25 Նոյեմբեր 2010

Նոյեմբեր 25, 2010թ. 11:25

ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին հղում կատարելը վատ ազդակ կարող էր դառնալ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում:


Նոյեմբեր 25, 2010թ. 11:20

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը /ԵՀՄՖ/ հայտնում է, որ նոյեմբերի 30-ին լրանում է ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի 60-ամյա հոբելյանն, որի առթիվ ֆորումն իր բոլոր անդամների և նախագահության անունից շնորհավորում է նրան` ցանկանալով նորանոր հաջողություններ պարոն Գրիգորյանին` ի փառս մեր հայրենիքի և հայ ժողովրդի: Աշոտ Գրիգորյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, ‹‹Հայաստանի մթնոլորտի ախտոտվածության պոտենցիալը›› թեկնածուական և ‹‹Հայաստանի գեոէկոլոգիական […]


Նոյեմբեր 25, 2010թ. 11:00

Դամասկոսում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հաջորդ հանդիպումը Սիրիայի վարչապետ Մուհամմադ Նաջի ալ-Օտրիի հետ էր: Ողջունելով հյուրերին` Սիրիայի վարչապետը Հայաստանի հետ Սիրիայի հարաբերությունները գնահատեց որպես առանձնահատուկ եւ բացառիկ ու նշեց, որ բարեկամությունը երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ պատմական խորը արմատներ ունի: Նա նույնպես բարձր գնահատեց հայ համայնքի ներդրումը Սիրիայի զարգացման գործում: Մուհամմադ Նաջի ալ-Օտրին կարեւոր […]


Նոյեմբեր 25, 2010թ. 10:30

Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը: Ողջունելով Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը` Սիրիայի Նախագահ Բաշար ալ-Ասադը ամուր հիմքերի վրա ստեղծված սիրիահայկական բարեկամական հարաբերությունների խորացման գործում բարձր գնահատեց այս տարվա մարտին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Սիրիա կատարած այցը: Փոխգործակցության ամրապնդման առումով Սիրիայի Նախագահը չափազանց կարեւոր համարեց ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական […]


Նոյեմբեր 25, 2010թ. 10:12

ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպման ընթացքում` դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի համատեքստում, քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ակտուալ խնդիրներ:


Նոյեմբեր 25, 2010թ. 10:01

Հայկական Ջավախք Հայոց Կաթողիկոսի այցելությունը հետաձգելու վրացական կողմի տարբեր պատճառները գնալով պակաս հիմնավոր են դառնում:


Նոյեմբեր 25, 2010թ. 09:30

«Հայաստանի Նախագահի պաշտոնական այցը կարող է անկյունաքար դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար»:


Նոյեմբեր 25, 2010թ. 09:15

«Ճգնաժամերը և հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով»:


Նոյեմբեր 25, 2010թ. 08:10

Հայաստանի և Թուրքմենստանի Նախագահները ստորագրել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հաստատմանն ուղղված փաստաթղթեր, ինչպես նաև ընդունվել է համատեղ հայտարարություն, որում գնահատական է տրված հայ-թուրքմենական հարաբերությունների ներկա վիճակին, նախանշված են քաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային կյանքի կարևորագույն ուղղություններով դրանց զարգացման հեռանկարները: Բանակցությունների արդյունքում, մասնավորապես, ստորագրվել են Հայաստանի և Թուրքմենստանի առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության մասին, Հայաստանի […]


Նոյեմբեր 25, 2010թ. 07:00

Երեկ Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Թուրքմենստան: Աշգաբատի «Սապարմուրատ Նիյազովի» անվան միջազգային օդանավակայանում Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, բարձրաստիճան հյուրերի սպասարկման սրահում Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարճատև զրույց են ունեցել: ՀՀ Նախագահի կեցավայրում ավելի ուշ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի առանձնազրույցը, որին հաջորդել է Հայաստանի և […]