19 Հունվար 2010

Հունվար 19, 2010թ. 17:18

Հունվարի 20-ից ՀՀ կառավարությունում ՀՀ նախարարները  եւ ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները կներկայացնեն 2009 թ. իրենց գերատեսչությունների գործունեության հաշվետվությունները: Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականի համաձայն, հաշվետվությունները կներառեն ինչպես հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները, այնպես էլ թերացումները, չկատարված աշխատանքների պատճառները, այդ թվում` ՀՀ կառավարության  2009թ. հունվարի 15-ի N 40-Ն եւ դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշումներով […]


Հունվար 19, 2010թ. 17:17

«Մարդասիրական Ճեմարանում սերունդներ են կրթվել հայրենաշունչ ոգով, մեր Սուրբ Եկեղեցու և մեր ժողովրդի հանդեպ սիրով ու հավատարմությամբ և իրենց կյանքն ու գործը նվիրում դարձրել Մայր Եկեղեցու պայծառացմանը, ազգային բարօրությանն ու առաջընթացին՚: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս Հայապահպանության և հայեցի դաստիարակության հնագույն օրրաններից մեկը` Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը (ՀՄՃ), գրեթե երկու դար շարունակում է կրթել նորանոր […]


Հունվար 19, 2010թ. 16:27

Սովորաբար, ոչ միշտ է լինում, որ այս կամ այն խնդրի շուրջ գերտերությունները   միակարծիք ու նույնական դիրքորոշում են արտահայտում: Սակայն այդ առումով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը  բացառիկների շարքում է: Նույնիսկ փորձագետներն են զարմանքով արձանագրում այդ քաղաքական համերաշխությունը: Իհարկե, ցանկացած խնդրում  գերտերություններից յուրաքանչյուրն առաջնորդվում է սեփական շահերով: Հետևապես, եթե հայ-թուրքական հարաբերությունների կագավորման խնդրում նրանք նույն դիրքորոշումն […]


Հունվար 19, 2010թ. 16:15

Բաքվում իրականացված հայերի ջարդի 20-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին: Վարչապետը եւ նրան  ուղեկցող անձինք ծաղկեպսակ են դրել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:  Հիշատակի խաչքարի առջեւ այցելուները ծաղկեպսակ են դրել, մեկ րոպե լռությամբ հարգել են  անմեղ զոհերի հիշատակը եւ մասնակցել հոգեհանգստյան արարողությանը: «Այսօր հիշատակի, մտորումների եւ […]


Հունվար 19, 2010թ. 16:09

Այս մասին թուրք հանրությանն ահազանգում են թուրքական լրատվամիջոցները` վկայակոչելով գերմանացի մասնագետների ուսումնասիրության արդյունքները: Մասնավորապես,թուրքական «Vatan» թերթը տեղեկացնում է, որ Գերմանիայի համապատասխան հետազոտական կենտրոնների մասնագետները, ուսումնասիրելով Մարմարա ծովի տեղանքը, եկել են հետևյալ եզրահանգման. Ստամբուլը հարավից գոտեվորող հողաշերտը աստիճանաբար լիցքավորվում է, և ընդերքում կուտակված այդ էներգիան դատարկվելու է, ոչ թե 7.5 կամ 7.6 բալ հզորությամբ մեկ երկրաշարժով, […]


Հունվար 19, 2010թ. 15:36

Այսօր Երևանում Բաքվի ջարդերի 20-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումներ են կազմակերպել Հայաստանի երիտսարդական միություններն ու ուսանողական կազմակերպությունները: Ստորագրահավաքին մասնակցած հայ երիտասարդները միջազգային կազմակերպություններին, խորհրդարաններին հորդորում են կատարվածը գնահատել որպես ցեղասպանություն, վերականգնել կես միլիոն ադրբեջանահայերի և ադրբեջանցի ազգայնամոլների  գործողություններից տուժած այլ ազգերի ներկայացուցիչների իրավունքները: Աշխարհի պետությունները պետք է ապացուցեն իրենց հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը:  Նրանց համոզմամբ, անտարբերությունն […]


Հունվար 19, 2010թ. 15:23

«Ռոյթր» գործակալության տեղեկացմամբ, ԵԱՀԿ-ն կոչ է արել Թուրքիային, բացել 3700 համացանցային կայքեր, որոնք արգելափակվել են մանկական պոռնոգրաֆիա տարածելու դեմ պայքարի անվան տակ: Դրանց թվում են հայտնվել նաև  YouTube, GeoCities, Google և այլ կայքեր: «Նման քայլը ոչ միայն սահմանապակում է խոսքի ազատությունը, այլև սահմանափակում է մարդկանց` տեղեկացված լինելու իրավունքը»,- ասել է ԵԱՀԿ ԶԼՄ-ների հարցերով ներկայացուցիչ Միկլոշ […]


Հունվար 19, 2010թ. 15:05

Մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարարության այսօր տարածած հայտարարությունը, որտեղ ասվում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը նախապայմաններ է պարունակում և հակասում է հայ-թուրքական արձանագրությունների ոգուն, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ասաց. «Շատ տարօրինակ հայտարարություն է, որովհետև, մի կողմից, մեզ մեղադրանքներ են ներկայացվում, որ իբր ՀՀ ՍԴ որոշման մեջ կան արձանագրությունների տառին ու ոգուն հակասող նախապայմաններ կամ դրույթներ, բայց, մյուս […]


Հունվար 19, 2010թ. 14:20

ՈՒկրաինայում արդեն հաշվել են հունվարի 17-ին տեղի ունեցած նախագահի ընտրության քվեաթերթիկները: Հայտնի է` ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են ընդդիմադիր` Տարածաշրջանների կուսակցության ղեկավար Վիկտոր Յանուկովիչը և վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Ուկրաինայի նախագահական ընտրությունները կարևոր իրադարձություն են ոչ միայն այդ երկրի, այլև եվրոպական երկրների, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և մի շարք այլ պետությունների համար: Ուկրաինական ընտրությունները առանձնակի հետաքրքրություն են […]


Հունվար 19, 2010թ. 14:09

«Իտառ Տասս»-ի տեղեկացմամբ, ուժեղ ալեկոծության հետևանքով ծանծաղուտ է քշվել և երկու մասի բաժանվել Մոլդովայի դրոշի տակ նավարկող 150 մետր երկարություն ունեցող բեռնանավը: Փրկարար ծառայությանը հաջողվել է ափ տեղափոխել անձնակազմի 20 անդամներին: Դեպքի պահին նեղուցը փակ է եղել նավարկության համար: ArmAr.am