25 Փետրվար 2010

Փետրվար 25, 2010թ. 15:20

Այսօր ՀՀ ազգային ժողովի կանաչ սրահում, «Փրկություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ ԱԺ օժանդակությամբ,  իրենց նկարչական ու ձերքի աշխատանքներն էին ներկայացրել  մտավոր ոչ լիարժեք ունակություններ ունեցող մի շարք երիտասարդներ։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխնախագահ Սամվել Նիկոյանը, բազմաթիվ պատգամավորներ։ Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը մասնակից էին նաև աշխատանքների հեղինակները, որոնց համար  այս ցուցահանդեսը […]


Փետրվար 25, 2010թ. 15:02

Ս.թ. փետրվարի 23-ին Բուենոս Այրեսի Լատինամերիկյան արվեստի թանգարանի դահլիճում կայացել է «Պինամարի էկրան 2010. արգենտինյան եւ եվրոպական կինոյի 6-րդ հանդիպում» միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը: Արգենտինայի մշակութային կյանքում կարեւորագույն այս միջոցառմանը մասնակցում էին Արգենտինայի մշակույթի փոխնախարար Մարսելա Կարդիլլոն, Կինոյի եւ աուդիոտեսողական արվեստների ազգային ինստիտուտի նախագահ Լիլիանա Մասուրեն, Պինամարի քաղաքապետ Ռաֆայել դե Վիտոն, կինոփառատոնի ծրագրերի տնօրեն […]


Փետրվար 25, 2010թ. 14:46

Անդրադառնալով Խոջալուում տեղի ունեցած դեպքերին` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ ցեղասպանություն գործած պետություններն՝ իրենց գործածի պատասխանատվությունից խուսափելու համար ուրիշների վրա են փորձում նույն ահավոր ոճրագործության խարանը փոխանցել։ «Բայց տվյալ դեպքում ակնհայտ է, թե ինչ տեղի ունեցավ Խոջալուում, երբ սեփական երկրի իշխանությունն՝ ընդդիմության հետ ունեցած խնդիրների պատճառով մատաղացու դարձրեց  քաղաքացիական բնակչությունը։ Դա վերագրել Հայաստանին […]


Փետրվար 25, 2010թ. 14:24

Թուրքական «Son Dakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միության» (ASIMED) փոխնախագահ Սավաշ Էղիլմեզը լրագրողներին հայտնել է, որ իրենք պատրաստվում են Խոջալուի կոտորածի մասին պատմող հայտարարություն, խտասկավառակ և էլեկտրոնային նամակներ ուղարկել ՄԱԿ-ի անդամ երկրների արտգործնախարարներին: Էղիլմեզը Խոջալուի ողբերգության պատասխանատվությունը նախ բարդել է հայերի վրա, ապա լկտիաբար աղաղակել, թե հայերից անհրաժեշտ է պահանջել նյութական […]


Փետրվար 25, 2010թ. 14:17

«Չնայած առկա դժվարություններին` Ուկրաինան կարելի է դուրս բերել ճգնաժամից»,- իր երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է Վիկտոր Յանուկովիչը: «Պետությունը պետք է դուրս բերել արագ զարգացման ճանապարհ, և ես գիտեմ դա ինչպես անել: Անհրաժեշտ է առաջին հերթին բարեփոխել պետական կառավարման ամբողջ համակարգը, ձևավորել գործուն և ունակ գործադիր իշխանություն, որն զբաղվի տնտեսության բարեփոխմամբ: Նախարարների խորհրդում պետք է աշխատեն […]


Փետրվար 25, 2010թ. 13:57

Փոթիի ծովային ավազան է մտել ամերիկյան FFG32 «JOHN HALL» ռազմանավը:   Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ամերիկյան ռազմանավում տեղի են ունենալու ափամերձ պաշտպանության ուժերի վրաց-ամերիկյան համատեղ զորավարժություններ: Մարտի 1-ին ամերիկյան նավը մեկնելու է Բաթում, որտեղ մասնակցելու է Թուրքիայի հետ սահմանին` Գոնիոյում, Վրաստանի ափամերձ սահմանակետի բացման արարողությանը: ArmAr.am


Փետրվար 25, 2010թ. 13:39

Վերջին շրջանում հաճախացել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հավաստիացումներն այն մասին, թե` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղում չի հայտնվել: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի արդյունաբերողների եւ գործարարների միության ղեկավար Ումիթ Բոյների հետ հանդիպման ժամանակ դարձյալ նման հայտարարություն է արել: Ի դեպ, Ումիթ Բոյների դիտարկմամբ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգնել է: Սակայն վերջինիս հետ համակարծիք չլինելով, Դավութօղլուն […]


Փետրվար 25, 2010թ. 13:29

Հատված անկախ փորձագետ Իլհամ Շաբանի`REGNUM գործակալությանը տված հարցազրույցից. «Այս տարվա սկիզբը նշանավորվեց կլիմայական բարդ պայմաններով և էներգետիկ այնպիսի խնդիրներով, որոնց չէր հանդիպել Ադրբեջանի բնակչությունը վերջին 3-4 տարիներին: Մենք վաղուց արդեն սովորել ենք, որ երկրի հարավում, հյուսիսում և արևմուտքում էլեկտրաէներգիայի անջատումները կրեն պարբերական բնույթ: Բայց այս անգամ եղան ոչ թե ծրագրված անջատումներ, այլ լուրջ  վթարներ, ընդ […]


Փետրվար 25, 2010թ. 13:19

ՀՀ խորհրդարանում մեկնարկել է հերթական քառօրյայի վերջին օրվա առաջին նիստը։ Այս պահին պատգամավորները շարունակում են երեկ սկսած «Ապրանքային նշանների մասին», «Աշխարհագրական նշումների մասին» օրենքների նոր նախագծերի և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի քննարկումը։ Այսօրվա հաջորդ նիստի ընթացքում սպասվում է ՀՀ ԱԺ երեկվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «ՀՀ […]


Փետրվար 25, 2010թ. 13:05

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կայացավ նախարարին կից կոլեգիայի այս տարվա առաջին նիստը, որն աննախադեպ և կարևոր երևույթ էր քաղաքացիական հասարակության և մասնակցային գործընթացի կայացման տեսանկյունից: Կոլեգիայի նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց` «Ներառական կրթությունը Հայաստանում /ձեռքբերումներ, խնդիրներ, հեռանկարներ/»  և «ՀՀ-ում լրացուցիչ և շարունակական կրթության մասին», որոնց վերաբերյալ զեկուցումներով հանդես եկան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հաշվի […]