Թուրքիայի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի, Իրաքի և Ադրբեջանի նախագահների հետ: Սիրիայի և Իրաքի նախագահների հետ նա խոսել է երկու երկրների միջև եղած տարաձայնությունների մասին, խորհուրդ տալով դրանք արագորեն լուծել: Իսկ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ հռախոսազրույցում անդրադարձել է Կովկասյան վերջին զարգացումներին: Էրդողանը և Ալիևը հիմնականում […]
Օգոստոս 2009
Խաղաղասեր նախաձեռնությունների կովկասյանը կենտրոնը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ այս ամիս կազմակերպել է ադրբեջանական ֆիլմերի փառատոն: Ինչպես տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը, փառատոնում կներկայացվեն վավերագրական, խաղարկային, անիմացիոն և այլ ժանրերի կարճամետրաժ ֆիլմեր: Իսկ հաղթողներին կորոշի հանդիսատեսը: 2007 թվականի հոկտմբերից մինչև 2008 թվականի մայիս ընկած ժամանակաշրջանում վերոնշյալ կազմակերպությունը Երևանի դպրոցներից մեկում անցկացնում էր Ադրբեջանի օրեր: Նշված ժամանակահատվածը […]
Այսօր Թուրքիայի որոշ քաղաքական շրջանակներ խիստ անհանգստացած են և փորձում են պարզել, թե, իրականում թուրքական կառավարությունն ի՞նչ խոստումներ է տվել Հայաստանին: Խոսքը վերաբերում է ապրիլի 23-ին ի հայտ եկած «ճանապարհային քարտեզի» բովանդակության գաղտնազերծմանը: Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամ Օնուր Օյմենը` քրդական և հայկական փաստաթղթերը պատրաստած Ատլանտյան խորհրդի փորձագետ Դևիդ Ֆիլիպսի հասցեին ասել է, թե «Նա […]
Այսօր Ազգային գրադարանում էին հավաքվել 1960-80-ականների խորհրդահայ քաղբանտարկյալ, ազգային գործիչ Շիրակ Գյունաշյանի մարտական ընկերները, հարազատներն ու ազգականները, Ազգային գրադարանի աշխատակիցներ, քաղաքական գործիչներ` ոգեկոչելու Շիրակ Գյունաշյանի` ազգային գործչի վառ հիշատակը: Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը ներկաներին հայտնեց, որ հրատարակվել է Շիրակ Գյունաշյանի մասին պատմող գիրքը, «մի եզակի հուշակոթող` նվիրված Շիրակ Գյունաշյանի հիշատակին»: Գրքում ամփոփված են ժամանակակիցների […]
Տեղեկատվությունն այն մասին, որ Վրաստանի սահմանապահները ներխուժել են ՀՀ Շիրակի մարզի Բավրա գյուղի համայնքային հողատարածքներ, ցնցեց հայկական լրատվական դաշտը: Շատերն անկեղծորեն զարմացան այն փաստի վրա, որ «եղբայրական» վրաց ժողովուրդը կարող է այդպիսի ագրեսիվ քայլերի դիմել Հայաստանի նկատմամբ: Մյուսները փորձեցին քաղաքական ու իրավական գնահատական տալ այդ միջադեպին և եկան այն եզրակացության, որ հայկական հողերի զավթումը վրացիների […]
Թուրք-Մեսխեթի «Վաթան» կազմակերպությունը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջանի տարածքում, քանի որ, կազմակերպության ղեկավար Իբրահիմ Բուրհանովի խոսքերով, Վրաստանի կառավարության որոշմամբ, Ադրբեջանի տարածքում ապրող մինչև տաս հազար մեսխեթցի թուրքերն սկսել են վերադառնալ իրենց բնակության նախկին վայրեր: «Այդ հանգամանքն էլ հանգեցրել է նրան, որ կազմակերպության գործունեությունը կդադարեցվի մեր առաքելության ավարտի պատճառով», – «Գրուզիա Օնլայն» էլեկտրոնային լրատվական գործակալությանը հայտնել […]
Թուրքական «Սաբահ» թերթը հաղորդել է, որ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի` Թուրքիայի հետ բարեկամության խմբի համանախագահ Ռոբերթ Վեքսլերն Անկարայում ունեցած հանդիպումների ժամանակ թուրքական կողմին կոչ է արել արագացնել Հայաստանի հետ սկսած երկխոսության գործընթացը: Նա Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ զրույցի ժամանակ ասել է, որ եթե այդ երկխոսությունն ընդհատվի, ապա Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը կրկին կբերվի ԱՄՆ–ի […]
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարի թեկնածու Ահմեդ Ռեյիզ Յըլմազը հայտարարել է, թե Թուրքիայում, տնտեսական ճգնաժամի հետևանքով թուրք ժողովուրդը գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ, հանապազօրյա հաց չունի և չի կարողանում մեջքը շտկել հարկերի ու տուրքերի ծանրությունից: Նա ասել է. «Գործազրկության և ինֆլյացիայի ցուցանիշների մասին հրապարակված տեղեկություններն իրականությունը չեն արտացոլում: Իրականում Թուրքիայում տիրող իրավիճակը` կենսամակարդակի ու կենսապայմանների […]
Օսմանյան կայրության օրոք քրիստոնեական եկեղեցիները վերածվում էին մզկիթների, բայց ոչ այսօր` վստահեցնում են Թուրքիայի բարձրաստիճան այրերը: Թուրքական «Միլիեթ» թերթի ահազանգին` թե որոշվել է Սիլիվրի Օրթաքյոլի Սուրբ Դիմիտրոսի եկեղեցին վերանորոգումից հետո վերաբացել որպես մզկիթ, արագ արձագանքել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունարը: Նա հայտարարել է, որ որոշումը կրկին ուսումնասիրելու նպատակով մշակույթի հուշարձանների պահպանման խորհուրդն […]
Որո՞նք են Աբդուլահ Գյուլի հրավերի մերժման հնարավոր հետևանքները Հայաստանի համար ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ Դեռևս 1991-ին հայկական կողմին առաջադրված թուրքական նախապայմանները, որոնք անհարիր են միջազգային պրակտիկային, ինչպես նաև մեր հանրապետության շրջափակումը, ի սկզբանէ Հայաստանին զրկել են Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունից: Նախապայմանների պատճառով, միաժամանակ, ի չիք են դարձել կարգավորման միջազգային ջանքերը: Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, […]




