Փետրվար 2010

Փետրվար 26, 2010թ. 10:35

Փետրվարի 25-ին Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիրթաշը եւ կուսակցության այլ անդամներ ցույցեր են կազմակերպել  Իգդիր ու Բայազետ քաղաքներում: Նրանք իրենց ելույթներում խստորեն քննադատել են թուրքական իշխանությունների կողմից իրականացվող հակաքրդական քաղաքականությունը: Իգդիր այցելելու նրանց հիմնական նպատակը եղել է թուրք ոստիկանների կողմից ձերբակալված Իգդիրի քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշին աջակցություն հայտնելը: «Քվեարկությամբ ընտրվածների հանդեպ […]


Փետրվար 26, 2010թ. 09:50

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 22-ին հրամանագիր է ստորագրել մայրենի լեզվի օրվա առթիվ, հայ ինքնության պահպանման և գաղթօջախներում հայոց լեզվի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Բեյրութի «Հայկազյան» համալսարանի դասախոս Կարո ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ (Լիբանան), հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռոզա ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ (Վրաստան), գրող, լեզվաբան Պետրոս ՀԱՃՅԱՆԻՆ (Արգենտինա), հայոց լեզվի ևգրականության ուսուցիչ Կարապետ ՃՈՒՀԱՐՅԱՆԻՆ (Սիրիա), Թեհրանի ազատ համալսարանի […]


Փետրվար 26, 2010թ. 09:30

1988-ի փետրվարը  արցախյան ազատագրական պայքարի տարեգրության  մեջ նշանավորվեց սումգայիթյան եղեռնագործությամբ: Քսանմեկ տարի առաջ` այս օրը, նոր ուրվագծվող ղարաբաղյան շարժումը ճնշելու նպատակով Բաքվից 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում, պետական հովանավորությամբ ու խորհրդային կենտրոնի թողտվությամբ կազմակերպվեցին և իրագործվեցին հայ բնակչության ջարդեր: Ընդգծում ենք` անմեղ մարդիկ սպանվել են միայն այն բանի համար, որ ազգությամբ հայեր են: […]


Փետրվար 26, 2010թ. 09:00

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Ուկրաինայի նորընտիր Նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Կիևում գտնված Հայաստանի Հանրապետության նախագահը չի ընդունել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին: Մինչդեռ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավութօղլուն, որ ևս մասնակիցում է  Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի պատվին տրվող ընդունելությանը, մոտեցել և կարծիքներ են փոխանակել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: […]


Փետրվար 25, 2010թ. 20:33

Թուրքիայի նախագահի նստավայրում այսօր 3 ժամ տեւած Գյուլ-Էրդողան-Բաշբուղ հանդիպումից հետո հաղորդագրություն է տարածվել, ըստ որի` քննարկվել է բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունների հարցը եւ նշվել է, որ ամեն ինչ իրականացվելու է սահմանադրական կարգի ու օրենքների համաձայն։ Այս մասին տեղեկացնում է news.am-ը: Հանդիպումից հետո վարչապետ Էրդողանը լրագրողներին կարճ պատասխանել է, թե «հանդիպումը բավականին լավ է անցել»: ArmAr.am


Փետրվար 25, 2010թ. 19:56

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հայտարարությունը Խոջալու բնակավայրում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հերթական տարելիցի կապակցությամբ վաղուց արդեն մահու չափ ձանձրալի դարձած հակահայկական քարոզչությունը այս տարի Ադրբեջանում բացառիկ թափ է ստացել: Պաշտոնական Բաքվի զրպարտությունների կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունն իր պարտքն է համարում հիշեցնել, որ 1992թ. փետրվարի 25-ից 26-ը ռազմական գործողություն է կազմակերպվել […]


Փետրվար 25, 2010թ. 19:44

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում S-300 զենիթա-հրթիռային համակարգերի տրամադրման վերաբերյալ Իրանի հետ կնքված գործարքի կատարումից: Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտը»: Միաժամանակ  Լավրովն ընդգծել է, որ մինչ այդ անհրաժեշտ կլինի կարգավորել մի շարք հարցեր: Դրանից մեկը, ըստ նախարարի, հավատարիմ մնալ որդեգրած սկզբունքին`  «չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են ապակայունացնել […]


Փետրվար 25, 2010թ. 19:36

Թուրքական մամուլը շարունակում է գնահատականներ տալ  ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը: Լրատվամիջոցներում հնչում են հերթական գնահատականները, թե. «ՀՀ ՍԴ որոշումը Թուրքիային և Ադրբեջանին հասցրել է դիվանագիտական մեկուսացման»: Թուրք վերլուծաբանները միաժամանակ արձանագրում են, որ Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը` շաղկապել  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը արցախյան  հիմնախնդրի լուծման հետ` ձախողված է: Քաղաքական վերլուծաբանները իրավիճակից ելքեր են փնտրում: Դրանցից մեկը հետևյալն […]


Փետրվար 25, 2010թ. 19:12

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաջորդ շաբաթ մեկնելու է Լատինական Ամերիկա, ներառյալ նաև Բրազիլիա: ԱՄՆ պետքարտուղարը փորձելու է ձեռք բերել այդ երկրների աջակցությունը Իրանի միջուկային նկրտումների դեմ պայքարում, մասնավորապես, ստանալ նրանց համաձայնությունը Իրանի  դեմ  պատժամիջոցներ կիրառելու հարցում: ArmAr.am


Փետրվար 25, 2010թ. 18:52

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ  ընկերության դժվարին, բայց և  ձեռքբերումներով լի ուղին  բացահայտելու  հնարավորություն ունեցան Լիբանանի հայկական ամենօրյա վարժարանների և Հայկազյան համալսարանի ուսանողները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, եզրափակելով մոտ մեկ տարի առաջ մեկնարկած և Հայաստանի գրեթե բոլոր բուհերում անցկացված «ՎիվաՍել-ՄՏՍ` բիզնես, որն ունի առաքելություն՚ թեմայով դասախոսությունների շարքն, այցելել է Լիբանան և հանդիպել հայրենիքում գործունեություն ծավալող […]