ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձով եւ ուղերձին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի պատասխանով հայ-թուրքական Արձանագրությունները վերստին օրակարգի առաջնային խնդիրը դարձան Հայաստանում: Որպես կանոն, երբ Հայաստանում օրակարգի խնդիր են դառնում Արձանագրությունները, ընդդիմադիր ուժերն իսկույն աշխուժանում են, օգտագործելու համար դրանք իբրեւ քաղաքական միավորներ վաստակելու, ազգային հարցերի նկատմամբ թվացյալ զգոնության հավելյալ դրսեւորումներով դրա մենաշնորհը ձեռքում պահելու եւ իշխանության դեմ […]
13 Փետրվար 2010
Մարտի 10-12-ը Երեւան է ժամանելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժուաու Սուարեշը, ում ուղեկցելու է ԵԱՀԿ ԽՎ-ում ԼՂ հարցով զեկուցող Գորան Լենմարկերը: Տեղեկացնենք, որ մարտի 10-12-ը Երեւանում ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակներում տեղի է ունենալու մեծ համաժողով, որին մասնակցելու են բազմաթիվ երկրներից ժամանած խորհրդարանականներ, փորձագետներ ու քաղաքական գործիչներ: Որպես ԵԱՀԿ ԽՎ նախագահ սա Ժ. Սուարեշի առաջին այցելությունն է […]
«Առաջին անգամ ՀՀ նախագահը իր լոնդոնյան ելույթով հայտարարեց, որ Հայաստանը տարածքներ չի զիջի: Եվ այդ առումով ես դրական եմ համարում երկրի ղեկավարի այդ ելույթը»: Այսօր այդ մասին լրագրողներին ասել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: «Հնչել են այնպիսի երանգներ, որ լսեն դրսի ուժերը, և այլևս բանակցել ավելին, քան թե կա: Դա հայրենասիրական առումով շատ դրական […]
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Բիլլ Բերնսը փետրվարի 19-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին: Քրուլիի տեղեկացմամբ, Բերնսը Բաքու կմեկնի Մերձավոր Արևելք (Լիբանան, Սիրիա, Թուրքիա) կատարած այցերից հետո: Այնտեղ նա կհանդիպի Ալիևի և քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների հետ: «Այցի նպատակը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումն […]
Թուրքիայի Քոնիա նահանգի մասնավոր հրատարակչատներից մեկը տպագրել է միջնակարգ դպրոցների համար նախատեսված դասագիրք, որտեղ զետեղված քարտեզում Թուրքիայի արևելյան և հարավ-արևելյան շրջանները ներկայացված են որպես Քուրդիստան:Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hurriyet» թերթը: Աղբյուրի համաձայն`«Թեսթերի պատրաստման և գիտելիքի զարգացման կենտրոն» կազմակերպության պատրաստած հիշյալ գրքի 118-րդ էջում պատկերված քարտեզում արևելյան և հարավ-արևելյան Անատոլիան նշված է որպես Քուրդիստան: Քոնիայի […]
Շվեդիայում գտնվող թուրքական պաշտոնական պատվիրակությունը Հայոց Ցեղասպանության հարցով անակնկալի է եկել: Թուրքական այդ պատվիրակությունը գլխավորող Մուրաթ Մերջանը, ով հանդիսանում է Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը, լրագրողներից տեղեկացել է, որ Շվեդայի խորհրդարանում շուտով քննարկվելու է Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը: Այս մասին հայտնում է թուրքական «Milliyet» թերթը: Թուրք լրագրողներից մեկը Մուրադ Մերջանին հարցրել է, թե ինչպես […]
Երուսաղեմի Հայոց պատրիարք Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և հայ ժողովրդին մատուցած երկարամյա նվիրյալ ու բեղմնավոր ծառայության համար, գահակալության 20-ամյակի, ինչպես նաև ծննդյան տարեդարձի առթիվ Տեր Թորգոմը պարգևատրվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հրամանագրով։ ArmAr.am
Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է մարտի 3-ին ընկերական հանդիպում անցկացնել Հայաստանի հավաքականի հետ: Թեև կողմերն արդեն նախնական համաձայնության էին եկել, լատվիացիները նախընտրել են հանդիպել Անգոլայի հետ: ArmSport.am-ը տեղեկացել է, որ Լատվիան և Հայաստանը բանակցել են միջնորդ հանդիսացող սպորտային կազմակերպության հետ, որն այս օրերին Կիպրոսում կազմակերպում է ընկերական խաղեր: Առայժմ Հայաստանը մրցակից չունի, սակայն գալիք շաբաթ, […]
Փետրվարի 14-ից 17-ը Հարավային Կովկաս կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաևը: Նա կայցելի Ադրբեջան, Հայաստան և Վրաստան: Սաուդաբաևը հանդիպելու է երեք երկրների նախագահների, արտաքին գործերի նախարարների և քաղաքական կուսակցությունների հետ: ArmAr.am
Բրազիլիայում մեկնարկել է աշխարհի ամենագունեղ դիմակահանդեսներից մեկը: Հանդիսավոր արարողության ժամանակ Ռիո-դե-Ժանեյրոյի քաղաքապետը հազարավոր բնակիչների և զբոսաշրջիկների ներկայությամբ քաղաքի բանալիները հանդիսավոր կերպով հանձնել է տոնի «տերերին»` խեղկատակ թագավոր Մոմին, դիմակահանդեսի թագուհուն և երկու «արքայադուստրերին»: Դիմակահանդեսը բացվել է սամբայի մանկական դպրոցների ելույթներով: Տոնակատարությունը մի քանի գիշեր կշարունակվի երկրի տարբեր անկյուններում: Գագաթնակետը կլինի կիրակի օրը Ռիո-դե-Ժանեյրոյում բարձրագույն լիգայի […]




