Ինչպես հայտնի է, Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդման արարողությանը մասնակցելու համար Կիև մեկնած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպում է ունեցել Կիև ժամանած Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի Ռեյի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյմս Ջոնսի հետ։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ հանդիպումների գլխավոր թեմաներն են եղել Իրանի միջուկային ծրագիրը, Կովկասում վերջին շրջանում տեղի […]
Փետրվար 2010
«Ցավով եմ արձանագրում, որ Խոջալուի հետ կապված փաստերը խեղաթյուրելու ադրբեջանական կողմի ջանքերի հետևանքները, մասնավորապես, իսլամական աշխարհում, մասսամբ հաջողությամբ են պսակված։ Մյուս երկրներում՝ Եվրոպայում և ԱՄՆ-ում, այդ ջանքերը Ադրբեջանի կողմից հիմա էլ շարունակվում են։ Այդ ստահոդ տեղեկություններին մենք փորձում ենք հակադրել ճշմարտությունը, միջազգային հանրությանը ներկայացնելով իրականությունը»։ ArmAr.am-ի հարցազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՀ ԱԺ […]
«,Մոսկվա,, կինոթատրոնի ամառային դահլիճի զբաղեցրած հողատարածքը անհատույց` սեփականության իրավունքով կօտարվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Այսպիսի որոշում է կայացրել ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում` ընդունելով «,Մոսկվա կինոթատրոն,, ՍՊԸ տնօրինության համապատասխան առաջարկությունը։ Հիշյալ տարածքում կկառուցվի խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու նման եկեղեցի։ Պատմություն. Երևանի Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցին գտնվում էր Շահարում: Խորհրդային իշխանության որոշմամբ 30-ականների սկզբին […]
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը ասել է. «Թուրքիային չի հետաքրքրում` Հայաստանը կվավերացնի՞ հայ-թուրքական արձանագրությունները, թե՞ ոչ, քանի որ արդեն հաստատել է իր դիրքորոշումն այդ հարցում»: Դեսպանը նաև անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի մարտի 1-ին սպասվող քննարկմանը: Նա հայտարարել է. «Ամերիկացի օրենսդիրներն իրենց գործով չեն […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կիեւում մասնակցել է Ուկրաինայի նորընտիր Նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության պաշտոնական արարողությանը: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանը, Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը: Ուկրաինայի նորընտիր Նախագահի երդմնակալության արարողության կապակցությամբ հրավիրված Գերագույն Ռադայի հատուկ նիստի ավարտից հետո, Հայաստանի Հանրապետության Նախագահ […]
«Փախստականներն եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցը հայտարարություն է տարածել կապված Սումգայիթի եղեռնագործության 22-րդ տարելիցի հետ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հետաքննությամբ հաստատված է, որ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում զոհվել է 32 մարդ, ավելի քան չորս հարյուրը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հարձակման և ավերածության են ենթարկվել մոտ երկու հարյուր բնակարաններ, […]
Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանը ևս 15 տարի սպասել չի կարող: «Այսուհետ խոսքը զինվորականներինն է,- փետրվարի 25-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Այս մասին տեղեկացնում են տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Եթե օկուպանտ Հայաստանը չազատի մեր տարածքները` Հարավային Կովկասում մեծ պատերազմն անխուսափելի է»,- հայտարարել է Աբիեւը: Տեղեկացնենք, որ […]
Փետրվարի 22-24-ը Եգիպտոսի «հյուսիսային մայրաքաղաք» Ալեքսանդրիայում էր գտնվում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը, որտեղ նրան ընդունել է Ալեքսանդրիայի նահանգապետ, գեներալ Ադել Ալի Լաբիբը: Զրուցակիցները երկուստեք գոհունակություն են հայտնել հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների զարգացման ընթացքի կապակցությամբ եւ քննարկել Ալեքսանդրիայի նահանգի ընդգրկմամբ երկկողմ համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր: Մասնավորապես կարեւորվել է Ալեքսանդրիայի գործարարների ներգրավումը հայ-եգիպտական գործարար ծրագրերում, նաեւ` այս […]
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի շենքում տեղադրված ռումբի մասին` օրվա ընթացքում շրջանառվող տեղեկությունները կեղծ դուրս եկան: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 11:15-ի սահմաններում Ոստիկանության Երեւանի վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Պետեկամուտների կոմիտեի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված և, կպայթի ժամը 13-ին: Այդ ահազանգն ստանալուց հետո անմիջապես դեպքի վայր են մեկնել Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, […]
Փետրվարի 26-ին` ժամը 11-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Արմեն Աշոտյանը և Հայ Դատի Հիմնադրամի գործադիր տնօրեն Բագրատ Եսայանը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր` «Արժևորենք անցած ուղին, ճանաչենք մեզ» ծրագրի իրականացմանն օժանդակելու վերաբերյալ: ArmAr.am




