Նոյեմբեր 2010

Նոյեմբեր 2, 2010թ. 12:30

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 1-ին Բաղդադի Սայիդաթ ալ-Նայյաթ Ասորական Կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետեւանքով զոհված 58 անմեղ զոհերի եւ Ասորական Կաթոլիկ (Քաղդեական) եկեղեցու անդամների սպանության կապակցությամբ ցավակցական նամակ է հղել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու քահանայապետ Բենեդիկտոս ԺԶ պապին: Նորին Սրբության նամակում մասնավորապես ասված է. ՙԴիմելով Իրաքի իշխանություններին քրիստոնեական […]


Նոյեմբեր 2, 2010թ. 12:00

Քրդերն անհրաժեշտ են համարում թուրքական պետության կողմից 5 կարևորագույն քայլերի կատարումը:


Նոյեմբեր 2, 2010թ. 11:30

Վրաստանում ձերբակալվել է 20 մարդ` Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով: Ձերբակալվածների թվում կան նաեւ Վրաստանի` ազգությամբ հայ քաղաքացիներ: Առաջին տեղեկությունը ձերբակալությունների մասին տարածել էին «Ռոյթեր» գործակալությունն ու մի քանի ռուսաստանյան լրատվամիջոցներ` վկայակոչելով վրացական ներքին գործերի նախարարության իրենց աղբյուրներին: Ըստ այդ տեղեկությունների, լրտեսության մեղադրանքով ձերբակալվածները, նախկին նմանատիպ իրավիճակներին ոչ նման, ոչ թե Ռուսաստանի կամ այլ երկրների, այլ […]


Նոյեմբեր 2, 2010թ. 11:00

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հայտարարում է նոր ծրագրի մեկնարկը, որը նախատեսված է ՀՀ բոլոր համալսարանների իրավաբանական և հարակից մասնագիտությունների ուսանողների համար: Կարիերայի Զարգացման Ծրագրի շրջանակներում կազմակերպվող ՙԻրավաբանական աշխատություն՚ (էսսե) ծրագրին մասնակցության հայտ կարող են ներկայացնել նաև ասպիրանտները: Դիմորդներն էսսե կարող են գրել հետևյալ թեմաներից որևէ մեկի շրջանակներում. 1. Հեռահաղորդակցություն և համացանցային (ինտերնետային) իրավունք 2. ՀՀ կորպորատիվ և […]


Նոյեմբեր 2, 2010թ. 10:18

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է Մոնրեալի /Կանադա/ քաղաքապետարանի խորհրդի անդամ Հարութ Չիթիլյանին եւ Հայ Առաքելական եկեղեցու Կանադայի առաջնորդարանին կից կառավարական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Հակոբ Արսլանյանին: Բակո Սահակյանը կարեւոր է համարել Սփյուռքի մեր հայրենակիցների այցելությունն Արցախ` ընդգծելով, որ այն կնպաստի հայրենիքն ավելի մոտիկից ճանաչելու, երկկողմ կապեր հաստատելու գործին: Նախագահի խոսքով՝ նման այցելությունները նաեւ […]


Նոյեմբեր 2, 2010թ. 10:00

Վաղուց ժամանակն է ձերբազատվել թյուրքական տհաճ անվանումներից ու մեր հայրենիքի բնակավայրերին վերադարձնել իրենց իրական, պատմական անվանումները:


Նոյեմբեր 1, 2010թ. 20:07

ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստան ժամանած եվրոպական տարբեր երկրներից ժամանած  հեղինակավոր լրատվամիջոցների շուրջ 3 տասնյակ լրագրողների: Հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Լրագրողների խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց եվրոպական ուղղությամբ Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունը, արցախյան հիմնախնդրի լուծմանն ուղղված […]


Նոյեմբեր 1, 2010թ. 19:06

Հայաստանը չի կարող Թուրքիային պատասխանել համարժեք քայլով, որովհետեւ Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության տեսանկյունից մեր երկրի համար գլխավոր սպառնալիքներից մեկը:


Նոյեմբեր 1, 2010թ. 18:18

Նոյեմբերի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Ջոն Սլոանին (John Sloan, նստավայրը` Մոսկվա)`հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Նախարար Նալբանդյանը, շնորհավորելով դեսպան Սլոանին նշանակման կապակցությամբ, նշեց, որ այս տարի հայ-կանադական հարաբերությունները զգալի առաջընթաց են ապրել` թե քաղաքական երկխոսության, թե խորհրդարանական եւ թե ապակենտրոնացված համագործակցության ձեւաչափերում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ դեսպան […]


Նոյեմբեր 1, 2010թ. 18:13

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հունաստանի Հայ դատի հանձնախմբի անդամ Խաչիկ Խաչատուրյանին եւ Աթենքի Խաձիկիրիակիո գիշերօթիկ հաստատության տնօրեն Էվի Կալիմնյուին: Բակո Սահակյանը բարձր է գնահատել հյուրերի ջանքերը՝ ուղղված Հունաստանում Արցախի զոհված ազատամարտիկների երեխաների հանգիստը կազմակերպելու գործին` հույս հայտնելով, որ այս բարեգործական կարեւոր նախաձեռնությունը հետագայում եւս կունենա իր շարունակությունը: Հանդիպմանը մասնակցում էին […]