24 Փետրվար 2010

Փետրվար 24, 2010թ. 17:15

Այսօր` ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամին  «Ժառանգություն» խմբակցության  պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը հարց ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, որն առնչվում էր առաջիկայում գազի սակագների նախատեսվող թանկացումներին։ Պատգամավորի կարծիքով այդ թանկացումը արդարացված չէ, քանի որ 140% թանկացումների պարագայում, չի բարձրացել ազգաբնակչության գնողականությունը, ուստի՝ ազգաբնակչությունը  սոցիալապես պաշտպանված չէ։ Ի պատասխան պատգամավորի հարցին, վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզաբանելով ստեղծված իրավիճակը նշեց, […]


Փետրվար 24, 2010թ. 17:02

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրային խորհրդի ամբողջական ձեւավորումից հետո երկրորդ անգամ հանդիպել է  Խորհրդի անդամների հետ` քննարկելու գյուղատնտեսության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում Խորհրդի արձանագրած խնդիրներն ու առաջարկելիք լուծումները: Հանդիպմանը մասնակցել են նաեւ գյուղատնտեսության եւ էկոնոմիկայի նախարարները: Նախագահ Սարգսյանն ասել է, որ այս ժամանակամիջոցում մամուլից եւ Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումներից տեղյակ է, որ […]


Փետրվար 24, 2010թ. 16:44

Մեր զրուցակիցն  է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը -Պարոն Հարությունյան, Ալիևը հիմա էլ հայտարարել է, թե իրենք թույլ չեն տա տարածաշրջանում 2-րդ հայկական հանրապետության ստեղծումը։ Այսինքն՝  թույլ չեն տա միջազգային հանրության կողմից Արցախը որպես ինքնավար, ինչքնուրույն երկիր ընդունելուն և բոլոր քայլերը կանեն այդ ճանապարհը փակելու համար։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այս հայտարարության վերաբերյալ։ -Դա Ալիևի […]


Փետրվար 24, 2010թ. 16:25

Ս. թ. փետրվարի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպան Սմաիլ Շերգիին (Smail Shergui, նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանը կարեւորեց արաբական աշխարհում եւ Մաղրեբում առաջատար դերակատարում ունեցող Ալժիրի հետ հարաբերությունների զարգացումը եւ հույս հայտնեց, որ Սմաիլ Շերգին իր կարեւոր նեդրումը կունենա այդ գործում: […]


Փետրվար 24, 2010թ. 15:10

Ադրբեջանական հիստերայի հերթական դրսևորումներից է 1992թ.  Խոջալուում տեղի ունեցած բախման հետևանքով զոհվածների պատասխանատվությունը բարդել հայերի վրա, ավելացնել զոհերի թիվը, հնարավորինս կեղծել փաստերը: Մինչև հիմա այս ամենը մնացել է գրեթե անպատասխան: Այսօր Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Աննախադեպ սադրանքի և կեղծարարության ժամանակագրություն»- http://xocali.net ծրագրի շնորհանդեսը: Ծրագրի հեղինակն է «Այլատյացության  կանխարգելման նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը: «Վաղուց արդեն հակահարված տալու […]


Փետրվար 24, 2010թ. 14:50

«Մայրենի լեզվի տարի» ձեռնարկի շրջանակներում Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել Սոֆիայի Սրբ. Կլիմենտ Օրհիդսկի համալսարանի արեւելյան լեզուների ֆակուլտետի հայագիտության նոր կենտրոնի բացման արարողությունը: Կենտրոնը վերանորոգվել եւ վերազինվել է հայ բարերարներ Հակոբյանների ընտանիքի միջոցներով եւ Հայաստանի դեսպանության օժանդակությամբ: Միջոցառմանը ներկա են եղել բարերարներ տեր եւ տիկին Հակոբյանները, Բուլղարիայի կրթության, երիտասարդության հարցերի եւ […]


Փետրվար 24, 2010թ. 14:32

Վաղը՝ փետրվարի 25 ին, ադրբեջանական քարոզչամեքենան կսկսի Խոջալուի իրադարձությունների մասին ապատեղեկատվություն տարածել բլոգերով, սոցիալական ցանցերով և այլ հնարավոր ռեսուրսներով։ yerevaklur.am-ը կոչ է անում սույն ռեսուրսներում գրանցված հայերին իրենց ընկերներին ուղարկել Խոջալուի իրադարձությունների մասին կարճ տեղեկատվություն։ Քանի որ երկար տեքստերը և գիտական վերլուծությունները այնքան էլ արդյունավետ չեն հասարակ մարդկանց նման տեղեկությունները հասցնելու տեսանկյունից, ապա առաջարկու ենք […]


Փետրվար 24, 2010թ. 14:08

Արցախի համար մայիսի ինը եռակի տոն է` Արցախի բանակի կազմավորման օր, Շուշիի ազատագրման օր, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի օր: Եվ հանդիսավոր միջոցառումներն էլ ծրագրվում են մանրակրկիտ ձևով, ինչպես ԼՂՀ կառավարության նիստում հրահանգել է վարչապետ Արա Հարությունյանը: Կառավարության նիստում հանդիսավոր միջոցառումները կազմակերպելու համար ստեղծվել է հատուկ հանձնախողով` ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորությամբ: ArmAr.am


Փետրվար 24, 2010թ. 14:01

Ս.թ. փետրվարի 22-ին Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպել է Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ (փոխվարչապետ) Ջաննի Լետտայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ  ԱԳ նախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Ջաննի Լետտային ջերմ ընդունելության համար և փոխանցել Հայաստանի կառավարության շահագրգռվածությունը հայ-իտալական հարաբերությունների համակողմանի զարգացման հարցում: «Այսօր առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի Իտալիան […]


Փետրվար 24, 2010թ. 13:45

Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի շրջանակում Հայաստանում գտնվող ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետներին: Այս մասին հատնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ողջունելով հյուրերին` Սեյրան Օհանյանը գոհունակությամբ նշել է, որ փորձագիտական ներկայացուցիչների կողմից խորհրդատվական ծավալուն աշխատանք է կատարվել, հատկապես` երկարաժամկետ ռազմական պլանավորման և գնահաշվարկի […]