18 Փետրվար 2010

Փետրվար 18, 2010թ. 16:50

Հայաստանի բնակչության ավելի քան 70%-ը գիրք չի կարդում, իսկ վերջին 10-15 տարվա ընթացքում հանրապետությունում տպագրվող գրքերի, թերթերի ու ամսագրերի տպաքանակը նվազել է մի քանի անգամ, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: «Կարելի է ասել, որ Հայաստանում հիմա գրքի ճգնաժամ է: Եվ դա դառնում է ռազմավարական խնդիր, քանի որ կիսագրագետ սերունդը […]


Փետրվար 18, 2010թ. 16:37

Թուրքիայի առաջնորդը մերժել է ՆԱՏՕ հրթիռային պաշտպանության համակարգերն  իր երկրի տարածքում տեղակայելու ԱՄՆ խնդրանքը: Նշենք, որ այդ համակարգը պետք է արգելափակեր Իրանի հավանական հարձակումը Եվրոպայի վրա: Ըստ թուրքական աղբյուրների` Թուրքիայի վարչապետ  Էրդողանը բացառել է հեռանկարը, որ Անկարան կհամաձայնվի իրանական հարձակումը կանխելու համար երկրի տարածքում տեղակայել պաշտպանական համակարգեր: Ի դեպ, Էրդողանը նման առաջարկ ստացել է ԱՄՆ […]


Փետրվար 18, 2010թ. 16:10

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է ղարաբաղյան հարցը լուծել «ուժային ճանապարհով»: Հաճախակի դարձած այդ հայտարարություններն, ի վերջո, ռուս վերլուծաբաններին մղել են ուսումնասիրելու, թե իրականում ի՞նչ կարող է անել Ադրբեջանը: «vpk-news.ru»-ն հրապարակել է Կոնստանտին Չուպրինի «Պատերազմ հանուն Ղարաբաղի. մարտական գործողությունների վարկածային սցենարի վերլուծություն» հոդվածը, որտեղ նշվում են Ադրբեջանի հարձակման հավանական ուղղությունները, […]


Փետրվար 18, 2010թ. 16:02

Վրաստանի Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն` Վրաստանի արտաքին պետական պարտքը կազմում է 3 մլրդ 428 մլն 068 հազ. դոլար: Այս մասին հայտնում է News Georgia-ն: Վրաստանն ունի 17 երկկողմ վարկեր, որոնց ընդհանուր գումարը կազմում է 553մլն 839 հազ. դոլար: Մենախոշոր վարկատուների շարքին են դասվում Գերմանիան, Ռուսաստանը, Ճապոնիան, ԱՄՆ եւ Թուրքիան: ArmAr.am


Փետրվար 18, 2010թ. 15:53

ՀՀ կառավարությունը հաստատել է հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու համար հարկ վճարողների եւ հարկային մարմնի ներկայացուցիչների ընտրության եւ նշանակման եւ նրանց աշխատանքի կազմակերպման կարգերը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին պարտավորեցրել մինչեւ ս.թ. մարտի 1-ը կառավարության հաստատմանը ներկայացնել հարկային ներկայացուցիչ նշանակելու համար օրենքով սահմանված հիմքերը բավարարող կարգով կազմված հարկ վճարողների 2010թ. ցանկը: Ակնկալվում է, որ որոշման շնորհիվ կկանոնակարգվեն […]


Փետրվար 18, 2010թ. 15:25

Փետրվարի 17-ին Հայ Վիքըմ քաղաքի գրադարանում «Հայ մշակույթի ժառանգության ասպեկտներ» (Aspects of Armenian Cultural Heritage) ծրագրի շրջանակում տեղի է ունեցել «Կյանքի ծառ» (Tree of life) և «Նկարազարդ ձեռագրեր» (Illuminated Manuscripts) խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը, որը Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության հովանու ներքո կազմակերպել էին «The Chiltern-Armenian» ընկերությունը և Հայ Վիքըմի գրադարանը: Ցուցահանդեսին ներկայացվել էին հայկական մանրանկարների […]


Փետրվար 18, 2010թ. 15:11

«Այս տեսքով մենք դեմ ենք արձանագրություններին եւ դեմ ենք լինելու, քանի որ դրանք մեր երկրի ապագայի համար վտանգ են ներկայացնում եւ նախապայմաններ ունեն: Եթե վերապահումներով այդ վտանգները չեզոքացվեն, ոչ մի խնդիր չկա վավերացնելու համար, քանի որ դրանք նաեւ համահունչ կլինեն ՍԴ որոշմանը»,- այսօր հայտարարել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն […]


Փետրվար 18, 2010թ. 14:52

Ինչպես հայտնի է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 4-ին քննարկման կդրվի  Հայոց Ցեղասպանությանն անդրադարձող 252 բանաձևը:  Այս խնդրի շուրջ ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հարցերին պատասխանում է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու  Կիրո Մանոյանը։ -Պարոն Մանոյան, ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր, ի՞նչ ընթացք կունենա ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում այս […]


Փետրվար 18, 2010թ. 14:20

Կանադայի թուրքական համայնքը վրդովված է Տորոնտոյի բանուկ պողոտաներից մեկում՝ 170 Memorial Park Avenue –ում 1998-ին տեղադրված հուշարձանի կապակցությամբ։ Տեղեկացնենք, որ  հուշարձանը կանգնեցվել է հույների կողմից եւ կրում է Պոնտոս անունը, որտեղ Թուրքիայի ներկայիս Սեւծովյան շրջանը ներկայացված է Պոնտոս, իսկ արեւելյան մի մեծ հատված՝ որպես Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է Կանադայում հրատարկվող Kanada Turk-ը: ArmAr.Am Պոնտոս, […]


Փետրվար 18, 2010թ. 14:07

Անցած տարվա կտրվածքով,  ԼՂՀ Ազգային ժողովի եւ աշխատակազմի պահպանման ծախսերը 2009թ. նախահաշվով կազմել են 207 663,5 հազ. դրամ: Արտասահմանյան պաշտոնական գործուղումների կենտրոնացված հոդվածով նախորդ տարում Ազգային ժողովին հատկացվել է 19 310.966 դրամ: Ընդհանուր նախահաշվի գումարը կազմել է 226 974,5 հազ. դրամ, դրամարկղային կատարումը` 215 005,2 հազ. դրամ: Ազգային ժողովի աշխատակազմի պահպանման բյուջեն կատարվել է 94,7%-ով: […]