28 Հունվար 2010

Հունվար 28, 2010թ. 13:07

Այսօր Հայոց բանակի հիմնադրման 18-րդ տարեդարձն է: Տոնի հետ կապված ArmAr.am-ի խնդրանքով ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն իր շնորհավորական ուղերձը հղեց համայն հայությանը. «Ցանկանում եմ, որ շարունակենք կայանալ որպես ամուր պետություն, քանի որ դեռ շատ թերություններ ունենք: Մենք` հայերս, պետք է սովորենք հասկանալ, թե ինչ բան է պետությունը և ինչպես է պետք այն շենացնել, իսկ […]


Հունվար 28, 2010թ. 12:50

ՀՀ ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ «Եռաբլուր» են այցելել  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, նախարարներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ` հարգանքի տուրք մատուցելու զոհվածներին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել Հայրենիքի պաշտպանության համար զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորելով բոլորին տոնի […]


Հունվար 28, 2010թ. 12:22

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Հայոց բանակի 18-րդ տարելիցի առիթով շնորհավորում է  հայ զինվորներին: «Բանակն ու պետությունը բարձրագույն արժեքներ են և նախապայմանն են յուրաքանչյուր  ազգի հարատևության: Պետությունն առանց բանակ ու բանակն առանց պետության չեն կարող լինել. այս երկու արժեքները կազմում են  մեկ միասնություն: Դրանք  արժեքներ են, որոնց մենք պետք է մշտապես […]


Հունվար 28, 2010թ. 12:03

Լոնդոնում տեղի ունեցող` Աֆղանստանին նվիրված համաժողովին մասնակցող` Թուրքիայի ԱԳ նախարար Մեհմեդ Դավութօղլուն մասնավոր հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: «Turkishjournal»-ի հաղորդմամբ, օրակարգում եղել է միայն հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշման մասին հարցը: Հանդիպումը տևել է 15 րոպե. մանրամասները հայտնի չեն: Հիշեցնենք, որ Թուրքիային խիստ անհանգստացրել էր այն, որ ԱՄՆ-ը բարձր էր գնահատել […]


Հունվար 28, 2010թ. 11:46

Ուկրաինայի ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ երկրի վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հանձնարարել է Անվտանգության խորհրդին ինտերնետային լսարանի համար անհասանելի դարձնել Vkontakte.ru, Odnoklassniki.ru և Connect.ua վնասակար կայքերը, որոնք ապակայունացնում են երկրի սոցիալ-քաղաքական իրավիճակը: Նշված կայքերը Ուկրաինայում կանջատվեն փետրվարի 1-ին: ArmAr.am


Հունվար 28, 2010թ. 11:05

Հայոց բանակի օրվա կապակցությամբ ՀՀ Զինված Ուժերի ողջ անձնակազմին շնորհավորել է մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, նրանց մաղթել քաջ առողջություն, անկոտրուն կամք և նորանոր հաջողություններ այս պատասխանատու և պատվավոր գործում: «18 տարի առաջ Հայոց ազգային բանակի վերակազմավորմամբ իրականացվեց հայ ժողովրդի բաղձալի` անկախ երկիր ունենալու երազանքը, որը ներկայումս հանդիսանում է մեր պետության ձեռքբերումների, կայունության և խաղաղության […]


Հունվար 28, 2010թ. 11:00

Երեկ «A1plus» և «Armtoday» կայքերն անդրադարձել էին «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի ներկայացարած Վերաքննիչ բողոքին ընդդեմ «Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամի: Ինչպես պարզվեց, նյութերում տեղ են գտել նկատելի անճշտություններ: Այս կապակցությամբ «Արարատ» կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը ArmAr.am-ին ներկայացրեց իր մեկնաբանությունը. «Այդ նյութերը, մեղմ ասած, աչքի չեն ընկնում պրոֆեսիոնալիզմով: Նախ, նրանք նշել են, որ ընդամենը մեկ շաբաթ է անցել, ինչ […]


Հունվար 28, 2010թ. 10:56

Հունվարի 27-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Դավիթ Հարությունյանը, Նաիրա Զոհրաբյանը, ինչպես նաև ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը հանդիպել են ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մեվլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպումը նախաձեռնել էր հայկական պատվիրակությունը: ԵԽԽՎ նախագահը հայկական պատվիրակության անդամներին պարզաբանել է, որ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը մեկնաբանել է իր խոսքերը, ինչի արդյունքում խեղաթյուրվել է իր ասածի […]


Հունվար 28, 2010թ. 10:41

ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մևլութ Չավուշօղլուն կողմնակալ դիրքորոշմամբ չի կարող դրական դերակատարություն ստանձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Երեկ  Panorama.am-ի հետ զրույցում` արձագանքելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության տարածած հարցազրույցին, նման գնահատական հնչեցրեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը: «ԱՊԱ» գործակալությունը հրապարակել է Մևլութ Չավուշօղլուի հետ հարցազրույցի տեքստ, որտեղ թուրք խորհրդարանականին վերագրվում են կողմնակալ գնահատականներ` կապված […]


Հունվար 28, 2010թ. 10:36

Բանակ, որ ծնվեց պատերազմի տարիներին, անցավ պատերազմի բովով, ամրացավ ու ամրապնդվեց։ Այսօր հայոց բանակի շարքերում նրանք են, ովքեր ծնվել են հայոց բանակի հետ միասին։ Արցախի ազատամարտի  հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոսը) Հայոց բանակի 18-ամյակի կապակցությամբ շնորհավորել է հայ զինվորներին: Առաջին հերթին ձեզ առողջություն եմ մաղթում։ Ուզում եմ, որ դուք ավելի կոփված ու ամուր լինեք, ավելի շատ […]