Նոյեմբեր 2010

Նոյեմբեր 16, 2010թ. 20:57

Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Նախագահ այսօր մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա գալա երեկոյին, որին ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ռուսաստանաբնակ հայ գործարարներ: ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկոյի մասնակիցներին ուղղված ուղերձում անդրադառնալով Հիմնադրամի գործունեությանը` ընդգծել է, որ համազգային ընդգրկում ունեցող այդ […]


Նոյեմբեր 16, 2010թ. 20:27

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ավելացված արժեքի հարկի մասին», «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին, «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման […]


Նոյեմբեր 16, 2010թ. 19:45

Այսօրինակ ցուցահանդեսները կկարողանան օգնել Հայաստանի երիտասարդությանը` հայրենիքում ինքնադրսևորվելու, սեփական ապագան կերտելու և սեփական երկրի համար արժեք ստեղծելու հարցում:


Նոյեմբեր 16, 2010թ. 17:30

Ադրբեջանը պատմա-քաղաքական պահանջներ է ներկայացնել տարածաշրջանի գրեթե բոլոր պետություններին:


Նոյեմբեր 16, 2010թ. 15:38

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է իսպանական «OHL» ընկերությունների խմբի ներկայացուցիչներին։ Հյուրերը վարչապետին են ներկայացրել «OHL» ընկերությունների խմբի գործունեության հիմնական ուղղությունները և շինարարության ոլորտում կուտակած փորձը։ Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են ճանապարհաշինության ոլորտում համատեղ ծրագրերի հեռանկարների շուրջ։ Մասնավորապես, քննարկվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին ընկերությունների խմբի մասնակցությանն առնչվող հարցեր։


Նոյեմբեր 16, 2010թ. 15:01

Նոյեմբերի 10-ին Սիլիստրայի քաղաքապետարանի օժանդակությամբ եւ հայ համայնքի նախաձեռնությամբ մեկնարկել են Բուլղարիայում գործող հայկական ամենահին` Սիլիստրայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու 390-րդ տարեդարձին նվիրված հանդիսությունները: Նույն օրը քաղաքի պատկերասրահում տեղի է ունեցել արեւելագետ, լրագրող եւ լուսանկարիչ, հայերի մեծ բարեկամ Յուլիան Անգելովի «Հայերի առօրյան եւ տոները» խորագրով ֆոտոցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Սիլիստրայի քաղաքապետ Ալեքսանդր Սաբանովը, համայնքային խորհրդի […]


Նոյեմբեր 16, 2010թ. 13:45

ադրբեջանցի պատգամավորները, սովորության համաձայն, կրկին խեղաթյուրել են հակամարտության էությունը…


Նոյեմբեր 16, 2010թ. 13:40

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նիստում հաստատվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի մաս կազմող Երևան-Աշտարակ 11,71 կմ երկարությամբ գոյություն ունեցող ճանապարհային հատվածի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթի արդյունքները։ Խորհուրդը քննարկել է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Բազմափուլ ֆինանսավորման գործիքի վերաբերյալ […]


Նոյեմբեր 16, 2010թ. 11:01

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սեուլում “Մեծ քսանյակի” գագաթնաժողովի շրջանակներում  մի շարք հանդիպումներ է ունեցել: ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի տեղակայման հարցը: Էրդողանը հայտնել է, որ իրենք դեռևս վերջնական որոշում չեն կայացրել այս հարցի վերաբերյալ: Էրդողանը աշխատանքային ընթրիքի ժամանակ հանդիպում է ունեցել նաև Հարավային Կորեայի նախագահ […]


Նոյեմբեր 16, 2010թ. 10:00

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին նամակ է ուղարկել, որում ներկայացնում է Անկարայի դիրքորոշումը Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի տեղակայման վերաբերյալ: Նամակի հստակ պարունակությունը հայտնի չէ, սակայն թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ թուրքական կողմը պահանջում է, որ համակարգը ստեղծվի ՆԱՏՕ-ի շրջանակներում, և նոյեմբերի 19-20-ին Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ համակարգի վերաբերյալ ընդունված փաստաթղթում ոչ […]