Փետրվար 2010

Փետրվար 25, 2010թ. 16:20

Միացյալ նահանգները աստիճանաբար մեծացնում է ճնշումը Թուրքիայի վրա` ստիպելով Թուրքիային աջակցել  Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը: Բրիտանական Financial Times-ը գրելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անհանգստությունների մասին, մատնացույց է անում, որ Թուրքիան շարունակում է պահպահել իր կարծիքը պատժամիջոցների կիրառման վերաբերյալ: Թերթը կարեւորում է Թուրքիայի դերը, քանի որ այն ներկայումս ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ է եւ ՆԱՏՕ […]


Փետրվար 25, 2010թ. 16:10

Օրինական դաշտում աշխատող ձեռներեցը դժգոհ չի մնա Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բացելով նիստը, նա անդրադարձել է կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման կարեւորագույն խնդրին, որն առանցքային տեղ է զբաղեցնում  ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում. ՙՄենք ունենք կառավարման համակարգի  արդյունավետությունը բարձրացնելու պարտավորություն, ընդ որում ՀՀ նախագահի ծրագրում բավականին մանրակրկիտ […]


Փետրվար 25, 2010թ. 16:00

ՀՀ խորհրդարանում այսօր 2-րդ ընթերցմամբ ներկայացվեց «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը։ Այս օրենքում փոփոխությունների ենթարկվող դրույթների շուրջ, ինչպես առաջին ընթարցման քննարկումների դեպքում, այսօր ևս մի շարք առարկություններ ներկայացրին ՀՅԴ խմբակցության պատգամավորները: Ասենք, որ նախօրեին Դաշնակցության  առաջարկությունները չէին ընդգրկվել փաստաթղթում, և այդ առնչությամբ նրանց բավարար մեկնաբանություններ չէին տրվել։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր […]


Փետրվար 25, 2010թ. 15:41

ArmAr.am-ի հարցերին պատասխանում է xocali.net կայքի համահեղինակ, փորձագետ Սամվել Մարտիրոսյանը – Ադրբեջանը իր հերթական վայնասունն է բարձրացրել, այսպես կոչված, Խոջալուի դեպքերի մասին: Հակիրճ կարո՞ղ եք ներկայացնել, թե  իրականում ինչ է տեղի ունեցել 1992-ին Խոջալուում: -Եթե լինենք հակիրճ, ապա տեղի է ունեցել Ադրբեջանի ղեկավարության կողմից կատարված միտումնավոր քայլ, որի հետեւանքով Խոջալուի խաղաղ բնակչությունը հայտնվեց պատերազմական գործողությունների […]


Փետրվար 25, 2010թ. 15:20

Այսօր ՀՀ ազգային ժողովի կանաչ սրահում, «Փրկություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ ԱԺ օժանդակությամբ,  իրենց նկարչական ու ձերքի աշխատանքներն էին ներկայացրել  մտավոր ոչ լիարժեք ունակություններ ունեցող մի շարք երիտասարդներ։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխնախագահ Սամվել Նիկոյանը, բազմաթիվ պատգամավորներ։ Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը մասնակից էին նաև աշխատանքների հեղինակները, որոնց համար  այս ցուցահանդեսը […]


Փետրվար 25, 2010թ. 15:02

Ս.թ. փետրվարի 23-ին Բուենոս Այրեսի Լատինամերիկյան արվեստի թանգարանի դահլիճում կայացել է «Պինամարի էկրան 2010. արգենտինյան եւ եվրոպական կինոյի 6-րդ հանդիպում» միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը: Արգենտինայի մշակութային կյանքում կարեւորագույն այս միջոցառմանը մասնակցում էին Արգենտինայի մշակույթի փոխնախարար Մարսելա Կարդիլլոն, Կինոյի եւ աուդիոտեսողական արվեստների ազգային ինստիտուտի նախագահ Լիլիանա Մասուրեն, Պինամարի քաղաքապետ Ռաֆայել դե Վիտոն, կինոփառատոնի ծրագրերի տնօրեն […]


Փետրվար 25, 2010թ. 14:46

Անդրադառնալով Խոջալուում տեղի ունեցած դեպքերին` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ ցեղասպանություն գործած պետություններն՝ իրենց գործածի պատասխանատվությունից խուսափելու համար ուրիշների վրա են փորձում նույն ահավոր ոճրագործության խարանը փոխանցել։ «Բայց տվյալ դեպքում ակնհայտ է, թե ինչ տեղի ունեցավ Խոջալուում, երբ սեփական երկրի իշխանությունն՝ ընդդիմության հետ ունեցած խնդիրների պատճառով մատաղացու դարձրեց  քաղաքացիական բնակչությունը։ Դա վերագրել Հայաստանին […]


Փետրվար 25, 2010թ. 14:24

Թուրքական «Son Dakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միության» (ASIMED) փոխնախագահ Սավաշ Էղիլմեզը լրագրողներին հայտնել է, որ իրենք պատրաստվում են Խոջալուի կոտորածի մասին պատմող հայտարարություն, խտասկավառակ և էլեկտրոնային նամակներ ուղարկել ՄԱԿ-ի անդամ երկրների արտգործնախարարներին: Էղիլմեզը Խոջալուի ողբերգության պատասխանատվությունը նախ բարդել է հայերի վրա, ապա լկտիաբար աղաղակել, թե հայերից անհրաժեշտ է պահանջել նյութական […]


Փետրվար 25, 2010թ. 14:17

«Չնայած առկա դժվարություններին` Ուկրաինան կարելի է դուրս բերել ճգնաժամից»,- իր երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է Վիկտոր Յանուկովիչը: «Պետությունը պետք է դուրս բերել արագ զարգացման ճանապարհ, և ես գիտեմ դա ինչպես անել: Անհրաժեշտ է առաջին հերթին բարեփոխել պետական կառավարման ամբողջ համակարգը, ձևավորել գործուն և ունակ գործադիր իշխանություն, որն զբաղվի տնտեսության բարեփոխմամբ: Նախարարների խորհրդում պետք է աշխատեն […]


Փետրվար 25, 2010թ. 13:57

Փոթիի ծովային ավազան է մտել ամերիկյան FFG32 «JOHN HALL» ռազմանավը:   Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ամերիկյան ռազմանավում տեղի են ունենալու ափամերձ պաշտպանության ուժերի վրաց-ամերիկյան համատեղ զորավարժություններ: Մարտի 1-ին ամերիկյան նավը մեկնելու է Բաթում, որտեղ մասնակցելու է Թուրքիայի հետ սահմանին` Գոնիոյում, Վրաստանի ափամերձ սահմանակետի բացման արարողությանը: ArmAr.am