16 Նոյեմբեր 2010

Նոյեմբեր 16, 2010թ. 11:01

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սեուլում “Մեծ քսանյակի” գագաթնաժողովի շրջանակներում  մի շարք հանդիպումներ է ունեցել: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի տեղակայման հարցը: Էրդողանը հայտնել է, որ իրենք դեռևս վերջնական որոշում չեն կայացրել այս հարցի վերաբերյալ: Էրդողանը աշխատանքային ընթրիքի ժամանակ հանդիպում է ունեցել նաև Հարավային Կորեայի նախագահ […]


Նոյեմբեր 16, 2010թ. 10:00

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին նամակ է ուղարկել, որում ներկայացնում է Անկարայի դիրքորոշումը Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի տեղակայման վերաբերյալ: Նամակի հստակ պարունակությունը հայտնի չէ, սակայն թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ թուրքական կողմը պահանջում է, որ համակարգը ստեղծվի ՆԱՏՕ-ի շրջանակներում, և նոյեմբերի 19-20-ին Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ համակարգի վերաբերյալ ընդունված փաստաթղթում ոչ […]


Նոյեմբեր 16, 2010թ. 09:19

«Այդ փաստաթղթի վերահաստատումով հիմնարար են հռչակված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառումը եւ տարածքային ամբողջականությունը»:


Նոյեմբեր 16, 2010թ. 09:02

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կմեկնի Ռուսաստան: Երկօրյա այցելության շրջանակներում նախատեսված է երկկողմ հանդիպում ՌԴ նախագահի հետ` հայ-ռուսական երկկողմ հանդիպումների շարքում: Պաշտոնական տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա գալաերեկոյին` որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Ինչպես նաև «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակակական կազմակերպության տասնամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը,, որին կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահ […]


Նոյեմբեր 16, 2010թ. 09:00

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնը համաձայնվել է Իրանի առաջարկած ժամկետին “վեցնյակի” հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար: Բանակցությունների համար օր ընդունվել է դեկտեմբերի 5-ը: Այս մասին ուրբաթ օրը տեղեկացրել է Էշթոնին մոտ ԵՄ պաշտոնակատարը: Նշվում է նաև, որ որպես բանակցությունների անցկացման վայր միջնորդների խումբը նախընտրում է Ժնևը: