական կողմը կվարվի այնպես, ինչպես պահանջում են միջազգային սկզբունքները: Հավատարմագրերը կհանձնվեն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Անդրեի Յուշչենկոյին»,- հայտարարեց Յուշչենկոն՝ «Ինտեր» հեռուստալիքով, «Մեծ քաղաքականություն Եվգենի Կիսիլյովի հետ» հաղորդման եթերում: […]