25 Փետրվար 2010

Փետրվար 25, 2010թ. 12:57

Այսօր նա ընթերցել է երկրի նախագահի երդման տեքստը և ստորագրել այն: Դրանից հետո Բարձրագույն ռադայի դահլիճ են բերվել նախագահական իշխանության խորհրդանիշները: Երդմնակալության արարողությանը մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան, նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյան, Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյան: ArmAr.am


Փետրվար 25, 2010թ. 12:50

«Աշխարհի մի շարք երկրներում տնտեսության ապաքինման միտումներ արդեն իսկ նկատվում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահի խորհրդական Թաթուլ Մանասերյանը։ Իսկ ի՞նչ վիճակում է հայաստանյան տնտեսությունը. ըստ Թաթուլ Մանասերյանի  դժվարագույն օրերն այլևս մնացել են հետևում: Նա նկատել է, որ թեպետ Հայաստանը 2009-ը ամփոփեց տնտեսական անկումով, սակայն ինքը  դա չի պայմանավորում բացառապես համաշխարհային ֆինանսատնտեսական […]


Փետրվար 25, 2010թ. 12:45

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին ընդունել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ  նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Մաքսիմ Միրզոյանը, քննարկվել են Արցախում նոր տեխնոլոգիաների կիրարկման, էներգետիկ համակարգում փոխգործակցության եւ […]


Փետրվար 25, 2010թ. 12:37

Թուրքական «Հուրիեթ»-ին տված հարցազրույցում ԱՄՆ-ում  Թուրքիայի նախկին դեսպան Ֆարուք Լոգօղլուն ասել է, որ եթե հայ-թուրքական բանակցությունները մտնեն փակուղի, ապա Միացյալ Նահանգներում  «հայերը լուրջ աշխատանք կտանեն Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ»: Ըստ նախկին դեսպանի, հայության մի հատվածը կփորձի  ստիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հստակ հայտարարություն անել, իսկ մյուսը՝ աշխատանք կտանի Կոնգրեսի կողմից Ցեղասպանության բանաձևը վավերացնելու ուղղությամբ: Նա […]


Փետրվար 25, 2010թ. 12:20

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը Կասկածելի քարոզչական դիվիդենդներ ստանալու նպատակով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են շահարկել  ռազմագերիների մարդասիրական խնդիրը` լկտիաբար մանիպուլյացիաների ենթարկելով ադրբեջանական գերության մեջ հայտնված հայազգի քաղաքացիներին: Վերջին, առավել քան ակնառու օրինակ է ադրբեջանական կայքերում շրջանառվող տեսահոլովակը, որտեղ գործող անձինք հաստատում են <<հայկական բանակում տիրող անտանելի […]


Փետրվար 25, 2010թ. 12:06

– Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում: – Ամեն […]


Փետրվար 25, 2010թ. 11:42

Թուրքիայի խորհրդարանական ընդդիմության մաս կազմող «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին կուսակցության ղեկավար խորհրդի նիստից հետո հանդես է եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գործունեությունը դատապարտող հաղորդագրությամբ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Anka» լրատվական գործակալությունը: Ի դեպ` նշված կուսակցությունը թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության քաղաքական թևն է հանդիսանում: «ԱՇԿ» առաջնորդի գնահատմամբ` Թուրքիան առաջիկայում ապրելու […]


Փետրվար 25, 2010թ. 11:39

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 25-ի առավոտյան մեկնել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ՝ մասնակցելու նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությանը: Այս պահին ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան, նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյան, Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյան կազմով, արդեն ժամանել է Կիև: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը: Տեղեկացնենք, որ  Վիկտոր Յանուկովիչի […]


Փետրվար 25, 2010թ. 11:15

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Հայաստանի նախագահին: Հանձնաժողովի մամուլի ծառայությունը հաստատել է այս տեղեկությունը, միաժամանակ  հայտնել` քանի դեռ նախագահը չի ընդունել հրաժարականը, այս պահին Դավիթ Հարությունյանը շարունակում է պաշտոնավարել: Այս պահին դեռ անհայտ է, թե  ով է փոխարինելու Դավիթ Հարությունյանին: Տեղեկացնենք, որ վերջինս պաշտոնավարեց ընդամենը մի […]


Փետրվար 25, 2010թ. 11:00

Այսօր Թուրքիայի նախագահն ու վարչապետը հանդիպելու են Գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ, որպեսզի «բանակի և կառավարության միջև եղած լարվածությունը թուլացնեն». Տեղեկացնում է Reuters-ը: Հիշեցնենք, որ թուրքական բանակի 7 բարձրաստիճան սպաներ մեղադրվել են երկրում հեղաշրջում նախապատրաստելու մեջ: Ձերբակալվել են 50 բարձրաստիճան սպաներ: Օրակարգում կարող է հայտնվել համազգային արտահերթ ընտրությունների հարցը, ինչը խիստ բացասաբար կանդրադառնա Թուրքիայի` ԵՄ մտնելու […]