Ապրիլ 24, 2010-ին կը լրանայ Հայկական Ցեղասպանութէան 95-րդ տարելիցը: Հայ ժողովուրդին եւ մարդկութեան դէմ Թուրքիոյ կողմէ իրագործուած ոճրագործութեան հետեւանքները այսօր ալ կը յամենան: Արդարութիւնը տակաւին չէ յաղթանակած: 95 տարի շարունակ հայրենազրկուած, պատմական հայրենիքին մէջ Ցեղասպանութեան ենթարկուած հայութիւնը հետապնդած է իր արդար դատը: Պայքարի երկար ճանապարհին մեր ժողովուրդը կրցաւ կազմակերպուած ուժի վերածուիլ` հաւատարիմ մնալով ազգային արժէքներուն, […]
24 Փետրվար 2010
Ինչպես հայտնում է ArmAr.am-ի խորհրդարանական թղթակիցը, քիչ առաջ Հայաաստանի խորհրդարանում ավարտվեց «ՀՀ միջազգային պայմանգրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծում փոփոխություններ կատարելու մասին քվեարկությունը: Օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ, ձայների հետևյալ պատկերով` 88 կողմ, 5 դեմ, 2 ձեռնպահ: Որոշվեց, որ օրինագծի շուրջ երկրորդ ընթերցումը կսկսվի առաջին ընթերցման ընդունումից 24 ժամվա ընթացքում: ArmAr.am
Թուրքական «Zaman» թերթը ընդարձակ վերլուծականով անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացի մեկնարկին, ընթացքին և ներկայիս հանգրվանակետին: Ցյուրիխում ստորագրված «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման» մասին արձանագրությունները, ըստ «Zaman»-ի, մեծ հաշվով չարդարացրեցին Անկարայի ակնկալիքները: Այսպես` «Թուրքիան սպասում էր, որ վերջապես կազատվի Ցեղասպանության ճանաչման միջազգային արշավի թիրախը լինելուց: Հետևաբար, կազատվի նաև 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն բնորոշելու […]
Փետրվարի 25-ին տեղի է ունենալու Ուկրաինայի Հանրապետության նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդման հանդիսավոր արարողությանը: ArmAr.am-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակից տեղեկացրեցին, որ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը հրավիրված է մասնակցել Ուկրաինայի Հանրապետության նորընտիր նախագահի երդման հանդիսավոր արարողությանը: ArmAr.am
Հայերն ազգային միասնության անխոնջ ջատագովներն են, և նույնիսկ կարելի է ասել, որ համակված են այդ վեհ գաղափարով: Սակայն, ի հեճուկս հայ ժողովրդի միավորման վերաբերյալ բոլոր խոսքերին ու միասնության առավելությունները գովերգող բոցաշունչ բանաստեղծություններին ու հայրենասիրական երգերին, այս բաղձալի երազանքը դեռևս մնում է անկատար: Միավորման ձախողված փորձերի բազում օրինակներ կարելի է բերել: Անգամ օրհասական պահերին հայերը մնացել […]
Այս պահին Հայաստանի օրենսդիր մարմինը քննարկում է «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը»: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը ելույթ ունենալով նշել է, թե օրինագծում կատարվող փոփոխությունները պարտադիր են, սակայն ոչ բավարար: Նա հարց է հնչեցրել.«Ինչու չպետք է վերապահումներ անելու իրավունք ունենա ՀՀ Ազգային ժողովը»: ՀՅԴ ներկայացուցիչն առաջարկել է, […]
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը շաբաթվա վերջում մեկնելու է ԱՄՆ` հակազդելու մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագծի ընդունմանը: Ըստ թուրքական լրատվամիջոցների, Մերջանի գլխավորած պատվիրակության կազմում են եւս 4 պատգամավորներ: Թուրքական պատվիրակությունը ԱՄՆ-ում ջանքեր է գործադրելու՝ ամերիկացի պաշտոնյաներին զգուշացնելու, թե հիշյալ նախագծի ընդունումը մեծ […]
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի նամակը Սումգայիթի եւ Բաքվի ողբերգական իրադարձությունների տարելիցի կապակցությամբ Սումգայիթի եւ Բաքվի ողբերգական իրադարձությունների, հայազգի բնակչության դեմ իրագործած ջարդերի տարելիցի կապակցությամբ ՄԱԿ-ում, որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին ուղղված ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի նամակը: Նամակում, հղում կատարելով միջազգային հանրության ապակողմնորոշմանն ուղղված Ադրբեջանի կառավարության կողմից շարունակաբար […]
Ինչպես տեղեկացրել էր ArmAr.am-ը, երեկ իսպանական Սեվիլիա քաղաքում Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը «զոհ» էր դարձել մի հարձակման. նրան փորձել են հարվածել կոշիկով։ Անծանոթը, «Կեցցե՛ ազատ Քուրդիստանը» բղավելով, մոտեցել էր ու նրա վրա նետել կոշիկը։ Կոշիկն, իհարկե, իր նշանակետին չի հասել: Բայց այս դեպքում դա չէ կարևորը, այլ այն, որ այդ քաղաքացին, որն ի դեպ, ազգությամբ […]
Ծովահենության դեմ միջազգային պայքարի շրջանակում Ադենի ծովածոց են ուղևորվել Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան նավատորմի մի քանի նավեր: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, նավերը համալրվել են ծովային հետևակի ջոկատներով և Ka-32 երկուական ուղղաթիռներով: Նրանց խնդիրն է հայտնաբերել ծովահեններին և հետևել նրանց բոլոր տեղաշարժերին: ArmAr.am




