Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին բաց նամակ է գրել «Միլանո» Խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը: Նամակի նախաբանում Հ. Ղուկասյանը գրում է, որ «սպառվել են օրենքի շրջանակներում իր և իր ընտանիքի սեփականության իրավունքը պաշտպանելու բոլոր միջոցները», այդ իսկ նկատառումով էլ նա դիմում է նախագահին` «ակնկալելով արդարություն»: ««Գերակա հանրային շահ» ճանաչված տարածքների ցանկում ընդգրկվել է նաև ինձ՝ սեփականության […]
Փետրվար 2010
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննվելու է Հայոց Ցեղասպանության 252-րդ բանաձևը: Այս պահին շրջաննառվում է այն տեղեկատվությունը, թե Միջազգային հարաբերությունների կոմիտեի` ընդամենը 47 անդամները պաշտոնապես հաստատել են իրենց պատրաստակամությունը բանաձևին կողմ քվերկելու մասին: Սակայն, այս թիվը բավարար չէ բանաձևի ընդունման համար: Իրավիճակը սկսել է մտահոգել հայկական կառույցներին: Նույնիսկ ասվում է, որ միջազգային […]
Հեղաշրջման կազմակերպիչները հայտարարել են «Ժողովրդավարության հաստատման բարձրագույն խորհրդի» ստեղծման մասին: Երկրի ղեկավար է հռչակվել զինվորական Սալու Ջիբոն: Նա արդեն հայտարարել է երկրի սահմանադրության գործողության կասեցման և սահմանների փակման մասին: Երկրի պաշտոնանկ արված նախագահը գտնվում է մայրաքաղաքից մայրաքաղաքի մոտ տեղակայված զորանոցներից մեկում: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: ArmAr.am
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիլ Բյորնսը այսօր ժամանում է Ադրբեջան: Որպես այցի պաշտոնական նպատակ`նշվում է երկու երկրների միջև կապերի ընդլայնումն ու խորացումը: Նախատեսված են հանդիպումներ Իլհամ Ալիևի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Մինչև Բաքու այցելելը Բյորնսը գտնվում էր Թուրքիայում: ArmAr.am
«Եթե ես լինեի Թուրքիայի ղեկավարը, ես իմ ժողովրդին կասեի, որ սահմանի բացումն ու հայերի հետ բարեկամություն անելը՝ մեր բարոյական պարտքն է»,- ասել է Թուրքիայի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ջեմ Տոկերը: Վերջինս այժմ գտնվում է Հայաստանում` Վանաձորում և մասնակցում հայ-թուրքական հարաբերությունների ու սահմանի բացման շուրջ ընթացող քննարկումներին: Ըստ Ջեմ Տոկերի, պետք է աշխատել եւ հասնել նրան, որ […]
Վերջերս Ախալքալաքում ավտոմեքենայով կանգնած էինք մի խանութի առջև և սպասում էինք ծխախոտ գնող մեր մյուս ուղևորին: Մեր կողքով անցնող պարեկի մեքենայի միջից մեզ ձայն տվեցին. “ծադի ջիփի”: Կողքս նստած վարորդը շվարեց. “տեսնես ինչ ասեց. գնա, մոտեցիր, հեռացիր, իջիր թե այլ մի բան”: Ծխախոտի խանութի առջև հավաքվածներից ամեն մեկը (քանի որ Վրաստանում ծխախոտը տալիս են անձնագրի […]
Այսօր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը իր նիստում իրականացնելու է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման վերաբերյալ ստորագրված արձանագրությունների նախնական քննարկում: Երեկայս մասին լրագրողներին տեղեկացրել էր հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նա նաև ասել է, որ հանձնաժողովն առաջարկում է մշակել հատուկ ընթացակարգ` նախնական քննարկման համար, բացի այդ` դիմելու է ԱԺ նախագահին, որպեսզի այս հարցի քննարկումն ԱԺ-ում ընթանա միայն […]
Փետրվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ասադ Ալամին եւ հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմեն Վարուդակիսին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց Համաշխարհային բանկի եւ Ազգային ժողովի միջեւ համագործակցության ակտիվացումը եւ շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի […]
«Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունը փետրվարի 20-ին, ժամը 19:00-ին Փոքր թատրոնի (Աբովյան 11, Աբովյան-Թումանյան խաչմերուկ) դահլիճում կանցկացնի ԹԵՂՈՒՏ. ԶԱՎԱԿՆԵՐԻ ՀԱՑԸ ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը ցուցադրվել է նաև «Արևորդի» բնապահպանական փառատոնի շրջանակներում և մրցանակի է արժանացել: Ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորն է Տիգրան Պասկևիչյանը: Այն ստեղծվել է Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստան կազմակերպության ֆինանսական աջակցությամբ, «Էկոդար» հկ-ի պատվերով: Ֆիլմը […]
Թուրքիայի իշխանական վերնախավում ակնհայտ է խուճապը` պայմանավորված ԱՄՆ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քննարկմամբ: «ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման տեսանկյունից ոչ մի լավ բան չի խոստանում, ինչպես նաեւ խանգարում է Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը»,-«սպառնում» է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ Հիշեցնենք, որ քննարկումը սպասվում է մարտի 4-ին. այս պահին […]




