Փետրվար 2010

Փետրվար 19, 2010թ. 19:25

Բուդապեշտում 6 տարի առաջ կատարված գազանային սպանության կապակցությամբ  ժամանակին իրենց վրդովմունքն են արտահայտել ԱՄՆ կոնգրեսմենները: Այդ վրդովմունքը վկայությունն է քաղաքակիրթ մարդու վրա նման հանցագործության թողած ազդեցության, ինչը ոչ մի ընդհանրություն չունի սպանություն կատարած ոճրագործի ցեղակիցների մեջ դրա թողած տպավորության հետ: Ադամ ՇԻֆ, կոնգրեսմեն, Կալիֆորնիա «Ես ցնցված էի և վշտացած, երբ լսեցի Հունգարիայում հայ զինվորի սարսափելի […]


Փետրվար 19, 2010թ. 19:10

Լիբանանի արտաքին գործերի նախարար, դոկտոր Ալի Շամին այսօր ընդունել է այդ երկրում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանին: Լիբանանյան ԶԼՄ-ների հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Տեղեկատվության համաձայն նախարար Ալի Շամինը վերահաստատել է, որ Լիբանանի պաշտոնական դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ չի փոխվել, քանի որ Լիբանանը դիվանագիտական և […]


Փետրվար 19, 2010թ. 19:09

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն այսօր հանդիպում էր կազմակերպել հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, գրող, հրապարակախոս, «Կիլիկիա» նավի նավապետ Զորի Բալայանի հետ: Ինչպես հայտնեց համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը, հանդիպումը կազմակերպվել է Գիրք նվիրելու օրվա, ինչպես նաև` Զ. Բալայանի ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: «Մենք բոլորս էլ քաջատեղյակ ենք ձեր գրական, հրապարակախոսական և հասարակական գործունեությանը և մեծ ակնածանքով […]


Փետրվար 19, 2010թ. 18:58

Արևմտյան լրատվամիջոցներն սկսել են ակտիվ քննարկել հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացը: Հետաքրքիրն այն է, որ նրանք ևս արդեն իսկ արձանագրում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հայտնվել է փակուղում: Բրիտանական The Economist պարբերականը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին հանդես է եկել  «Զրո առաջընթաց» խորագրով հրապարակմամբ: Արձանագրելով փակուղային իրավիճակը` պարբերականն արնդրադարձել է նաև, այսպես կոչված, […]


Փետրվար 19, 2010թ. 18:50

19 փետրվար 2010թ., ք. Երեւան:  Այսօր տեղի ունեցավ ՀՀ Ազգային Ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվեց ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի ներկայացրած ՙՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին՚ ՀՀ օրենքի նախագիծը: Այն կոչված է կարգավորելու  Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների վարձատրության հարցը: Նախագծի վերաբերյալ Կառավարության կարծիքի համաձայն, գործող […]


Փետրվար 19, 2010թ. 18:30

ԵԱՀԿ նախագահ Կանատ Սաուդաբաեւի Վիեննայում հայտարարել էր,  թե ԵԱՀԿ- ն մտադիր է ճանապարհային քարտեզ մշակել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ: Արձագանքելով արված հայտարարությանը  Արցախի Հանրապետության  նախագահի օգնական Դավիթ Բաբայանը նկատեց, որ նման քայլը չի կարող հաջողությամբ պսակվել, քանի որ Ղազախստանը չունի անհրաժեշտ ներուժ համոզելու կողմերին` համաձայնության գալ իր մշակած գործողությունների ծրագրի շուրջ: Քաղաքագետի համոզմամբ Ղազախստանի ներգրավումը […]


Փետրվար 19, 2010թ. 18:15

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Միասին» երիտասարդական շարժման ներկայացուցիչներին։ Վարչապետը նշել է, որ այս կազմակերպությունը չափազանց կարեւոր առաքելություն ունի, այն է` աջակցել հանրապետության նախագահին եւ կառավարությանը` իրականացնելու բարեփոխումներ մեր երկրում։ «Ձեր աջակցությունը խիստ կարեւոր է, որովհետեւ մեր բարեփոխումները հաջողություն կունենան, եթե դուք անմիջականորեն ներգրավված լինեք այդ գործընթացների մեջ։ Ձեր աշխատանքը գտնվում է հասարակության […]


Փետրվար 19, 2010թ. 18:10

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկել է «ՙՊետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի տեղեկացմամբ` գործող օրենքով  սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության ավիափոխադրողները եւ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված օտարերկրյա ավիափոխադրողների ներկայացուցչությունները ուղեւորների փոխադրման տոմսի մեջ ներառված պետական տուրքի գումարները պետական բյուջե են փոխանցում ոչ […]


Փետրվար 19, 2010թ. 17:54

6 տարի առաջ Բուդապեշտում  ոճրագործ ազերու ձեռքով կացնահարվեց հայ սպա Գուրգեն Մարգարյանը: Քստմնելի հանցագործը հարևան երկրում ոչ թե դատապարտվեց, այլ դարձավ գրեթե ազգային հերոս: Ծանոթանալով այս հանցագործության մասին ազերի պաշտոնյաների կարծիքներին` մեկ անգամ ևս համոզվում ես, որ սրանք պակաս հանցագործներ չեն, որ Սումգայիթում ու Բաքվում, ուր տեղի ունեցավ հայ բնակչության կազմակերպված սպանդը, կանգնած էին նույն […]


Փետրվար 19, 2010թ. 17:34

Հեռուստատեսային ուղիղ հեռարձակումը Ուկրաինայի բարձրագույն վարչական դատարանի դահլիճից, ուր քննվում է Յուլյա Տիմոշենկոյի հայցն ընդդեմ Վիկտոր Յանուկովիչի, դադարեցվել է վերջինիս ներկայացուցիչների խնդրանքով: Դատարանն անտեսել է վարչապետի միջնորդությունները և թույլատրել է ցուցադրել միայն վճիռն ընթերցելու պահը: Ի դեպ, Տիմոշենկոն դատարանում անձամբ է պայքարում նախագահ դառնալու իր վերջին հնարավորության համար: ArmAr,am