Նոյեմբեր 2010

Նոյեմբեր 24, 2010թ. 10:30

Եվրամիությունն առաջարկել է Իրանին` միջազգային միջնորդների «վեցյակի» հետ դեկտեմբերի 5-ին նախատեսված բանակցություններն անցկացնել Ժնևում: Այս մասին երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գլխավոր ներկայացուցիչ Քեթրի Էշթոնը: «Մենք հուսով ենք, որ հանդիպման անցկացման վայր կլինի Ժնևը»,- ասել է Էշթոնը` հայտնելով, որ Իրանը դեռևս չի պատասխանել այս առաջարկին: ArmAr.am

Թեգեր` [, ]

Նոյեմբեր 24, 2010թ. 10:02

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, որի հայտարարությունները Թուրքիայի ԵՄ-ն անդամակցման վերաբերյալ ոչ միանշանակ արձագանք էին գտել Անկարայում,  այս տարվա դեկտեմբերին ծրագրում է այցելել Թուրքիա: ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի ընթացքում Սարկոզիի կատարած հայտարարությունները հակահրթիռային համակարգի վերաբերյալ բացասական արձագանք էին ստացել: Սարկոզին հայտարարել էր, որ համակարգն ուղղված է առաջին հերթին Իրանի դեմ: Թուրքական լրատվամիջոցները նկատում են, որ Սարկոզիի այցը […]


Նոյեմբեր 24, 2010թ. 09:38

‹‹Դրսի պատվեր է՝ ընդդեմ մեր երկրի: Այս ի՞նչ եք անում, էս ո՞ւմ տունն եք ուզում քանդել, այն էլ ներսից՝ մեր ձեռքով››։


Նոյեմբեր 24, 2010թ. 09:30

Գամբիան խզում է բոլոր դիվանագիտական, քաղաքական և տնտեսական կապերը Իրանի հետ: «Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ համագործակցության շրջանակներում գործող բոլոր նախագծերն ու ծրագրերը զրոյացվում են»,- ասվում է աֆրիկյան երկրի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ: Գամբիայի իշխանությունները պահանջում են իրանցի քաղաքացիներին 24 ժամվա ընթացքում լքել երկիրը: ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, սակայն, չեն նշվում այս քայլի դրդապատճառները: Փորձագետները […]


Նոյեմբեր 23, 2010թ. 21:00

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Կոմիտասի 140-ամյակին նվիրված հոբելյանական տարին եզրափակող երեկոն ունկնդրելու եկած «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում առաջին տեղը զբաղեցրած Վլադիմիր Արզումանյանին և նրա հետ ելույթ ունեցած պարային խմբի անդամներին: «Մանկական Եվրատեսիլ 2010»-ում Հայաստանն արժանվույն ներկայացնելու և փայլուն հաղթանակի համար Հանրապետության ղեկավարը Վլադիմիր Արզումանյանին պարգևատրել է ՀՀ Նախագահի […]


Նոյեմբեր 23, 2010թ. 20:48

Նախագահ Սերժ Սարգսյանը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր ներկա է գտնվել Կոմիտասի 140-ամյակին նվիրված հոբելյանական տարին եզրափակող միջոցառմանը: Հոբելյանի առիթով` «Կոմիտասին…» համերգ-ներկայացումից բացի, Կամերային երաժշտության տանը կայացել է «Կոմիտաս, կյանքը և գործը» էլեկտրոնային գրքի` մուլտիմեդիա սկավառակի շնորհանդեսը, ցուցադրվել են  Կոմիտասի կյանքն ու ստեղծագործությունները ներկայացնող խտասկավառակներ և գրքեր` «Կոմիտասը ժամանակակիցների հուշերում» երաժշտական մատենաշարը,  Կոմիտաս վարդապետին […]


Նոյեմբեր 23, 2010թ. 19:30

110 կվ հզորությամբ ենթակայանի վերազինման աշխատանքներն ավարտվել էին այս տարվա սեպտեմբերին։


Նոյեմբեր 23, 2010թ. 19:26

Մրցույթի նպատակն է բացահայտել, գնահատել և խրախուսել մասնագիտական խորը գիտելիքներով, դասավանդման հմուտ կարողություններով օժտված ուսուցիչներին:


Նոյեմբեր 23, 2010թ. 18:05

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի և Մանկավարժական համալսարանի ուսանողների հետ վերլուծել է իրական առաջընթաց ապահովելու հնարավոր ուղիները` հիմնվելով անձնական և միջազգային փորձի վրա: Կառավարման մեխանիզմների ընտրությունը կարող է որևէ կազմակերպության հաջողության կամ ձախողման պատճառ դառնալ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր է համարում քաղաքակիրթ սպասարկումը, աշխատանքային հարաբերություններում հարգանքի դրսևորումը, գործատու-աշխատող-սպառող շփման մեջ հստակ կանոնակարգերով առաջնորդվելը: […]


Նոյեմբեր 23, 2010թ. 17:40

ՀՀ վարչապետ, ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ճանապարհային երթևեկության անվտանգության թեմայով կազմակերպված միջազգային համաժողովին, որն անցկացվում է «Դարձնենք ճանապարհներն անվտանգ» խորագրով։ Ողջունելով համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին` վարչապետը, մասնավորապես, նշել է. «Վերջին շրջանում մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ճանապարհատրանսպորտային անվտանգության խնդիրներին։ Մեզ համար կարևոր է, որ կա հասարակական աջակցություն, հասարակական […]