Հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ 2009թ. կատարված աշխատանքների և 2010թ. առաջնահերթ խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը: Խորհրդակցության ընթացքում պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ […]
26 Հունվար 2010
«Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի քննարկման ամենակարևոր թեմաներից էր ճանապարհների կառուցման հարցը, որոնցով Հայաստանը պետք է ելք ունենա դեպի ծով` Ջավախքի միջոցով կապվի Բաթումին»,- ասյսօր լրագրողներին հայտեց հայ-վրացական տնտեսական համագործացության ասոցիացիայի նախագահ Վլադիմիր Բադալյանը: Նա նշեց, որ ճանապարհների կառուցմանը, որը ֆինանսավորվում է Ասիական բանկի և եվրոպական բանկերի կողմից, կմասնակցի նաև հայկական կողմը: Նա […]
Իգդիրի քուրդ քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշի և Ժողովրդավարության և խաղաղության կուսակցության 7 քուրդ անդամների ձերբակալությունից հետո Իգդիրում իրավիճակը չափազանց սրվել է: Կուսակցության ղեկավարները նախ հանդիպել են լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ, ապա երթ կազմակերպել, որը վերաճել է քուրդ-ադրբեջանական բախման: Քրդերը սկսել են ջարդել ադրբեջանցիներին պատկանող խանութների ապակիները: Ոստիկանությունը ընդհարման շարունակություն թույլ չտալու համար լրացուցիչ ուժեր է […]
Նիկա Գիլաուրիին Երեւան է ժամանել հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից: Ողջունելով Վրաստանի վարչապետի այցը մեր երկիր` Նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք բարի հարեւաններ ենք եւ պետք է հաճախ շփվենք` քննարկելու բոլոր այն հարցերը, որոնք երբեմն ծագում են: Մեր համագործակցության ծավալը, հարաբերությունների մակարդակն այնպիսին է, […]
«Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը Ադրբեջանին տնտեսական մեծ վնաս կհասցնի, կնվազեն միջազգային ներդրումները», -այս մասին ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը` «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում: «Քանի որ հակամարտության կողմերը տարբեր պատկերացումներ ունեն բանակցությունների վերջնական արդյունքների վերաբերյալ, ինքս, բացի ուժային սցենարից, խնդրի կարգավորման այլ հեռանկար դեռ չեմ տեսնում»,- հակամարտության կարգավորման նման ընթացք է կանխատեսել քաղքագետը: […]
ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Արմեն Թռչունյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նշել է , որ 2009 թ. Հայաստանում գիտական աստիճանի վկայագիր հանձնվել է 568 գիտնականի, որից 50-ը՝ գիտության դոկտորի։ Գիտական կոչման դիպլոմ (այսինքն՝ դոցենտ, պրոֆեսոր) է տրվել 288 գիտնական մանկավարժի, որից 50-ը՝ պրոֆեսորի։ Այս տարի գիտության դոկտորների վկայագրերի քանակն ավելացել է 4-ով, գիտության թեկնածուներինը […]
Այսօր նման կարծիք է հայտնել Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ամփոփելով հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արդյունքները: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա Գիլաուրին վստահ է. «Տարածաշրջանում գոյություն ունեցող բոլոր հակամարտությունների լուծումը ողջունելի է: Մենք ողջունում ենք հայ-թուրքական սահմանի բացումը և հարաբերությունների կարգավորումը: Դիվերսիֆիկացիան դրական ազդեցություն կունենա […]
Արժե՞, արդյոք, դիմել ՀՀ արտգործնախարարություն` Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին ծանոթանալու համար: Այս մասին են մտորում այսօր ՀՅԴ ԱԺ խմբակցության պատգամավորները: Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանն ասել է,թե նախագահների հերթական հանդիպմանն ինքը մեծ նշանակություն չի տալիս, և այն համարում […]
Շվեյցարիան անհամբեր սպասում է հայ- թուրքական արձանագրությունների վավերացմանը, ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել են այս երկրի արտգործնախարարությունից: «Մենք հավատարիմ ենք Երեւան- Անկարա հարաբերություններին սատարելու քաղաքականությանը»,- ասել է Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչութան ներկայացուցիչը: Ցյուրիխյան փաստաթղթերի վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը եւ դրան պաշտոնական Անկարայի արձագանքը Շվեյցարիայի արտգործնախարարության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել: Հայ- թուրքական արձանագրությունների արագ վավերացմանն սպասում […]
Հունվարի 27-ին` ժամը 11.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիսավոր նիստ` նվիրված ՀՀ ԶՈւ կազմավորման 18-րդ տարեդարձին: Նիստի ընթացքում կհանձնվեն ՀՀ պետական ու գերատեսչական պարգևներ: Միջոցառումը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի հունվարի 27-ին` ժամը 10.00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից: Հունվարի 28-ին` Բանակի օրվա կապակցությամբ, տեղի կունենան հետևյալ միջոցառումները. […]




