Գործադիրը հավանություն է տվել միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին հարող տարածքներում առևտրի և սպասարկման օբյեկտների նախագծային լուծումների կատալոգի ներդրմանը: Նպատակը կանոնակարգել նշված տարածքներում անկանոն և տարաբնույթ կառուցապատումը և ձևավորել քաղաքաշինական միասնական ճարտարապետական լուծումներով միջավայր, կառուցապատում իրականացնելիս առաջնորդվել կատալոգում ներառված նախագծային լուծումներով։ ArmAr.am
Նոյեմբեր 2010
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչ նիստի օրակարգին անցնելը վարչապետն անդրադարձել է երկու շաբաթ առաջ իր կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին և այն փոփոխություններին, որ կատարվում են ՀՀ առողջապահության, կրթության և գիտության, գյուղատնտեսության և ֆինանսների նախարարություններում (վարչապետի ներածական խոսքը տեղադրված է առանձին)։ Կառավարությունը փոփոխություններ և լրացում […]
Հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակման նպատակով համապատասխան փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Հարկերի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթներում, որոնցով հստակեցվում են փոխկապակցված անձանց հարկային հարաբերությունները, կանոնակարգվում «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ՀՀ ներմուծվող ապրանքների ԱԱՀ գանձման մեխանիզմները և հարկման այլ գործընթացներ։ Կարևորելով փոփոխությունները, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Այս հարցը […]
Իրանը և Ադրբեջանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկայի և տրանսպարտային բնագավառներում համագործակցության վերաբերյալ: Այն ստորագրվել է երկու երկրների ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի և Մանուչեհեր Մոթաքիի կողմից: Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը նախագահներ Իլհամ Ալիևի և Մահմուդ Ահմադինեջադի մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունների ավարտից հետո: ArmAr.am
Վաշինգտոնում Ավստրիայի ԱԳ նախարար Միքայել Սպինդելեգերի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, Թուրքիայի ԵՄ անդամակցության ընթացքի վերաբերյալ ուղղված հարցին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատասխանել է, որ ինչպես այլ բազմաթիվ Եվրոպական երկրներ, այնպես էլ ԱՄՆ-ն աջակցում է Թուրքիայի անդամակցությանը։ «Մենք չունենք քվեարկելու իրավունք, սակայն, եթե ԵՄ անդամ լինեինք, անպայման կաջակցեինք Թուրքիայի անդամակցությունը»,- ասել է […]
Ահմադինեջադը նաև նշել է, որ իրենք պատրաստ են բանակցությունների, սակայն դրանք պետք է…
Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ մեզանում այդպես էլ չստեղծվեց բնականոն քաղաքական առօրյա: Ոչ վաղ անցյալում քաղաքական տիրապետող պահանջարկը աստիճանաբար ձևավորեց համապատասխան քաղաքական կազմակերպություններ ու լիդերներ:
Նոյեմբերի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային եւ քննարկել երկու երկրների հոգեւոր կյանքին վերաբերող հարցեր: Մայր Աթոռից հայտնում են, որ նորին Սրբությունը շնորհավորել է նորանշանակ դեսպանին Հայաստան դիվանագիտական ծառայության գործուղվելու առիթով եւ բարի արդյունավորում մաղթեց նրա առաքելությանը: Հանդիպման ընթացքում խոսվել է հայ-ուկրաինական հարաբերությունների եւ մշակութային […]
Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում վաճառել «Հյուսիս-Հարավ» գազատարի հատվածը, որը միացնում է Հայաստանը Ռուսաստանին: Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի մամլո քարտուղար Նիկո Մչեդլիշվիլին` վկայակոչելով վարչապետ Նիկո Գիլաուրիին: Մամլո քարտուղարի խոսքերով շատ երկրներ կարող են հետաքրքրություն ցուցաբերել այդ օբյեկտի նկատմամբ, սակայն դա չի նշանակում, որ Վրաստանը կվաճառի գազատարը: Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը […]
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է “Սամսուն-Ջեյհան” նավթամուղի, “Հարավային հոսք» գազատարի և Թուրքիայում ԱԷԿ կառուցման ծրագրերը: Այս մասին հայտնվում է ռուսական կառավարության տարածած հաղորդագրության մեջ: “Կառավարության ղեկավարները մանրամասն քննարկել են էներգետիկայի բնագավառում համագործակցության առկա պահերը, առաջին հերթին “Սամսուն-Ջեյհան” նավթամուղի կառուցման թեման, ինչպես նաև Ակկույուում ատոմային էլեկտրակայանի կառուցումը: […]




