Նոյեմբերի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային եւ քննարկել երկու երկրների հոգեւոր կյանքին վերաբերող հարցեր: Մայր Աթոռից հայտնում են, որ նորին Սրբությունը շնորհավորել է նորանշանակ դեսպանին Հայաստան դիվանագիտական ծառայության գործուղվելու առիթով եւ բարի արդյունավորում մաղթեց նրա առաքելությանը: Հանդիպման ընթացքում խոսվել է հայ-ուկրաինական հարաբերությունների եւ մշակութային […]
18 Նոյեմբեր 2010
Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում վաճառել «Հյուսիս-Հարավ» գազատարի հատվածը, որը միացնում է Հայաստանը Ռուսաստանին: Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի մամլո քարտուղար Նիկո Մչեդլիշվիլին` վկայակոչելով վարչապետ Նիկո Գիլաուրիին: Մամլո քարտուղարի խոսքերով շատ երկրներ կարող են հետաքրքրություն ցուցաբերել այդ օբյեկտի նկատմամբ, սակայն դա չի նշանակում, որ Վրաստանը կվաճառի գազատարը: Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը […]
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է “Սամսուն-Ջեյհան” նավթամուղի, “Հարավային հոսք» գազատարի և Թուրքիայում ԱԷԿ կառուցման ծրագրերը: Այս մասին հայտնվում է ռուսական կառավարության տարածած հաղորդագրության մեջ: “Կառավարության ղեկավարները մանրամասն քննարկել են էներգետիկայի բնագավառում համագործակցության առկա պահերը, առաջին հերթին “Սամսուն-Ջեյհան” նավթամուղի կառուցման թեման, ինչպես նաև Ակկույուում ատոմային էլեկտրակայանի կառուցումը: […]
Այսօր Բաքվում տեղի կունենա երրորդ կասպյան գագաթաժողովը, որին մասնակցելու են Իրանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ռուսաստանի նախագահները: Նախագահները ստորագրելու են երկու փաստաթուղթ: Առաջին փաստաթուղթը ուղղված է լինելու կասպյան անվտանգությանը, երկրորդը լինելու է նախագահների համատեղ հայտարարությունը: “Ինչ վերաբերում է Կասպից ծովի իրավական կարգավիճակին, ապա այստեղ ԱԳ փոխնախարարների մակարդակով հատուկ խումբը շարունակում է աշխատանքը հռչակագրի ուղղությամբ”,- հայտնում է […]
ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը կարծիք է հայտնել, որ Իրանի ուղղությամբ ռազմական հարվածը կմիավորի Իրանի ժողովրդին և կհամոզի իշխանություններին միջուկային զենք ունենալու անհրաժեշտության մեջ: Այն կհետաձգի, բայց չի կանխի Իրանի վերածումը միջուկային տերության: Գեյթսը ընդգծել է ոչ ռազմական միջոցների կիրառման անհրաժեշտությունը, և միաժամանակ նշել է, որ միջազգային պատժամիջոցները կարող են նախագահ Ահմադինեջադի և երկրի առաջնորդ […]
Իրանի ԱԳ նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի տեղակայումը նպատակ ունի պաշտպանել և աջակցել Իսրայելին: «Գլխավորը, ինչի համար անհրաժեշտ է հակահրթիռային համակարգի տեղակայումը, սիոնիստական համակարգի պաշտպանությունն է նրա հանցանքների համար պատժից»,- ասել է Մեհմանպարաստը: Այսպիսով Իրանի ԱԳ նախարարությունը իր անհանգստությունն է հայտնել Անկարային` համակարգի հնարավոր տեղակայման կապակցությամբ:




