Փետրվար 2010

Փետրվար 27, 2010թ. 13:30

Սումգայիթի ջարդերի 22-րդ տարելիցի կապակցությամբ փետրվարի 27-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը` հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այս մասին հայտնել է է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունը: ArmAr.am


Փետրվար 27, 2010թ. 12:30

«Էրգենեքոն»-ի գործով դատավարության շրջանակներում ձերբակալված և գլխավոր մեղադրյալներից մեկը հանդիսացող պաշտոնաթող զինվորական, գեներալ-մայոր Վելի Քյուչուքը 137-րդ դատալսման ժամանակ հայտարարել է, որ իրեն ձերբակալել են «ASALA» (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ, (ՀԱՀԳԲ)-ի դեմ կռիվ տալու համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Fırat» լրատվական գործակալությունը: Տեղեկացնենք, որ «Էրգենեքոնը» ընդհատակյա ահաբեկչական խմբավորում է, որը ծրագրել էր պետական հեղաշրջում […]


Փետրվար 27, 2010թ. 11:35

Օպերատիվ-հետախուզական գործողությունների շնորհիվ` Հայաստանի պետանվտանգության ծառայության ուժերը երեկ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայնում կանխվել է մեծ քանակությամբ թմրանյութի տեղափոխումը։ Թեհրան-Երևան-Մոսկվա-Բանգկոկ տրանզիտային չվերթի  երկու ուղևորների մոտ հայտնաբերել է 3 կգ մեթամֆետամին տեսակի թմրանյութ։ Փաստի առնչությամբ  հարուցվել է քրեկան գործ։ ArmAr.am


Փետրվար 27, 2010թ. 10:58

Իռլանդական U2 խումբը գլխավորում է այն երաժիշտների վարկանիշային աղյուսակը, որոնք համերգային գործունեությամբ, երաժշտական արտադրանքի վաճառքով բոլորից շատ փող են աշխատել: Billboard հանդեսի տվյալներով, այս խումբն ստացել է 108մլն դոլար և իր ամենամոտ հետապնդողից գրեթե կրկնակի ավելի է վաստակել: Մեկ տարի առաջ առաջին տեղն զբաղեցնող Մադոննան այժմ 3-րդն է` 47մլն դոլար: ArmAr.am


Փետրվար 27, 2010թ. 10:30

Վրաստանի Նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրավերով Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա մասնավոր այցով կմեկնի Վրաստանի Հանրապետություն: ArmAr.am


Փետրվար 27, 2010թ. 10:00

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-ին հրամանագիր է ստորագրել Աշոտ Մկրտչյանին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ նշանակելու մասին` մինչեւ 2014թվականի սեպտեմբերի 1-ը պաշտոնավարման ժամկետով:


Փետրվար 27, 2010թ. 09:30

ԱՄՆ  պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ սխալ էր 2008 թվականի կովկասյան իրադարձությունների պատճառով ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի գործունեության կասեցումը: «Դա միայն վատացրեց Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները»,- ասել է նա: Խոսքը վերաբերում է 2008-ի ամռանը Հարավային Օսեթիա ռուսական զորք մտցնելուն և վրացական զինուժը դուրս մղելուն: Ասել կուզի` Վրաստանը այն գործոնը չէ, որի պատճառով ՆԱՏՕ-ն պատրաստ է […]


Փետրվար 27, 2010թ. 09:00

«Ուկրաինան չի պատրաստվում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ լինել միասնական մաքսային  միության մեջ», հայտարարել է այդ երկրի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Իրինա Ակիմովան: Նրա խոսքով, Վիկտոր Յանուկովիչը հստակ ասել է, որ միջազգային համագործակցության ոլորտում Ուկրաինան առաջնորդվելու է արդեն գոյություն ունեցող համաձայնագրերով: «Քանի որ դա կարող է բարդություններ առաջացնել Առևտրի համաշխարհային կազմակերպության մեջ մտնելու առումով, […]


Փետրվար 26, 2010թ. 20:14

Ավարտվել են 1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նյութերի հիման վրա էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքները: Արխիվացվել են մի քանի տասնյակ հազար նյութեր՝ ականատեսների, տուժածների, նրանց հարազատների ու իրավահաջորդների վկայությունները, իրեղեն ապացույց ճանաչված լուսանկարներ եւ այլ փաստաթղթեր: Վկայությունները վերաբերում են, մասնավորապես, Սումգայիթում, Գետաշենում, Շահումյանում, Լեռնային Ղարաբաղի մի շարք տարածքներում […]


Փետրվար 26, 2010թ. 20:00

Այսօր «Գրքերի աշխարհ» գրախանութում տեղի ունեցավ հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանի գրքի շնորհանդեսը: Գիրքը տպագրվել է 2009 թվականին Մոսկվայում` մոսկվայաբնակ հայերի աջակցությամբ և ֆինանսավորմամբ: Այն հայտնի դերասանի մտորումների ու հիշողությունների հավաքածուն է: Գրքի ռուսերեն լեզվով տպագրվելը հեղինակն այսպես է բացատրում.«Ցավով պետք է ընդունենք, որ հայերն ամենուր չէ, որ կարողացել են  պահպանել իրենց մայրենի լեզուն, բայց […]