Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերի վերաբերյալ հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «- Ինչ վերաբերվում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կայքից ենթադրաբար բեռնված փաստաթղթերի վերաբերյալ վերջին հրապարակումներին, պետքարտուղարությունը նյութերի, այդ թվում գաղտնի փաստաթղթերի հնարավոր արտահոսքի վերաբերյալ մեկնաբանություններ չի տրամադրում: – Գաղտնի տեղեկատվության ցանկացած չարտոնված հրապարակում Wikileaks-ի կողմից վնասակար հետևանքներ է ունենում ոչ միայն հիշատակվող անձանց կյանքի […]
Նոյեմբեր 2010
ԵԱՀԿ կոնֆլիկտների կանխարգելման կենտրոնի տնօրեն Հերբերտ Զալբերը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է, թե դեկտեմբերի 1-2-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք գագաթաժողովը կարող է ազդակ հանդիսանալ արցախյան խնդրի կարգավորման համար: Նա հիշեցրել է, որ միջոցառմանը մասնակցելու են նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, «ինչը կարող է հնարավորություն տալ բաց քննարկել այդ հարցերը»: Այս մասին տեղեկացնում […]
Ամէնէն կարեւոր բանը ժողովուրդիդ հասկնալն է եւ իրենցմէ մէկը ըլլալն է: Միայն այս ձեւով կարող ես շիտակ գործել իրենց համար:
Ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը պատրաստ չեն հաշտվելու հայկական պետականության գոյության հետ նույնիսկ այն 42,000 կմ2 ոչ մեծ տարածքում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին: Նախագահը նշել է, որ բարձր մակարդակի վրա գտնվող հայ-ռուսական հարաբերություններն ինտենսիվորեն զարգանում են, երկու երկրների միջև հաջողությամբ շարունակվում է քաղաքական երկխոսությունը: Հանրապետության ղեկավարի հավաստմամբ, այդ հարաբերություններին նոր խթան հաղորդեց ս.թ. օգոստոսին ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի պետական այցը Հայաստան, որի ընթացքում ստորագրվեցին մի […]
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինին: Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը` զրուցակիցները կարևորել են ամիսներ առաջ ՌԴ Նախագահի Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ստորագրված փաստաթղթերն ու ձեռք բերված պայմանվորվածությունները, որոնք միտված են առավել ամրապնդելու և զարգացնելու երկկողմ կապերը, ընդլայնելու տարբեր ոլորտներում համագործակցությունը: Նախագահի աշխատակազմի ղեկավարը […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին: Հանրապետության Նախագահը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին և համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը Մոնտեվիդեոյում մասնակցել է Ուրուգվայի Գլխավոր Ասամբլեայի /խորհրդարանի/ վերին եւ ստորին պալատների միջազգային հարաբերությունների հանձնաժողովների հատուկ նիստին, որը վարել է Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Մարտինես Ուելմոն: Ռուբեն Մարտինես Ուելմոն, կարեւորելով Ուրուգվայի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի զարգացման եւ երկու երկրների միջեւ համագործակցության խորացման գործում խորհրդարանների […]
Նոյեմբերի 26-ին Սալոնիկում (Հունաստան) Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀ) Հունաստանի նախագահությամբ տեղի ունեցավ ՍԾՏՀ անդամ երկրների Արտգործնախարարների խորհրդի 23-րդ հանդիպումը, որին նոյեմբերի 24-25-ը նախորդեց ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստը: ԱԳ նախարարների հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանի արտաքին գործերի նախարար Դիմիտրիոս Դրուտցասը: Հունաստանը, Ռումինիան եւ Սերբիան մասնակցում էին նախարարների, Թուրքիան` պետնախարարի, իսկ մնացած […]
Նոյեմբերի 25-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների Սալոնիկում կայանալիք հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը հանդիպում ունեցավ Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սպիրոս Կուվելիսի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց հայ-հունական ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացումը: Փոխնախարար Մանասարյանը նշեց, որ երկկողմ համագործակցությունը նոր խթանների կարիք ունի` քաղաքական բարձր մակարդակի երկխոսությանն ամուր տնտեսական հիմք ապահովելու […]




