Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կիեւում մասնակցել է Ուկրաինայի նորընտիր Նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության պաշտոնական արարողությանը: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը: Ուկրաինայի նորընտիր Նախագահի երդմնակալության արարողության կապակցությամբ հրավիրված Գերագույն Ռադայի հատուկ նիստի ավարտից հետո, Հայաստանի Հանրապետության Նախագահ […]
25 Փետրվար 2010
«Փախստականներն եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը հայտարարություն է տարածել կապված Սումգայիթի եղեռնագործության 22-րդ տարելիցի հետ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հետաքննությամբ հաստատված է, որ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում զոհվել է 32 մարդ, ավելի քան չորս հարյուրը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հարձակման և ավերածության են ենթարկվել մոտ երկու հարյուր բնակարաններ, […]
Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանը ևս 15 տարի սպասել չի կարող: «Այսուհետ խոսքը զինվորականներինն է,- փետրվարի 25-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Այս մասին տեղեկացնում են տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Եթե օկուպանտ Հայաստանը չազատի մեր տարածքները` Հարավային Կովկասում մեծ պատերազմն անխուսափելի է»,- հայտարարել է Աբիեւը: Տեղեկացնենք, որ […]
Փետրվարի 22-24-ը Եգիպտոսի «հյուսիսային մայրաքաղաք» Ալեքսանդրիայում էր գտնվում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը, որտեղ նրան ընդունել է Ալեքսանդրիայի նահանգապետ, գեներալ Ադել Ալի Լաբիբը: Զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների զարգացման ընթացքի կապակցությամբ եւ քննարկել Ալեքսանդրիայի նահանգի ընդգրկմամբ երկկողմ համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր: Մասնավորապես կարեւորվել է Ալեքսանդրիայի գործարարների ներգրավումը հայ-եգիպտական գործարար ծրագրերում, նաեւ` այս […]
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի շենքում տեղադրված ռումբի մասին` օրվա ընթացքում շրջանառվող տեղեկությունները կեղծ դուրս եկան: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 11:15-ի սահմաններում Ոստիկանության Երեւանի վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Պետեկամուտների կոմիտեի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված և, կպայթի ժամը 13-ին: Այդ ահազանգն ստանալուց հետո անմիջապես դեպքի վայր են մեկնել Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, […]
Փետրվարի 26-ին` ժամը 11-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը և Հայ Դատի Հիմնադրամի գործադիր տնօրեն Բագրատ Եսայանը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր` «Արժևորենք անցած ուղին, ճանաչենք մեզ» ծրագրի իրականացմանն օժանդակելու վերաբերյալ: ArmAr.am
Միացյալ նահանգները աստիճանաբար մեծացնում է ճնշումը Թուրքիայի վրա` ստիպելով Թուրքիային աջակցել Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը: Բրիտանական Financial Times-ը գրելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անհանգստությունների մասին, մատնացույց է անում, որ Թուրքիան շարունակում է պահպահել իր կարծիքը պատժամիջոցների կիրառման վերաբերյալ: Թերթը կարեւորում է Թուրքիայի դերը, քանի որ այն ներկայումս ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ է եւ ՆԱՏՕ […]
Օրինական դաշտում աշխատող ձեռներեցը դժգոհ չի մնա Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բացելով նիստը, նա անդրադարձել է կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման կարեւորագույն խնդրին, որն առանցքային տեղ է զբաղեցնում ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում. ՙՄենք ունենք կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու պարտավորություն, ընդ որում ՀՀ նախագահի ծրագրում բավականին մանրակրկիտ […]
ՀՀ խորհրդարանում այսօր 2-րդ ընթերցմամբ ներկայացվեց «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը։ Այս օրենքում փոփոխությունների ենթարկվող դրույթների շուրջ, ինչպես առաջին ընթարցման քննարկումների դեպքում, այսօր ևս մի շարք առարկություններ ներկայացրին ՀՅԴ խմբակցության պատգամավորները: Ասենք, որ նախօրեին Դաշնակցության առաջարկությունները չէին ընդգրկվել փաստաթղթում, և այդ առնչությամբ նրանց բավարար մեկնաբանություններ չէին տրվել։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր […]
ArmAr.am-ի հարցերին պատասխանում է xocali.net կայքի համահեղինակ, փորձագետ Սամվել Մարտիրոսյանը – Ադրբեջանը իր հերթական վայնասունն է բարձրացրել, այսպես կոչված, Խոջալուի դեպքերի մասին: Հակիրճ կարո՞ղ եք ներկայացնել, թե իրականում ինչ է տեղի ունեցել 1992-ին Խոջալուում: -Եթե լինենք հակիրճ, ապա տեղի է ունեցել Ադրբեջանի ղեկավարության կողմից կատարված միտումնավոր քայլ, որի հետեւանքով Խոջալուի խաղաղ բնակչությունը հայտնվեց պատերազմական գործողությունների […]




