19 Հունվար 2010

Հունվար 19, 2010թ. 13:29

«Telepolis» գերմանական ամսագիրը, որի հիմնական թեմաներից մեկը քաղաքականությունն է, վերջերս բավականին ծավալուն վերլուծական նյութ է հրապարակել Թուրքիայի մասին: Հոդվածում նշվում է, որ  Թուրքիան արտաքին քաղաքականության իր դոկտրինան է մշակում: Հիշատակվում է այն փաստը, որ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ, Գերմանիայի Սոցիալ-քրիստոնեական միության գլխավոր քարտուղար Ալեքսանդր Դոբրինտը Թուրքիայի Եվրամիությանը միանալուն դեմ արտահայտվեց: Ինչպես […]


Հունվար 19, 2010թ. 13:23

Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարության  առնչությամբ, որում ասվում է, որ  ՀՀ ՍԴ որոշման մեջ ի հայտ են եկել դրույթներ, որոնք պարունակում են նախապայմաններ և հակասում են ստորագրված արձանագրությունների ոգուն , ArmAr.am-ը դիմեց  ՀՀ Սահմանադրական դատարան՝ պարզելու, թե արդյոք ՀՀ ՍԴ որոշումը կարելի է այդ կերպ ընկալել։ ՍԴ-ից մեզ խոստացան առաջիկա մի քանի ժամում պարզաբանել Թուրքիայի ԱԳՆ […]


Հունվար 19, 2010թ. 13:12

«Hrant Dink Society» կազմակերպության նախաձեռնությամբ՝ ի հիշատակ «Ակօս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի, այսօր Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատան շենքի առջև ցույց տեղի կունենա: Ցույցի մասնակիցները բռնելու են «Թուրքիա, դեմհանդիման կանգնիր քո պատմությանը», «Հարգիր փոքրամասնության իրավունքները» վերտառությամբ ցուցապաստառներ: Ցույցից բացի, Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի կունենա  «Իրականում ի՞նչ է կատարվում Թուրքիայում» վերնագրով միջոցառում: Միջոցառման շրջանակներում հանդես […]


Հունվար 19, 2010թ. 12:32

«Զրո խնդիր հարևանների հետ» Թուրքիայի արտաքին քաղաքական մարտավարությունն իրականում արտաքին քաղաքական պնդաճակատություն է: Համենայնդեպս, այդ են վկայում հայ-թուրքական կարգավորման գործընթացում Անկարայի գործելաոճն ու խոսելաոճը: Պաշտոնական Երևանը, Վաշինգտոնը, Մոսկվան և Բրյուսելը մեկ մարդու պես միաբերան բարձրաձայնում են, որ ղարաբաղյան հիմնախնդիրն ու Հայաստան-Թուրքիա մերձեցումը միանգամայն անջատ գործընթացներ են, հետևաբար, առանձին լուծումներ են ենթադրում: Բայց Անկարան շարունակել և […]


Հունվար 19, 2010թ. 12:07

Հունվարի 18-ին Սոֆիայում Հայաստանի եւ Բուլղարիայի արտգործնախարարությունների միջեւ անցկացվել են խորհրդատվություններ` Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի եւ Բուլղարիայի արտգործնախարարի տեղակալ Մարին Ռայկովի գլխավորությամբ: Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացմանը, միջազգային կազմակերպություններում երկու երկրների գործակցությանը և Սևծովյան տարածաշրջանում երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Հայկական կողմը կարևորել է […]


Հունվար 19, 2010թ. 11:56

Մինչ Ուկրաինան պատրաստվում է նախագահական ընտրությունների երկրոդ փուլի անցկացմանը, քաղաքագետներն արդեն իսկ արձանագրում են, որ Վիկտոր Յանուկովիչի ընտրվելու դեպքում շատ հավանական է դառնում ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) փլուզումը, քանզի ռուսամետ Ուկրաինան ՎՈՒԱՄ-ում այլևս անելիք չի ունենա:  Իսկ ՎՈՒԱՄ-ն առանց Ուկրաինայի նման հզոր տերության  կկորցնի  իր դերը։ Պետք է նկատել, որ Մոլդովան ևս բազմիցս հայտարարել […]


Հունվար 19, 2010թ. 11:18

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում քննադատության է ենթարկել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը հայ-թուրքական արձանագրությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության մասին: Հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀ ՍԴ որոշման մեջ ի հայտ են եկել դրույթներ, որոնք պարունակում են նախապայմաններ և հակասում են ստորագրված արձանագրությունների ոգուն: Սույն որոշումը հարցականի տակ է դնում արձանագրությունների քննարկման անհրաժեշտությունը և […]


Հունվար 19, 2010թ. 10:50

Այսօր անհրաժեշտություն չկա ճշգրտելու, թե որքան մարդ է ապրում ազատագրված տարածքներում: Կարևոր է, որ նրանցից յուրաքանչյուրն իր ներդումն ունի հայրենիքի այդ հատվածի վերահայացման և զարգացման գործում: Իսկ Քարվաճառի նվիրյալներներից մեկը պատմաբան, քաղաքագետ, աստվածաբան Ալեքսանդր Քանանյանն է: Նրա անձի և ձեռքբերումների մասին կարելի է անվերջ գրել` սկսած այն պահից, երբ թիֆլիսահայերի զավակը, որոնց ընտանիքում շուրջ հարյուր […]


Հունվար 19, 2010թ. 10:47

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով երեկ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, կարճատեւ աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: ՀՀ Նախագահն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկերոջ հետ: ՌԴ Նախագահի մերձմոսկովյան կեցավայրում կայացած հանդիպման սկզբում ողջունելով Սերժ Սարգսյանին` ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նշել է, որ երկու պետությունների ղեկավարների հանդիպումները պարբերական բնույթ են կրում: […]


Հունվար 19, 2010թ. 10:00

Երեկ «Росбалт» ռուսական գործակալության կայքում տեղադրված հոդվածում, Իվան Պրեոբրաժենսկին, խոսելով Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցի մասին, հետևյալ կարծիքն է հայտնում. «Այդ հանդիպման ընթացքում հնարավոր է վերջապես վճռվի Ղարաբաղի ճակատագիրը»: Վերջինիս կարծիքով, փորձագետների մեծ մասն արդեն կասկածում է, որ Թուրքիան լրջորեն պատրաստվում է ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը կապել Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը: Պատահական չէր, որ Ռուսաստանի վարչապետ […]