Մի խոստումնալից միջակություն մի անգամ ասաց, որ ժամանակակից աշխարհում մամուլը հնացած, իր դարն ապրած երևույթ է. ապագան համակարգիչներինն է: Ակամայից հիշեցի «Մոսկվան արցունքներին չի հավատում» կինոնկարը, որի հերոսներից մեկը հեռուստատեսության արշալույսին պնդում էր, որ ապագայում չեն լինի ոչ կինո, ոչ թատրոն, այլ միայն հեռուստատեսություն: Հիմա կա մամուլ, որ ի հեճուկս ժամանակից շուտ ապագա հասած «մարգարեների»` […]
Փետրվար 2010
ՀՅԴ-ն պատրաստվում է փետրվարի 19-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախնական քննարկում անցկացնել հայ-թուրքական արձանագրությունների թեմայով: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, իրենք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին առաջարկելու են, որպեսզի նա օրակարգում չընդգրկի այդ հարցը, նախքան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եզրակացությունը: Դա, ըստ Ա. Ռուստամյանի, […]
ՀՅԴ-ն պատրաստվում է վաղը` փետրվարի 19-ին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախնական քննարկում անցկացնել հայ-թուրքական արչձանագրությունների թեմայով: Հայտնի է, որ այդ արձանագրություններն արդեն ուղարկվել են Ազգային ժողով, որոնք համաձայն ԱԺ կանոնադրության` ինքնաբերաբար ընդգրկվում են ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն […]
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) փոխնախագահ Օնուր Օյմենը և նույն կուսակցության` Ստամբուլից առաջադրված պատգամավոր Շյուքրու Էլեքդաղը Թուրքիայի խորհրդարանում մամուլի ասուլիս են հրավիրել: Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի` ասուլիսի օրակարգում Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը և ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ բերվելիք Հայոց ցեղասպանության նախագիծն են եղել: «Հայաստանի Սահմանադրական դատարանը Թուրքիայի հետ ստորագրած արձանագրությունների սահմանադրականությունն ուսումնասիրելուց հետո մի որոշում […]
Փետրվարի 17-ին տեղի է ունեցել ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 10-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Համաձայն ԱԺ կանոնակարգի, նոր նստաշրջանը սկսվեց ԼՂՀ պետական օրհներգի կատարմամբ։ Ապա նիստը հաստատեց նստաշրջանի, ինչպես նաև ընթացիկ լիագումար նիստի ներկայացված օրակարգերը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունը: Խորհրդարանը նպատակահարմար գտավ […]
Անդրադառնալով «Ծիրանի կորիզ» երգի բառերում թուրքերի կողմից քաղաքական երանգավորումներ գտնելու, այն Հայոց Ցեղասպանության հետ կապելու միտումներին` էթնոհոգեբան Կարինե Նալչաջյանը նշեց, որ այս հոգեվիճակը յուրահատուկ է այն անձանց, ովքեր հանցագործություն են կատարել, բայց ինչ-ինչ պատճառներով դրա համար չեն պատժվել, և ոչ միայն չեն պատժվել, այլև ձեռքբերումներ են ունեցել։ Տվյալ դեպքում այս բնորոշումը վերաբերում է […]
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների խորհուրդն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում: Այս մասին նա ասել է BBS-ի թղթակցի հետ զրույցում: Նա կոչ է արել ազդակներ ուղղարկել նաև միջազգային հանրությանը: Քլինթոնը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պաշտպանում է Իրանի հարցում Միացյալ Նահանգների ներկայիս քաղաքականությունը: Ըստ ԱՄՆ պետքարտուղարի, Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը […]
Մեծ Բրիտանիայի ԱԳ-ն այսօր զրույցի է հրավիրել իսրայելի դեսպանին պարզելու համար, թե ինչպես են «Համազ» խմբավորման առաջնորդներից մեկի սպանության գործով որոշ կասկածյալների մոտ բրիտանական անձնագրեր հայտնաբերվել: Փաստաթղթերը եղել են կեղծ` ձևակերպված Եվրոպայից Իսրայել եկած մարդկանց անուններով: Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են , որ անձնագրերի կեղծման գործով քրեական հետաքննություն են սկսում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի […]
Ինչպես հայտնի է փետրվարի 16-ին Աբխազիան հայտարարել էր, որ թույլ է տալիս Ռուսաստանին իր տարածքում ռազմակայան կառուցել` ռուսական զորքերի տեղակայման համար: ՆԱՏՕ-ն անմիջապես իր բացասական վերաբերմունքն է արտահայտել Ռուսաստանի ու Աբխազիայի միջև ձեռք բերված համաձայնության շուրջ: Տեղակացնենք, որ այդ համաձայնագիրը ստորագրվել է 49 տարվա ժամկետով: Այն ստորագրվել է Աբխազիայի նախագահի մոսկովյան այցի ժամանակ; Դաշինքի ներկայացուցիչ […]
1994 թվականի փետրվարի 18-ին Բաքվի կողմից սանձազերծած ձմեռային ռազմական գրոհն ավարտվում է ադրբեջանական զինուժի լիակատար պարտությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակը տանելով փայլուն հաղթանակ, ադրբեջանական բանակից ամբողջովին մաքրեց Քելբաջարի շրջանն ու վերստին զբաղեցրեց նախկին ռազմական դիրքերը: Նույն օրը Մոսկվայում, Ռուսաստանի միջնորդությամբ, հայկական ու ադրբեջանական կողմերը համաձայնության են գալիս զինադադար հայտարելու շուրջ: Սակայն, ընդամենը 22 օր անց` մարտի […]




